Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սկսել եմ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼ պատերազմի, հատկապես Հայրենական Մեծ պատերազմի մասին ֆիլմերը

26/09/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի ՖԲ էջից, –

Վերջին պատերազմից հետո սկսել եմ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼ պատերազմի, հատկապես Հայրենական Մեծ պատերազմի մասին ֆիլմերը: Իրոք, ինչքան էլ ծանր, ողբերգական, հաճախ անելանելիության զգացումով են դրանք նայվում, բայց, երբ գիտես, որ վերջում մերոնք ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ, այդ ֆիլմերն ի վերջո նայում ես նաև հայտնի հանգստությամբ, ինչ-որ տեղ նույնիսկ՝ թեթևությամբ: Ու վրադ չի ազդում ոչ գերմանական տեխնիկական առավելությունը, ոչ օդային գերակայությունը, ոչ զրահապատ բռունցքները և ոչ էլ նացիստական գերճշգրիտ համակարգը, գիտես, վերջում… մերոնք հաղթել են…

Մեկ տարի առաջ սկիզբ առավ Արցախյան III պատերազմը, որը ռազմական մակարդակում մեզ համար նման եղավ Հայրենական Մեծ պատերազմին, բայց…՝ իր կիսատ տարբերակով: Թշնամու թվական և տեխնիկական առավելություն, օդային գերակշռություն, թեև նահանջ, բայց ամուր հավատ, որ մենք դեռ առաջ ենք գնալու: Չեկավ, սակայն, մեր «մայիսի 9-ը», այլ մեզ ԲԱԺԻՆ ՀԱՍԱՎ «նոյեմբերի 10»:

Ու հիմա, նայելով պատերազմական ֆիլմերը, դրանցում մեկ այլ տեսակի ողբերգություն եմ տեսնում, չէ՞ որ բոլոր այդ մարդիկ՝ Հայրենականի ԻՐԱԿԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ, չգիտեին, որ վերջում հաղթելու են, նրանք հսկայական կորուստներ էին տալիս, նահանջում էին, նրանց գետնին էր սեղմում օդային գերակայությունը, ճնշում էր նացիստական զրահապատ բռունցքն ու գերմանական ողջ համակարգը: Այս ծանր պայմաններում նրանք չգիտեին, որ վերջում հաղթելու են, բայց… ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ, ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ, որ, ցանկացած դեպքում, հաղթելու են: Եվ իրենք հաղթեցին:

Մեր վերջին՝ ողբերգական այս պատերազմում ընկածներին հոգիներին ես խաղաղություն եմ ցանկանում, իսկ ողջ մնացածներին, ամենից առաջ՝ հավատ, ԱՄՈՒՐ հավատ ու վստահություն, որ մենք դեռ հաղթելու ենք, ՄԵՆՔ ՎԵՐՋՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, իսկ մեր «նոյեմբերի 10»-ն էլ դեռ կփոխարինվի մի նոր «մայիսի 9-ով»:

Լռություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ կարող է անել կամ ինչ պետք է անի գործատուն հոկտեմբերի 1-ից հետո

Հաջորդ գրառումը

Ջոտտո. Կոմիտասի կերպարով ներշնչված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ջոտտո. Կոմիտասի կերպարով ներշնչված

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական