Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամպրոպից առաջ

Մարիետա Խաչատրյան
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
114
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք գրել էինք, որ արդեն աշնանն աշխարհն էլ, Հայաստանն էլ անճանաչելիորեն փոխվելու են: Բայց նույնիսկ այսօր տեղի ունեցողը այդ մեր ասածի նախանշաններն ունի, մենակ ինչ արժե ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյայի այցը Հայաստան, այդ շրջանակում հայտնի դարձած փաստը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ-ը պաշտոնյայով ներկայացված կլինի, կամ որ` ԱՄՆ-ը նոր ֆինանսական հոսքեր է ուղղում Հայաստան: Իսկ դրանից էլ առաջ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերի բարձրաձայնումը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու հնարավորության եւ երկու կողմից էլ նոր, ծանր փոխիջումների գնալու անհրաժեշտության մասին: Պարզվում է` դեռ ծանր փոխիջումներ չենք արել` Հայաստանի տարածքից կտորներ են զավթվել, Արցախն ենք կորցրել, Միլլերի երկրի եւ մյուսների լուռ համաձայնությամբ, էլի դեռ մեր մսից գիշատիչները կտորներ են ուզում պոկել: Ու ոչ ոք մեր ղեկավարությունից հոդաբաշխ բացատրություն չհնչեցրեց, թե ի՞նչ նոր ցավոտ զիջումներ է պահանջում մեզնից աշխարհը, ի բացառյալ մի քանի իշխանական վերլուծաբանի, որոնք «կռուտիտ» եղան, թե խոսքն այս անգամ Ադրբեջանի ծանր զիջումների մասին է, ուղղակի դիվանագիտորեն այդպես է ձեւակերպվել:

Ընդհանուր առմամբ, տեղի ունեցողը վերջին ամիսներին կատարվողի տրամաբանության մեջ է` ամերիկյան կողմի ակտիվություն հայկական ուղղությամբ, ռուսական կողմի հակադարձումներ այդ ակտիվությանը, հետազոտական հանդիպումներ Եվրոպայում եւ Անգլիայում (եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին)` երկրի վարչապետի հանգստյան մեկնելու ընդմեջեն, ընդհանրապես` բոլորով միասին հանգստի մեկնած հայ բարձրաստիճանների ֆենոմենով հանդերձ (միգուցե` գաղտնի եւ խորհրդապահական եվրոպական հանդիպումների համատեքստում եւ մեծ փոփոխություններից առաջ):

Հետեւում ենք իրադարձություններին, մի քանի  շաբաթ հարաբերական անդորր ենք կանխատեսում քաղաքական դաշտում` ամպրոպից ու մեծ պայթյունից առաջ, ընդհուպ աշնան կեսին գլխավոր դերակատարների փոփոխություն, անխոնջ միջազգային հանրության մասնակցությամբ: Իսկ առայժմ մեզ թույլ տանք բոլորիս խժռող եւ ընդհանրական դառնալ սպառնացող երեւույթից խոսել, որն հարակից, ավելին` կանխորոշիչ է դառնում գործընթացներն ուղղորդելու առումով:

Իմ աչքն անսխալ ճանաչում է, թե ինչ մանր կրքեր են սպասարկում մարդիկ այս կամ այն առիթով, գրավոր եւ բանավոր խոսքում տարբերակում է կեղծիքը, սարքովիությունը,արտաքին փաղանգի (հայրենասերի՛, անշահախնդրի՛ եւ այլն) տակ խորը թաքնված երեսպաշտությունը: Այդ իմաստով` ես սարսափելի եմ հենց ինձ համար, չեմ կարողանում կեղծիքը լսել, տեսնել եւ կարդալ: Եթե այդ բոլորը կեղծողների գիտելիքների պակասով է պայմանավորված` դա դեռ տանելի է, քանի որ գիտելիքների պակասն ամեն մարդ եւ ողջ կյանքում կարող է լրացնել, եւ հույս կա, որ լրացնելով` փոխվի: Բայց եթե այդ բոլորն անում են արվեստի, գրականության, լրագրության, քաղաքականության` գիտելիքներ կրելու առումով արդեն քյարթու մարդիկ, դա անտանելի է, այդ կեղծիքին ու այդ վարքագծին ներում չկա, ի՛նչ հրատապ շահ էլ հետապնդեն նրանք: Սա` առավել հրատապ դիտենք` նոր քաղաքական դեմքերի ու նոր փրկիչների սպասման ֆոնին: Ամբողջ խնդիրն այն է, որ լայն հանրության գերակշիռ շերտերը չեն տարբերում կեղծիքն ու իրականությունը, քանի որ հենց նրանք գիտելիքի, փորձառության, էշին գեշից տարբերելու խնդիր ունեն: Օրերս տեսա, որ շատ հարգված մի մտավորական, որի հետ էր գործս, եւ նրա աշխատավայրում մի ժամ նստեցի գործս անելու, լրջորեն լսում է շուկայական-հիշոցային խոսքով համեմված, հայերենից բացարձակ տեղեկություն չունեցող մի` այսպես կոչված բլոգերուհու ճղճղոցը, լրջորեն փորձելով հասկանալ, թե մի քսան րոպե ինչ-որ այլ կնոջ հասցվող անձնական վիրավորանքների հասցեատերն ով է:

