Հինգշաբթի, Փետրվարի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԴ-ի դատավորի թեկնածուն չցանկացավ քավության նոխազ դառնալ

17/08/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոս Անջելոսից, իրավաբան Ռոբերտ Մարկարյանը գրում է, “ՀՀ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու ներկայացված Վահրամ Ավետիսյանը հետ է վերցրել իր համաձայնությունը: Չի բացառվում, որ նման քայլի կդիմեն նաև մյուս երկու թեկնածուները:
Արդեն իսկ ակնհայտ է, որ որոշ ժամանակ առերևույթ զինադադարից հետո առաջիկա օրերին ՍԴ-ի շուրջ կրքերը կրկին թեժանալու են:
Վերջին օրերի ընթացքում թիրախում էին արդեն ոչ թե նախկին «կոռումպացված» ռեժիմից ժառանգություն մնացած դատավորներն, այլ ՍԴ-ում նրանց փոխարինելուն հավակնող «թավշյա իշխանության» թեկնածուները:
Թեև ներկայացված երեք թեկնածուներն էլ քիչ թե շատ քննադատությունների թեմա են դարձել, այդուհանդերձ կիզակետում կառավարության կողմից ներկայացված թեկնածուն էր, որն առաջինը լքեց հրապարակը չցանկանալով դառնալ իշխանությունների քավության նոխազը:
Առանց հիշյալ թեկնածուների արժանավորությունը քննարկելու փորձ կատարելու և դատելով այն փաստից որ ներկայացված թեկնածուներից գրեթե ոչ մեկը որևէ առնչություն չունի «թավշյա հեղափոխության» հետ առաջին հայացքից տրամաբանորեն կարելի է հարց տալ, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում ՍԴ-ի կազմում փոփոխություններ մտցնելուն ուղղված իշխանությունների տարբեր տեսակի մեծածախս քայլերն ու գործադրած ջանքերը սկսած «Այո հեղափոխությանը» նշանաբանով հանրաքվեից վերջացրած Վենետիկի ու ՄԻԵԴ-ի խորհրդատվական տեսակետներով ու վճիռներով: Արդյո՞ք ՍԴ-ի հարցով իշխանությունների հետապնդած նպատակի գագաթնակետը եղել է ընդամենը ՍԴ-ի նախագահի աթոռը Հրայր Թովմասյանից խլելը կամ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին ու Հրանտ Նազարյանին Վահրամ Ավետիսյանով, Երվանդ Խունդկարյանով ու Արթուր Վաղարշյանով փոխարինելը: Դա ի տես այն բանի, որ ներկայացված թեկնածուներից Վահրամ Ավետիսյանի անունը սերտորեն առնչվում էր նախկին իշխանությունների հետ, իսկ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը 2019 թվականի մայիսին մեկ անգամ մերժվել է նույն գումարման ԱԺ-ի կողմից:
Դատելով վերջին օրերում ծավալված քննարկումներից դժվար չէ գուշակել որ հիշյալ թեկնածուներն (ինչպես արդեն հաստատել է նաև Վահրամ Ավետիսյանը) ամենայն հավանականությամբ ներկայացված են հենց մերժվելու համար: Իսկ հարց է ծագում դրանից ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները:
Թվում է ԱԺ-ում հիշյալ անձանց թեկնածության հարցի քննարկումը լինելու է ՍԴ-ի յուրացման ուղղությամբ բեմադրված ներկայացման նախավերջին արարը:
Հիշյալ անձանց թեկնածության առաջադրմամբ ու ապա դա ԱԺ-ի կողմից մերժվելով իշխանությունները միաժամանակ երկու հարց են լուծում:
Ա. Փորձում են ներքին ու մասնավորապես արտասահմանյան շրջանակների մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ ՍԴ-ի շուրջ ծավալված գործընթացները բոլորովին քաղաքական նպատակ չեն հետապնդել ու որպես դրա ապացույց իրենց ենթակա լրատվամիջոցներում քննարկումների միջոցով խոշորացնելու են հիշյալ թեկնածուների «թավշյա հեղափոխության» հետ որևէ առնչություն չունենալու հարցը:
Բ. ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մերժելով մասնավորապես կառավարության կողմից ներկայացված թեկնածուին փորձելու են ստեղծել այնպիսի տպավորություն, որ հակառակ բոլոր քննադատություններին իրենք միայն կոճակ սեղմողի դերում չեն և ունեն այնպիսի անկախություն որ ընդունակ են դեմ գնալ նույնիսկ կառավարության ցանկությանը:
Ներկայացման հիշյալ արարը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո միայն կարելի է սպասել իշխանությունների սրտի թեկնածու դատավորների անունների երևան գալուն, որոնցից քանիսի անունները երկար ժամանակ է ինչ տարբեր առիթներով հայտնվում են ԶԼՄ-ներում:
Վահրամ Ավետիսյանի հրաժարականով իշխանությունների հերթական բեմադրության նախավերջին արարի հաջողությունն այս պահին կարելի է որոշ չափով խաթարված համարել:
Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը նաև կարևոր մեկ այլ բացահայտում է կատարում:
Հիշյալ գրառումն ընթերցելուց հետո այլևս որևէ մեկը կասկած չի կարող ունենալ, թե ՍԴ-ից ու նրա դատավորներից ինչպիսի պատկերացում ու ակնկալիքներ ունեն ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավորները կամ ավելի հստակ ասած երկիրը ղեկավարող իշխանությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժիրինովսկին նշեց Լուկաշենկոյին աջակցելու անհրաժեշտությունը

Հաջորդ գրառումը

Լուկաշենկոն հայտարարություն արեց երկրում վերընտրությունների առնչությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում. (ձայնագրություն)

11/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի նկատմամբ մինչև այսօր որևէ միջազգային ճնշում չկա՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցով. Արմեն Այվազյան

11/02/2026
Հրապարակախոսություն

Սա ուղղակի մեր ատոմային էներգետիկայի սահուն փակման ծրագիր է, Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական «նվերը»` մեր ժողովրդին

11/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին. Հարութ Սասունյան 

11/02/2026
Հաջորդ գրառումը

Լուկաշենկոն հայտարարություն արեց երկրում վերընտրությունների առնչությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական