Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը միջազգային հանրության առաջ վստահ է զգում նաև, որովհետև համարում է, որ Հայաստանում իր գաղափարներն ունեն առնվազն 680 հազար կողմնակից

15/12/2021
- Վերլուծություն

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր նոր հոդվածում  գրում է.

«Սոչիի եռակողմ հանդիման ավարտին Պուտինը Փաշինյանին  և Ալիևին ձիթենու ճյուղ նվիրեց, որպես խորհրդանիշ։ Բայց սա խաղաղության պարտադրանք չէր, ու ոչ էլ՝ խաղաղության երաշխիք։ Սա Ռուսաստանի կոշտ հորդորն էր՝ բանակցություններով լուծումներ գտնելու։

Պայմանավորվածության համաձայն՝ դրան հետևեց փոխվարչապետների հանդիպումը, որն անարդյունք անցավ։ Կա վարկած, որ Նիկոլը դժվար թղթերի ստորագրումը ցանկանում է թողնել Մհեր Գրիգորյանի վրա։ Բայց ավելի հավանական է լրիվ հակառակը՝ Նիկոլը փոխվարչապետ Գրիգորյանի վրա ուզում է թողնել «ոչ» ասողի ֆունկցիան։

Երեկ Բրյուսելում Ալիևը հստակ ձևակերպեց խնդիրը. Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն պայմանները. կա´մ պետք է չլինեն մաքսակետեր, կա´մ դրանք պետք է լինեն երկու ճանապարհներին էլ։

Արդյո՞ք Ալիևի ձևակերպումն ընկալելի կլինի միջազգային հանրության, միջնորդների համար. ամենայն հավանականությամբ՝ այո։ Դա հետպատերազմյան զարգացումների արդյունքն է։ Հայաստանը մեկ տարվա ընթացքում չկարողացավ փոխել իր բանակցողին, և բանակցությունների իներցիոն, պարտված ընթացքը բերեց այս կետին։ Իրականում հենց սա է չարաբաստիկ «նոր, զրո կետը». բանակցության ամեն փուլում Ալիևը ձևակերպում է նոր հարցեր, որոնց հայկական կողմը պատրաստ չէ։ Իսկ Ալիևի բանակցային նոր կետի փիլիսոփայությունն էլ ոչ թե ինչ-որ ճանապարհ է, այլ Հայաստանի՝ որպես պետության, ինտենսիվ փլուզումը։

Ալիևի առաջ քաշած երկու տարբերակն էլ Հայաստանի համար անընդունելի են։ Բայց Հայաստանը չունի իր տարբերակները։ Պատերազմից հետո Ալիևն առաջ էր տանում իր օրակարգը, իսկ Հայաստանը՝ Նիկոլին։

Ակնհայտ է, որ այս փուլում Հայաստանը պետք է ձևակերպի նոր գաղափարներ, նոր առաջարկներ, ինչի ինստիտուցիոնալ ռեսուրսն այս պահին Հայաստանը չունի։
Ալիևը միջազգային հանրության առաջ վստահ է զգում նաև որովհետև համարում է, որ Հայաստանում իր գաղափարներն ունեն առնվազն 680 հազար կողմնակից։ Մեր հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցությունները նույնքան վտանգավոր կարող են լինել, որքան պատերազմը, և խաղաղ բանակցությունները պահանջում են նույնպիսի պատրաստվածություն և գրագիտություն։ Մեկ տարի հայ հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցություններին զուգահեռ՝ կոնկրետ քայլերով ու կոնկրետ նախագծերով պետք է ամրացնել բանակցային դիրքերը։ Մեկ տարվա մեջ Հայաստանը չի արել բոլոր տարբերակների, բոլոր ճանապարհների խորը տնտեսական և անվտանգային վերլուծություն՝ ո՞րն է շահավետը, ո՞րն է հեռանկարայինը, ո՞րն ինչ ռիսկեր ունի կամ թաքնված պոտենցիալ։

Հայաստանի շուրջ իրոք ստեղծվել է բարդ վիճակ՝ պատերազմի ռիսկով «խաղաղության դարաշրջան», ինչը ենթադրում է չդադարող
կորուստներ։

Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը։

Ակնկալել, որ Նիկոլն ինքնակամ հրաժարական կտա իրավիճակը փոխելու համար, անլուրջ է։ Նա հրաժարական չի տա, եթե անգամ իմանա, որ դրանով կկանխի ռազմական էսկալացիան։
Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունն արագ ձևակերպի իր՝ պրագմատիկ և կշռադատված առաջարկները, որոնք ընկալելի կլինեն հայ հասարակության համար և միջնորդների։ Հիմա ընդդիմությունից պետք է ոչ թե «միտինգային հայրենասիրություն», այլ՝ գրագետ այլընտրանք։

Ամենայն հավանականությամբ իրավիճակը կբերի փակուղու՝ էսկլացիայի միտումներով։Սա Ռուսաստանին ձեռնտու չէ, և սա դեմ է 3+3 ձևաչափի փիլիսոփայությանը։ Եթե մտնենք փակուղի, ապա ԵՄ միջնորդական առաքելության ակտիվությունը կնվազի, կսառի։ Սա կբերի մեր հանդեպ միջազգային հետաքրքրության էական նվազմանը։ Եթե Ռուսաստանը զբաղված լինի այլ ճակատներով, օրինակ՝ ուկրաինական կամ ներքին, ապա Ադրբեջանը կարող է ստանալ նախասեպտեմբեր 27-ի վիճակ։

Ալիևի հայտարարությանն ի պատասխան Նիկոլի արձագանքը ոչնչի մասին էր և ոչ մի լուծում չառաջարկող։ Հայաստանին պետք են նոր ոչ ստանդարտ գաղափարներ։ Դրանք հաստատ Սևրի պայմանագրի կամ Ջրականից մինչև Շուշի անհապաղ վերադարձնելու, սահմանազատման դեմ օրենքի նախագծի  պարզունակ պատկերացումները չեն։ Հայաստանում կան մարդիկ, որոնք լավ են տիրապետում խնդրին և լուծման հնարավորություններին։ Ուրեմն պետք է մեծանա նրանց պահանջարկը։ Հայաստանին պրագմատիզմի և հեռանկարի հաշվարկման վրա նոր քաղաքականություն է պետք՝ ներքին և արտաքին»։

Նախորդ գրառումը

ԱՄՆ պետքարտուղարը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-երի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանավեճին վերադարձ չկա, հակամարտությունը կարգավորված է. Ալիև

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանավեճին վերադարձ չկա, հակամարտությունը կարգավորված է. Ալիև

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական