Երկուշաբթի, Հունիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը երկիրը տանում է կործանման. եթե 6 ամիս առաջ այս խնդիրը գիտակցողները վեր կանգնեին անձնական շահերից և դուրս գային փողոց, այսօրվա վիճակը չէր լինի. Էլինար Վարդանյան

14/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի՝ «Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ» վերտառությամբ հոդվածը:Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։ Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։

Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական գեներալիտետ, որը  ստորագրելով «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»  ձևակերպման տակ, հետո հոտընկայս դիմավորեց նրան։ 

Անգործունյա իշխանության  պատճառով մենք կրկին հայտնվել ենք հողեր կորցնելու և պատերազմի վտանգի առջև։  Հրաժարականի փոխարեն Նիկոլը հիմա մտածում է ում վրա բարդի մեղքը։ «Պատասխանատուն ես եմ, մեղավորը ե՞ս եմ»։

Ո՞ւմ մեղավոր կկարգի Նիկոլը.

1.      Ինչպես միշտ նախկիններին. բայց այս անգամ գործը բարդանալու է։ Ադրբեջանցիների առաջխաղացումը հայկական տարածքներ տեղի են ունեցել այն հատվածներում, որոնք սահման են դարձել վերջին վեց ամսվա ընթացքում, այն էլ իրենց կապիտուլյացիայի պատճառով։

2.      Զինվորականներին.  Չզարմանաք, եթե սլաքներն ուղղվեն զինվորականների վրա, և բոլորին սկսեն համոզել, որ սահմանը լավ չեն պահել։ Այստեղ էլ խնդիր ունեն, սահմանը այդ հատվածում կահավորված չի եղել։ Ինչն անմիջապես իշխանությունների պարտականությունն էր։

3.      Սյունեցիներին. Դժվար կլինի համոզել, որ թշնամու դեմ առանց պետության պաշտպանության թողնված քաղաքացիները իրենց վրա պետք է վերցնեն Նիկոլի սխալներն ու մեղքերը։

4.      Սյունիքի համայնքների ղեկավարներին. Գորիս, Սիսիան և մնացած համայնքների ղեկավարները ընդդիմացել են Նիկոլին, հարմար պահ է նրանց վրա մեղքերը բարդելու։

5.      Վահե Հոկոբյանին. Նա միավորել է սյունեցիներին՝ իրենց հողում ապրելու գաղափարի շուրջ, կարելի է իրեն վերագրել ինչպես Նիկոլն է անվանում մերձճգնաժամային կամ ճգնաժամային իրավիճակը։

6.      Ռուսաստանին. Կարող է համոզել իրեն անվերապահ հավատացողներին /ավելի կոշտ բառ չեմ ուզում օգտագործել, թեև տեղին կլիներ/, որ եթե Ռուսաստանը չուզեր, թշնամու կողմից առաջխաղացում չէր լինի։

7.      ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ-ի հարցում մեղադրանքներ միշտ կգտնվեն։ Ժամանակին ՀԱՊԿ-ից դուրս գալու հիմնավորումներ ներկայացնող Նիկոլի համար ՀԱՊԿ-ին մեղադրելն ինչ է որ։

8.      Մեզ բոլորիս. Իսկ այս հարցում նրա մեղադրանքը բավականին անխոցելի կլինի։ Եվ այն կհնչի այսպես. «Եթե ինձ չէիք վստահում, ապա ինչու եմ ես դեռ վարչապետի ժ/պ»։

Այս մարդը երկիրը տանում է կործանման։ Եթե վեց ամիս առաջ այս խնդիրը գիտակցողները վեր կանգնեին անձնական շահերից և հասարակության լայն զանգվածները դուրս գային փողոց, այսօրվա վիճակը չէր լինի։

Նույն վիճակը հիմա է՝ կամ մենք սա կգիտակցենք, կամ նա մեզ բոլորիս կնշանակի երկրի կորստի թիվ մեկ մեղավոր. և ճիշտ կլինի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման օգտին

Հաջորդ գրառումը

Զեյթունի կահույքի ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը. փորձագետ

14/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը 1948 թվականին իր պատերազմական օրագրում գրում էր՝ պատերազմը մեզ երկիր կտա

14/06/2025
Հաջորդ գրառումը

Զեյթունի կահույքի ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

16/06/2025

Ադրբեջանի Հանրապետության ծովային սահմանից Բանդար Անզալի թռչող մի քանի իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելուց հետո, պաշտպանական ցանցը վճռական գործողություններ...

ԿարդալDetails

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին

16/06/2025

Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդին սպանելու Իսրայելի ծրագրի վրա. Reuters

16/06/2025

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական