Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է՝ այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ: Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին: Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:

Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար: