Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարանդ​ի կառավարությունը

03/04/2024
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլորս էլ գիտենք, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի Արցախի կորստից, ինչ արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին իր անկարողության պատճառով։

Կարող ենք մեջբերել Փաշինյանի բազմաթիվ սխալ գործողություններ և իրարամերժ հայտարարություններ: 2020 թվականի պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում իր լիակատար ձախողումից հետո, Փաշինյանը հիմա փորձում է այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով Արցախի անունը ժողովրդի հիշողությունից:

Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել արցախահայերի՝ իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանության համար: Նա նաև նախապատրաստություններ չի տեսել Արցախից ավելի քան 100 հազար փախստականների տեղավորման համար, չնայած գիտեր, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի հայերը վերջին հաշվով փախչելու են Հայաստան:

Իմանալով, որ ապագա ընտրություններում Արցախի հայերը իրենց ձայնը չեն տա իր կուսակցության օգտին, Փաշինյանը, իրավիճակը վատթարացնելով, հայտարարեց, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ ունեցել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր, որոնք ճանաչվել են ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա պետությունների կողմից՝ արտասահման իրենց ուղևորությունների ժամանակ: Ցավոք, հազարավոր արցախցիներ Հայաստանից մեկնել են Ռուսաստան՝ ապաստան և աշխատանք գտնելու համար, որպեսզի կարողանան կերակրել իրենց ընտանիքները:

Բացի այդ, Փաշինյանը հրաժարվում է հանդիպել Արցախի որևէ պաշտոնյայի հետ և դեմ է, որ արցախցիները բողոքի ցույցեր անցկացնեն Երևանում՝ բողոքելով Հայաստանում իրենց ծանր վիճակից:

Ահա Փաշինյանի հակաարցախյան գործողությունների վերջին օրինակը: Անցյալ շաբաթ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց ֆրանսիական Le Figaro թերթին, որտեղ նա ասաց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած Ադրբեջանի կողմից բռնագրավմանը: Նա նաև հայտարարեց, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն Երևանում, որտեղ գտնվում են նրա գրասենյակները:

Շահրամանյանի խոսքերը զայրացրել էին Փաշինյանին, որն անմիջապես պատասխանեց և սպառնաց, որ օրինական գործողություններ կձեռնարկվեն բոլոր նրանց դեմ, որոնք խոսում են Արցախի վտարանդի կառավարության մասին: Առանց որևէ փաստարկի, Փաշինյանը մեղադրեց Արցախի ղեկավարներին՝ Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։ Չհասկանալով «վտարանդի կառավարություն» եզրույթի իմաստը, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կա միայն մեկ կառավարություն և չի կարող լինել երկրորդ կառավարություն, չնայած ոչ ոք չէր խոսում երկրորդ կառավարության ստեղծման մասին: Եթե Փաշինյանն ունենար որևէ փորձառու խորհրդական, ապա նրան կտեղեկացներ, որ շատ երկրներում գոյություն ունեն տասնյակ «վտարանդի կառավարություններ», որոնք ամենուրեք ընդունված են միջազգային իրավունքի համաձայն:

Իրականում, Հայաստանում միակ մարդը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, հենց ինքը՝ Փաշինյանն է: Նա ոչ միայն չի պաշտպանել արցախահայերի իրավունքները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, այլև թույլ է տվել Ադրբեջանի զինված ուժերին հատել Հայաստանի սահմանները 2021 և 2022 թվականներին: Բացի այդ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի չորս հայկական գյուղերը, Փաշինյանը զգուշացրեց այդ գյուղերի բնակիչներին, որ հակառակ դեպքում Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի:

Շահրամանյանին ուղղված իր կոշտ պատասխանում Փաշինյանը սպառնաց նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի «արտաքին ուժերը չօգտագործեն որոշակի շրջանակների [Արցախի]՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար»։ Ցավալի է, որ Փաշինյանը կեղծ մեղադրանք է ներկայացնում արցախահայությանը՝ օտարերկրացիների կողմից շահարկվելու մեջ։

Փաշինյանի իրական խնդիրը ոչ թե Արցախի վտարանդի իշխանությունն է, այլ այն փաստը, որ արցախահայությունը քայլեր է ձեռնարկում Արցախի հիշատակը վառ պահելու համար, ինչը նրա համար խիստ խայտառակիչ է, քանի որ ինքն է հանձնողը։ Մենք կորցրեցինք Արցախը թշնամուն, բայց չպետք է այն ջնջենք մեր հիշողությունից։ Մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել Արցախը, այլև Արցախ վերադառնալու երազանքը փոխանցել հաջորդ սերնդին: Սա շատ կարևոր է, քանի որ եթե ապագա սերունդները չիմանան, որ Արցախը հայկական հող է, երբ հնարավորություն ընձեռվի այն ազատագրելու համար, նրանք չեն օգտվի դրանից, դրանով ընդմիշտ կորցնելով Արցախը ոչ թե թշնամու արածի, այլ մեր իսկ անգործության պատճառով։

Միևնույն ժամանակ, մեզ մնում է միայն ափսոսալ, որ Հայաստանի վարչապետը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, կատարում է Ալիևի հրամանը՝ փորձելով խեղդել նույնիսկ Արցախի մասին հիշողությունն ու երազանքը։ Ավելին, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը, գործելով ըստ իր սպառնալիքների, հրամայի ձերբակալել Արցախի ղեկավարներին Հայաստանում, այդպիսով միանալով Բաքվին՝ Արցախի ղեկավարներին գերության մեջ պահելու հարցում։

Օրեցօր Փաշինյանն ավելի է սատկացնում իր հակահայկական գործողությունները։ Մինչև ե՞րբ պիտի լռեն հայերը Հայաստանում և Սփյուռքում նման ինքնակործան  գործողությունների դիմաց։ Ե՞րբ է հայ ժողովուրդն արթնանալու իր նիրհից, ասելու «բավակա՛ն է» և գտնելու նոր ձեռնհաս ղեկավար, որը երկիրը  դուրս կբերի այս ճահճից։ Հակառակ Փաշինյանի պնդմանը՝ Արցախի հարցը փակված չէ։ Հայերը չպետք է շարունակեն ձեռքերը ծալած նստել և հետևել, թե ինչպես է Հայաստանն աստիճանաբար անհետանում մեկ մարդու չարագործությունների պատճառով…

Վերջապես, ամոթալի կլինի, եթե  Փաշինյանը ստիպի Շահրամանյանին և Արցախի մյուս պաշտոնյաներին լքել Հայաստանը և իրենց վտարանդի կառավարությունը տեղափոխել օտար երկիր։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

Հաջորդ գրառումը

Երեկ շատ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Լավ սովորեք, որ լավ ապրեք. Ժաննա Անդրեասյանի ուղերձը՝ շրջանավարտներին

23/05/2025
Հրապարակախոսություն

Սա Հայաստանի զավթման ծրագիր է, որն ամբողջ ուժով ադրբեջանական իշխանությունն առաջ է տանում. Թաթոյան

23/05/2025
23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
Հաջորդ գրառումը

Երեկ շատ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

23/05/2025

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական...

ԿարդալDetails

Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակումն արգելվի

23/05/2025

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական