Արմինե Ղազարյանի ՖԲ էջից, –
ՈՄԱ-ի կողմից կազմակերպված «ԱԶԳ-ԲԱՆԱԿ և ԵՐԿԻՐ-ԱՄՐՈՑ. Հայկական բանակի վերափոխումը և խաղաղության իրական երաշխիքները» հանդիպման շրջանակում հնչեցին կարևոր մտքեր և մի քանի հետաքրքիր առաջարկներ:
Կուզեմ կիսվել ձեզ հետ դրանցից մի քանիսով՝
=> Մեր մեծամտությունը (մեծագույն մեղքերից մեկը) պետք է կողք թողնենք, անկեղծ ընդունենք, որ մենք պարտվել ենք:
=> Զինվորականները կուսակցականներ չեն ու անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին, զինվորը ծառայում է իր ժողովրդին ու հայրենիքին:
=> Մենք պետք է դառնանք կազմակերպված ու պատրաստված ժողովուրդ, որից կվախենան հարևանները, զգոն կլինեն ու նույնիսկ մտքներով չի անցնի հարձակվել:
=> Վարորդական իրավունքի պես զենք կրելու իրավունք պիտի տրվի քաղաքացիներին համպատասխանխան քննություն հանձնելուց հետո:
=> Յուրաքանչյուրս ամեն օր պետք է մեր անվտանգությանն ուղղված քայլեր անենք:
=> Թշնամու երկրի գործունեությունը խաթարելու ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել:
Մասնակիցների կողմից հնչեցրած առաջարկեր՝
• Յուրաքանչյուր տղա զորացրվելուց հետո 3 տարին մեկ 1 ամսով ծառայի բանակում, արդյունքում պահեստազորը մարտունակ վիճակում կլինի:
• Վերականգնել ռազմական ամբիոնները։
• Պոլիտեխնիկը դարձնել ռազմական խնդիրների հետազոտման ինստիտուտ։
• Ամռանը՝ արձակուրդներին, դպրոցականների համար 10_օրյա լեռնային վարժանքներ լինեն։
• ԱԹՍ կրթական աշխատանոցների/լաբորատորիաների տեղադրում դպրոցներում։
• Իրական դպրոցի ընդլայնում։
• Հանրակրթական համակարգում ՈՄԱ_ի վարժանքների ներառում։
Հյուրերից մեկի կողմից հնչեցրած կարևոր մտքերից էր նաև, որ հայ ազգն իր տեսակով պետք է փոխվի, իրական քրիստոնյա լինի, իրար հանդեպ սերն ու հանդուրժողականությունը դրվի մեր տեսակի հիմքում: Նման արժեհամակարգով մարդիկ ոչ միմյանց կստեն ու ոչ էլ կքցեն:
Նման հանդիպումները պետք է շարունակական լինեն, որ արդյունքում գործողությունների հստակ ծրագիր մշակվի:
ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