Խնդրեցի անջատել` բացատրելով, թե ով է դոգիզմի մարգագետիններն ընկած այդ` այսպես կոչված բլոգերուհին: Բայց հոգուս ցավը չանցավ: Ճանապարհ անցած մտավորական, բազմաթիվ գրքերի հեղինակ, հարգված մարդ` ո՞նց, ո՞նց կարող է ինչ-որ պատճառով այդ մակարդակին թեկուզ մի քանի րոպեով հավասարվել:

Այնուամենայնիվ` ես համոզված եմ, որ լավ արվեստը, լավ գրականությունը, լավ լրագրությունը (քաղաքականներից հույս չկա) կարող են ազդեցություն թողնել ու փոխել այդ բոլորը: Սովետի ժամանակ լավ հասկացել էին դա` իրենց քարոզչության բաղադրիչ դարձնելով արվեստն ու գրականությունը, որոնք, ճիշտ է, գործածում էին իրենց նպատակներին համապատասխան` խթանելով սոցիալական արդարության (կոմունիզմի մեջ տեղավորվող), վեհ սիրուն նվիրված, ստրկական բնազդները սնող թեմաներն ու դրանք իրացնողներին, ամեն կերպ հեռու վանելով մարդու ազատության, նախաձեռնողականության, կյանքը փիլիսոփայորեն քննելու միտված ստեղծագործություններն ու ստեղծագործողներին, բայց արանքներում, միեւնույն է, լավ գրականություն ու արվեստ ստեղծվում էր: Միլիոնավոր գրքեր էին տպվում, դրանք հասցվում ընթերցողին, ու միլիոնի մեջ, մեկն , այնուամենայնիվ, այն էր, որ ինչ-որ շերտի համար գոնե թթվածին էր` ստորին բնազդները մակերես չթողնելու:

Հիմա հատկապես,երբ գիրքն այլեւս գործող անձ չէ, այլ միայն ավելորդ շքեղություն, որ հանրության մեծ մասն իրեն չի կարող թույլ տալ, երբ ցանցն է տիրել մարդկանց` իննսուն տոկոսով աղբ ու ցածրակարգ սպառման նյութ առաջարկելով, թվում է` պիտի ստեղծագործողի գլխավոր գործը լիներ արվեստով եւ գրականությամբ հանրության մեջ ազնիվ բնազդներն արթնացնել, ու դրա համար իսկական արվեստն ու իսկական գրականությունը խթանել: Բայց տեսնում ենք այլ կրքեր, այլ բարքեր հաճախ, սովետիզմի նոր դրսեւորումներ, կլանային շահերի գերադասում: Էդ ճղճղան, հայհոյախոս բլոգերուհին ամենուր է` արվեստի բոլոր ճյուղերն է սողոսկել, գրականության մակերեսին է սողում` խթանելով հանրության ստորին բնազդները եւ ավերելով վերափոխվելու հույսը: Սպառում են հատկապես այդ ճղճղանին, տեսնելու համար , թե ում բամբասեց, ում ոչնչացրեց, ում անկողին մտավ եւ ում սիրեկանին ու սիրուհուն բացահայտեց:

Բայց ես նրանցից չեմ, որ թեւաթափ լինեմ ու թեւաթափ անեմ, հույսն ապրեցնում է, որ մի օր այլ հանրույթ,այլ քաղաքական դաշտ, այլ լրագրություն, այլ արվեստասեր եւ այլ գրականասեր կունենանք, թեկուզ փոքրից սկսելով: Ափսոս, որ ե՛ւ անաչառ խոսքն ընթերցողին հասցնելու, ե՛ւ արվեստ ստեղծելու, ե՛ւ գրականությունը գիրք դարձնելու, անգամ այդ բոլորը հասցեատերին հասցնելու համար փող է հարկավոր, իսկ փողատիրոջ ճաշակը համարժեք է ճղճղան բլոգերուհու մակարդակին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրшնի նորընտիր նախագահի էթնիկ բնութագիրն ու թյուրքական աշխարհի ակնկալիքները

Հաջորդ գրառումը

Մեր Աքիլլեսյան գարշապարը՝ կրթություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մեր Աքիլլեսյան գարշապարը՝ կրթություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական