Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանազավթները բանակը դարձրեցին սանատորիա, որից հետո սկսեցին քանդել՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա. Գևորգ Գևորգյան

06/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեղրիի ու Մեհրաբի զորամասերի հրամանատարներին պաշտոններից հեռացնելուց հետո, իշխանությունը պատրաստվում է պաշտոնանկ անել նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այդ թեմային նախօրեին անդրադարձել էր նաև 168.am-ը։

Արդեն տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Գրիգորի Խաչատուրովը, այսպես ասած, խանգարում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս Ալիևի հրահանգը՝ կապված Տավուշի հետ, իրականացնի, այդ պատճառով էլ որոշել է նրան պաշտոնից ազատել։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Արցախին ու Հայաստանին բանակ պետք չէ, քանի որ Արցախի հարցը լուծված է, և պատերազմն էլ ավարտվել է, հետևաբար՝ կարիք չկա բանակ ունենալու։

Պրոֆեսիոնալ կադրերին բանակից հեռացնելով՝ ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի՞ վտանգներ է պարունակում այս ամենը։

168.am-ի հետ զրույցում ռազմական գործիչ, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Գևորգյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ նշեց, որ Հայաստանը հաղթանակների հիմքի վրա ստեղծել էր հաղթանակած բանակ, որն ուներ մարտունակ, ազգային ոգի։

«Մեզ այսօր ոչ թե պրոֆեսիոնալ, այլ ազգային բանակ է հարկավոր։ Իշխանությունների կողմից ուղղակի մանիպուլյացիա է, երբ խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, որովհետև հասարակության 90 տոկոսը չի էլ հասկանում, թե դրա տակ ինչ է թաքնված։ Պարզապես մտածում են, որ, եթե պրոֆեսիոնալ է, ուրեմն իմպրտներ, բոեվիկներ են լինելու՝ առանց հաշվի առնելու, որ Հայաստանն այսօր ունի ոխերիմ թշնամիներ, որոնք հոխորտում են հայ ազգի բնաջնջման մասին։ Այսքանով հանդերձ, մենք չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ, քանի որ դա իրենից ենթադրում է հատուկ թվով ու քանակով զրահատեխնիկայով ու հնարավորություններով բանակ, որը գործելու է ուղղակի մեխանիզմի նման։ Մենք իրականում այս տարածաշրջանում գոյատևել ենք ու կարողացել ենք մեր երկիրը պահել ազգային բանակի ու ոգու ամրության շնորհիվ»,- նշեց Գևորգ Գևորգյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ այսօր Հայաստանն ապրում է այնպիսի օրեր, երբ մարդիկ նույնիսկ ուրախանում են, որ իրենց որդիները բանակում չեն ծառայում կամ ծառայության դեպքում էլ գոնե մեկ տարի կծառայեն, ու միամտաբար կարծում են, թե այսպես իրենք ավելի անվտանգ են լինելու։

«Այսօր փաստացի բոլորս տեսնում ենք, որ թշնամին մեկ ամսից ավելի է՝ խախտել է ՀՀ սահմանը, և նրանց այդ տարածքից հանելու համար ոչինչ չի արվում, այսինքն՝ մենք այսօր չունենք որևէ ազգային գաղափարախոսություն և ազգային դիմագիծ։ ՀՀ այսօրվա իշխանությունը, որն ավելի շուտ Ադրբեջանի գործադիր մարմինն է, գործի է դրել այն, ինչը ցանկանում են Ադրբեջանն ու Թուրքիան, նրանք թելադրում են, թե ինչ է իրենց պետք, սրանք գործի են դնում՝ մանիպուլյացնելով հայ ժողովրդին։ Մեր անվտանգությունը, պետականությունը, զինվորների անվտանգությունը կարելի է  պահել միայն ազգային բանակով։ Մենք նաև պետք է ունենանք ազգային պետություն, հակառակ դեպքում Հայաստանը՝ որպես պետություն, կորցնելու է ինքնիշխանությունը և ոչնչանալու է, սա է մեր ոխերիմ թշնամիների նպատակը, որին այսօր աջակցում է  ՀՀ իշխանությունը»,- շեշտեց նա։

Ըստ Գևորգ Գևորգյանի, Գրիգորի Խաչատուրովը և նրա նման սպաները, որոնք դեռ մնացել են հայկական բանակում՝ զարմանալի է, քանի որ երեք տարի շարունակ իշխանությունը ջանքեր է գործադրում ոչնչացնելու ամեն բան՝ եկեղեցին, բանակը, ազգային արժեքները և այսօր էլ շարունակում է նույն քայլերը։

«Այս իշխանազավթները բանակը դարձրեցին սանատորիա, որից հետո սկսեցին քանդել՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա։ Միևնույն է, մեր ազգն ունի ոգի, որն ամենաանսպասելի ժամանակ արթնանալու է, այդպես պետք է այժմ լինի, որովհետև մենք այլ տարբերակ չունենք»,- եզրափակեց Գևրոգ Գևորգյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի կողմից զինվորականների ու ոստիկանների խրախուսման և պաշտոնից հեռացման միջին ցուցանշը 88 օր է․ Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Մանուել Միրախորյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Մանուել Միրախորյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական