Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի իսկական բնապահպանները երբեւէ արձագանքելո՞ւ են

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«American Enterprise Institute»ի ավագ գիտաշխատող

Ադրբեջանը նախապես ծրագրել էր Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկական զտումը: «Բրիտիշ Փեթրոլիումի» (BP) կասպյան բազմամիլիարդ պայմանագրի եկամուտներով եւ միջազգային օժանդակությամբ, նախագահ Իլհամ Ալիեւը Իսրայելից եւ Թուրքիայից գնեց դրոններ (ԱԹՍ-եր) եւ հրետանի Հայաստանի նկատմամբ ռազմական առավելություն ձեռք բերելու նպատակով: Մինսկի խմբի դիվանագետներին ձեւացրեց, թե իբր պարտավորվածություններ է ստանձնում՝ թաքցնելով իր իսկական մտադրությունները: ԼՂ-ի երկրորդ պատերազմից առաջ Ալիեւը նույնիսկ նախաձեռնեց սահմանային մի քանի միջադեպեր, որպեսզի ստուգի ընդհանուր իրավիճակը, հաստատի իր բանակի պատրաստվածությունը եւ հետազոտի Հայաստանի թույլ կողմերը:

Ալիեւը շատ արագ կողմնորոշվեց նաեւ, որ Արեւմուտքը այնքան էլ վտանգավոր հակառակորդ չէ եւ ԼՂ-ի վրա հարձակումը ոչ թե բախտախաղ է լինելու, այլ հաղթական գործարք: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հանկարծակի հարձակում սանձազերծեց մի քանի ճակատներով Հայաստանի դեմ, գործողությունները համընկեցնելով Հայաստանի առաջին հանրապետության վրա Օսմանյան Թուրքիայի հարձակման հարյուրամյակի հետ:

Հետին հայացք գցելով կարելի է ասել, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարը ոչ մի կապ չուներ ԼՂ-ի հակամարտությունը խաղաղորեն կարգավորելու պարտավորվածության վերահաստատման հետ: Ալիեւի համար դա պարզապես վերազինման ու վերամատակարարման առիթ էր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հույս ուներ, որ հրադադարը ոտքի կհանի մոլեգնած հայերին եւ վերջ կդնի 2018-ի հեղափոխության ու Հայաստանի դեպի արեւմուտք շրջադարձին:

Երբ տասներեք ամիս առաջ Ալիեւը վերսկսեց իր ագրեսիվ արշավը, նա Պուտինից օրինակ վերցրեց: Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը Ղրիմ ներխուժեց առանց համապատասխան համազգեստ, կամ զինվորական տարբերանշաններ ունեցող մարդկանցով, Ալիեւն էլ նույնը կատարեց Արեւմուտքին մոլորեցնելու կամ շփոթեցնելու նպատակով: Սեւազգեստ մարդկանց փոխարեն Ալիեւը ինքնակոչ բնապահպաններ ուղարկեց շրջափակելու Լաչինի միջանցքը, որը հրադադարով նախատեսված միակ կենսատու ճանապարհն էր ԼՂ-ի հայերի համար:

Ադրբեջանցի կամ թուրք լրագրողների հետ անկեղծ զրույցների ժամանակ այսպես կոչված բնապահպանները հայտարարել են, որ իրենք անկախ հասարակական ակտիվիստներ են, որոնք պայքարում են Հայաստանի ոսկեհանքերի պատճառած օդի աղտոտվածության դեմ: Այն, որ վաշինգտոնյան «ուղեղների շտեմարանների» որոշ վերլուծաբաններ հալած յուղի տեղ են ընդունել ներկայացված ալիեւյան վարկածը` խոսում է կա՛մ նրանց միամտության, կա՛մ էլ Ադրբեջանի քարոզչությունը հանրայնացնելու ցանկության մասին:

Ըստ «Freedom House» հաստատության, Ադրբեջանը աշխարհի ամենաբռնակալական պետություններից մեկն է: Անկախ քաղաքացիական հասարակություն գոյություն չունի այդ երկրում: Ադրբեջանի քաղաքացիական ազատությունների ցուցանիշը (դարձյալ ըստ F.H.-ի) ավելի ցածր է, քան Համասի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածը կամ զինվորական խունդայի ղեկավարության տակ գտնվող Միանմարը (Բիրմա): Հայկական «Civil Net» անկախ կազմակերպությունը, որ կոչված է խրախուսելու ազատականացումը, թափանցիկությունն ու ժողովրդավարությունը, բացահայտել է, որ այսպես կոչված «բնապահպանները» իրականում Ալիեւի մերձակա շրջանակներում աշխատող պետական պաշտոնյաներ են: Նրանք հասան իրենց նպատակին, սովի մատնեցին ԼՂ-ի քրիստոնյա ողջ բնակչությանը եւ կարգավորեցին շրջափակումը՝ նախապատրաստելով Ալիեւի ամբողջական հաղթանակը:

Հարցի զավեշտական մասն այն է, որ մինչ Ալիեւի այդ բնապահպանները զորակոչի ենթարկվեցին մի երեւակայական ճգնաժամի կապակցությամբ, նրանց բացակայությունը Ադրբեջանին սպառնացող բնապահպանական իրական ճգնաժամի ժամանակ ավելի քան ակնհայտ է: Որպես օրինակ կարելի է բերել Ալիեւի ավագ դստեր՝ Լեյլա Ալիեւայի եւ կրտսեր դստեր՝ Արզու Ալիեւայի վերահսկողության տակ գտնվող ոսկեհանքերի գործունեությունը: Ադրբեջանի կառավարությունը 2007-ին «Chovdar» հանքարդյունաբերական փաթեթը շնորհեց Լեյլային եւ Արզուին մի շարք ընկերությունների միջոցով, որոնք գործում են Ադրբեջանում, Միացյալ Թագավորությունում եւ Պանամայում: 2012-ից 2016-ի ընթացքում Ալիեւի դստրերի շահաբաժինը 2,5 միլիարդ գնահատվող հանքարդյունաբերության մեջ 11 տոկոսից հասավ 56 տոկոսի:

Ալիեւի ընտանիքն ունի օրենքից վեր կարգավիճակ, որի հետեւանքում Լեյլան եւ Արզուն կարողացան առավելագույնի հասցնել իրենց եկամուտները՝ տեղական իշխանությունների անմիջական միջամտությունների շնորհիվ: Նրանք իրենց «գերագույն իրավասության» հանգամանքը օգտագործելով վտարեցին մի քանի տասնյակ գյուղացիների այն տարածքներից, որտեղ հարուստ ոսկեհանքեր կային: 2016-ին «Chovdar»-ի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիաներ կազմակերպեցին աշխատավարձերը ժամանակին չստանալու կապակցությամբ: Հետագայում բողոքները չշարունակվեցին ոչ թե լուռ հնազանդության պատճառով, այլ ոստիկանների կիրառած մարտավարության հետեւանքում: Հարաբերական անդորրը վերջ գտավ 2023-ի հունիսի 20-ին, երբ բողոքի նոր, ավելի հզոր մի ալիք բռնկվեց Գադաբեյի (Գադաբեկ) ոսկեհանքերի շրջանում:

Պատճառը ժողովրդի վրդովմունքն էր այն երեւույթի հանդեպ, որ ընկերությունը ցիահիդախառն ջրարտանետումներ էր իրականացնում եւ թունավորում բնակիչներին եւ նրանց անասուններին: Այդ ժամանակ առնվազն 17 երեխա մահացավ այդ շրջանում քաղցկեղի հազվադեպ տեսակի հիվանդությունից:

Կառավարության հակազդեցությունը խիստ էր: Դուրս մղվեցին բողոքողները, ներս մտան գրոհայինները, որոնք բնապահպանական բողոքի էպիկենտրոն հանդիսացող Սոյուդլու գյուղը ամբողջությամբ մեկուսացրին: Որոշ տեսանյութեր, այնուամենայնիվ, սպրդեցին, որոնցում նշմարելի էին, թե ինչպես անվտանգության ստորաբաժանումները պղպեղախառն նյութեր են հեղուկացիրի միջոցով շաղ տալիս տատիկների երեսին: Այդ ժամանակ առանց մեղադրանք ներկայացնելու ոստիկանությունը տասնյակ երիտասարդների ձերբակալեց եւ կալանավորեց: Նրանց թվում էր նաեւ խորհրդարանի մեկ նախկին պատգամավոր:

Ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Երեւանը լուռ չպետք է մնան: Ալիեւը ցինիկաբար թաքցրեց էթնիկական զտումների արշավը «բնապահպանների» դերակատարումով, սակայն նա դրանով բնապահպանությունը դարձրեց դիվանագիտական քննարկումների կարեւոր թեմա: Ադրբեջանում գյուղացիների, ջրհորներից օգտվողների թունավորումները քրեականորեն պատժելի հանցագործություններ են համարվում: Լեյլան եւ Արզուն պետք է պատասխան տան իրենց անտարբերության համար: Այն ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, միայն Ադրբեջանում չի մնում: Ղարաբաղի ջրբաժանքի մեծ մասը թափվում է նաեւ Սեւանա լիճ: Հայերը չպետք է ձեռները ծալած նստեն: Լաչինի «բնապահպանների» անկայուն կարգավիճակը եւ այն հանգամանքը, որ նրանք չբողոքեցին Սոյուդլուի իրադարձությունների դեմ, ցույց է տալիս, որ նրանց նպատակը բոլորովին էլ բնապահպանությունը չէր, այլ` ցեղասպանությունը: Այդ պատճառով էլ ժամանակն է մատնաշնել յուրաքանչյուր ադրբեջանցու, որ մասնակից էր Լաչինի շրջափակմանը եւ մեղադրանք ներկայացնել ցեղասպանություն գործելու քրեական դավադրությանը մեղսակից լինելու համար:

Դոկտ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի գռեհիկ բառապաշարի ֆոնին ՔՊ-ականները «պայքարում» են «գողականի» քարոզի դեմ

Հաջորդ գրառումը

Ազգային պետության հեռանկարը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ազգային պետության հեռանկարը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական