Էներգետիկ համակարգին առնչվող տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստանում, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում 2023 թ. փետրվար ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Միջինում պլանավորվում է սակագները բարձրացնել 5 դրամով. գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
Ու թեև սա դեռևս վերջնականապես ճշտված տեղեկություն չէ, նման զարգացումն առավել քան տրամաբանական կլինի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝
ա. շուկայի խիստ ժամանակավրեպ ազատականացում,
գ. գազի գնի բարձրացում խոշոր սպառողների, այդ թվում՝ ՋԷԿ-երի համար,
դ. համակարգի ապաանվտանգայնացում և անփույթ կառավարում և այլն:
Հետևանքների մասին խոսելը, թերևս, անիմաստ է: Հետևենք զարգացումներին: