Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերգեյ Գորոդեցկի. Հայաստանի սիրտը, արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու

15/07/2021
- Ազգային, Հրապարակախոսություն, Մշակույթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայագիտարան Հայաստան

1919 թ. ռուս գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին Кавказское слово ամսագրում տպագրել է «Ղարաբաղ»  հոդվածը, որն այսօր էլ ապշեցնում է իր արդիականությամբ ու հրատապությամբ։

Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական ամրությունները։ Երբ ժողովրդի պատմությունը բարեհաջող ընթացք է ստանում, դրանք վերածվում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքի։ Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, այն դառնում է ազգային կյանքի պատվարը, հույսի կղզին, վերածննդի գրավականը։ Հայ ժողովրդի համար հենց այս վերջին դերն է ունեցել և շարունակում ունենալ Ղարաբաղ լեռնային շրջանը։ Բնությունն ինքը հսկայական նշանակություն է տվել նրան։ Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք Կարսի ու Սևանի լեռնաշղթաների շարունակությունն են, ավելի քան 2000 տարի հայ ժողովուրդը դիմակայում էր քոչվոր ցեղերի ճնշումներին՝ պահպանելով իր մշակույթը, իր ազգային դիմագիծը։

Ազգագրական առումով, տնտեսությամբ ու լեզվով միատարր լինելով՝ Ղարաբաղը Հայաստանի միջնաբերդն է դարձել, նրա արևելյան թևը։ Այդպիսին էր նա անցյալում, այդպիսին է հիմա, այդպիսին կլինի ընդմիշտ, քանի որ Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը չի կարելի պաշտպանել` առանց տիրելու Ղարաբաղին։ Դարերի ընթացքում ներխուժումների ալիքները բազմիցս են փշրվել Ղարաբաղի ժայռերին՝ ներթափանցելով միայն գետահովիտներով, այստեղ էլ, սակայն, երկար չեն մնացել։ Սյունիքի մելիքությունը, ինչպես կոչվել է Ղարաբաղը հնում, մեկ անգամ չէ սեփական ուժերով դիմադրել թշնամուն։ Պատմությունը կրկնվում է, ու վերջին անգամ դրա ականատեսները մենք ինքներս էինք։

Բնությունն ու պատմությունը կերտել են ղարաբաղցու վառ արտահայտված տեսակը։ Աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին ամենուր կարելի է հեշտությամբ ճանաչել։ Գործունեության մեծ թափ, անձնուրաց քաջություն, ռիսկի դիմելու հակում, ինքնավստահություն, յուրատեսակ համառություն, շիտակ հաստատամտություն, ընտանեկան կենցաղում՝ նահապետական. ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես հայկական հնագույն առաքինությունների խտացումը լինեն՝ պատմության դաժանություններից ինչ-որ տեղ խամրած ու իրենց անաղարտ վիճակում Ղարաբաղում պահպանված։ Վեհանձն, ամրակազմ մարդիկ, ովքեր կյանքը փրկելու համար ծվարել են լեռներում, կոփվել լեռնային օդում ու անվնաս մնացել վարակներից, որոնց ենթակա են հարթավայրում ապրողները։

Հայաստանի ազգային հիշողությունն իր մեջ պետք է որ ղարաբաղցիների ոչ քիչ կարկառուն անուններ ամփոփած լինի: Չկա մի բնագավառ, որտեղ նրանք չդրսևորեին իրենց նախաձեռնողականությունն ու տաղանդը։ Քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առևտուր՝ այս ամենը նրանց համար գործունեության ասպարեզ էր ծառայում։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն, չհավակնելով ամբողջ պատկերը ներկայացնելուն, հիշենք միայն մի քանի անվանի ղարաբաղցիների, որոնց անունները հայտնի են բոլորին. հասարակական գործիչներից իրենց ծննդով Ղարաբաղին են պարտական Արամ Փաշան (Մանուկյանը), Սաքո Սահակյանը, ռազմի գործին Ղարաբաղը տվել է գեներալ Լազարևին, արդյունաբերությունը նույնպես իր շարքերում ոչ քիչ ղարաբաղցիներ է ունեցել՝ ղարաբաղցի էր, օրինակ, Կոստյա Համբարձումյանը։ Գրականության մեջ նույնպես ղարաբաղցիներ շատ կային։ Լեոն, Մոսկվայում ՙԱրմյանսկի վեստնիկ՚¬ի հրատարակող Ամիրովը, վերջապես, հայկական թերթերի մեծ մասը խմբագրում են ղարաբաղցիները։ Աշխարհին այդքան հայտնի տղամարդ գործիչներ տված Ղարաբաղը կերտել կամ, ավելի ճիշտ, իր անաղարտ վիճակում պահպանել է նաև հին հայուհու կերպարը, ում հոգեբանության ու կենցաղի մեջ շատ բան է անխաթար մնացել հայրիշխանության շրջանից։ Իր մշակույթով ու կենցաղով հղկված` Ղարաբաղը մեր օրերում էլ չի արատավորել իր հնամենի փառքը։ Ինչպես Թամերլանի ժամանակներում, հավաքելով իրենց ջոկատները, մելիքները պաշտպանեցին Ղարաբաղի անկախությունը։ Շուշիի դրվագը չփոխեց Նուրի Փաշայի պարտության ընդհանուր պատկերը, և պաշտպանական գիծը հիմնականում անմատչելի մնաց, ինչպես նախկին ներխուժումների ժամանակ։

Այդպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար։ Անկասկած, եթե նա կորցներ այդ նշանակությունը, ազգերի ինքնորոշման գաղափարը մեծապես կտուժեր։ Եվ հակառակը՝ տիրելով Ղարաբաղին, Հայաստանը զորավոր մշակութային ուժի այնպիսի առատ ներհոսք կստանա, որը, ողողելով Հայաստանի ամայի տարածքները, կբեղմնավորի դրանք մշակույթով` այդպիսով իսկ ամբողջացնելով Ղարաբաղի բազմադարյա փառապանծ պատմությունը։ Յուրաքանչյուր ժողովուրդ հիմա իրենն է փնտրում։ Վերածնված ազգերի ողջ ապագան կախված է նրանից, թե արդյոք նրանք իրենց մեջ բավարար քանակի, այսպես ասած, ազգային մշակույթի թթխմոր կգտնեն։ Նման պայմաններում բոլոր կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառներով թանձրացել է մշակութային կյանքը, բացառիկ նշանակություն են ձեռք բերում։ Այդպիսին է և Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար։ Ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ՝ դեպի տաք ծովը, և, հնարավոր է, այնտեղից կհորդեն այնպիսի ուժեր, որոնք Ղարաբաղը կվերածեն նոր Հայաստանի հյուսիսային ծայրամասի։ Բայց այդ դեպքում էլ այն չի կորցնի իր նշանակությունը՝ որպես անձեռնմխելի ու դարերով թրծված մշակութային շտեմարան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր. Վազգեն Սաղաթելյան

Հաջորդ գրառումը

Հուլիսի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հուլիսի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական