Իրավաբան Հրանտ Սարկիսովը իր ֆեյսբուկյան էջում գրում է, – “Սահմանադրական արդարադատությունը կամ սահմանադրական վերահսկողությունն առաջին անգամ ի հայտ է եկել #ԱՄՆ-ում՝ Marbury v. Medison անկյունաքարային գործի որոշման արդյունքում։ ԱՄՆ ֆեդերալիստ նախագահ Ջոն Ադմասը, որը ընտրություններում պարտվում է, դեմոկրատական հանրապետական (անտի-ֆեդերալիստ) թեկնածու Թոմաս Ջեֆերսոնին՝ անում է ամեն հնարավոր բան, որպեսզի իր պաշտոնավորումից հետո դաշանային դատարաններում ֆեդերալիստներն ունենան ահռելի ներկայացվածություն, որպեսզի իր քաղաքական կապիտալը չզրոյանա, ավելին՝ Ադմասը իր պետքարտուղար Ջորջ Մարշալին նշանակում է ԱՄՆ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր։
Մինչեւ պաշտոնավարման ավարտի վերջին րոպեները Ադմասը ստորագրում է նշանակված դատավորների հրամանները, ովքեր ստանում են “կեսգիշերի դատավորներ” տիտղոսը։ Այս խմբի դատավոր էր նաեւ Մէրբերին։ Հրամանների որոշ մասը պետքարտուղար Մարշալի չի հասցնում առաքել, քնաի որ վերջինիս լիազորությունները՝ որպես պետքարտուղար դադարել էին։
Պաշտոնը ստնաձնելուց հետո, արդեն նախագահ Ջեֆերսոնը հրամայում է իր պետքարտուղար Ջեյմս Մեդիսոնին, որպեսզի նախկին նախագահի հրամանները պահի իր մոտ եւ չծանուցի հասեցատերերին, այդ թվում՝ Մէրբերիին։ Մէրբերին եւ մի քանի այլ դաշնային դատավորներ դիմում են ԱՄՆ Գերագույն դատարան՝ հղում անելով իրենց “Մանդամուսի իրավունքի վրա” (անգլ․ writ of mandamus), որն իրենից ներակայցնում էր դատական ռեկոմենդացիա պաշտոնատար եւ այլ անձնաց՝ օրենքով նախատեսված գործողություն անելու համար։
Մէրբերին եւ մնացածը ցանանում էին պարտադրել Մեդիսոնին, որպեսզի վերջինս առաքի դատավորների նշանակման հրամանները։ Իսկ պարադոքսալ երեւույթը սույն գործում այն է, որ ԱՄՆ ԳԴ գլխավոր դատավոր Ջորջ Մարշալն էր մեղավորը, որ հրամանները ժամանակին չէին առաքվել հասցեատերերին։ Իրավիճակը խիստ վտանգավոր էր, քանի որ մի կողմից ԱՄՆ ԳԴ այն ժամանակ չուներ որեւէ լծակ պետական ինստիտուտներին պարտադրել անել այս կամ այն որոշումը, մյուս կողմից իրեն նշանակած ֆեդերալիստներն էին, երրորդ կողմից՝ իշխանության ղեկին կանգնած անտի-ֆեդերալիստները։ Այս համատեքստում ԱՄՆ ԳԴ պատմության հզորագույն գլխավոր դատավոր Ջորջ Մարշալը կայացնում է մի փառահեղ եւ ողջ դատական համակարգի, “սահմանադրական արդարադատության” համար անկյունաքարային որոշում։Իր որոշման մեջ Ջ․ Մարշալն առաջին անգամ տալիս է “Դատական վերահսկողության” բացատրությունը եւ սահմանում է վերջինիս բովանդակությունը։
Իր որոշման մեջ Մարշալն ամրագրում է, որ “Օրենքի մեկնաբանությունը բացառապես Դատարանի լիազորությունն է”։ Հենց այս տողերն էլ դառնում են գործի վճռի անկյունաքարը։Մարշալի որոշումը բաղակացած է հինգ մասրերից, որտեղ Դատավորը հիմնավորում է, որ․
1. Մէրբերին ուներ բոլոր օրինական հիմքերը զբաղեցնելու ֆեդերալ դատավորի պաշտոնը,
2. Մէդիսոնը օրենք է խախտել՝ իր մոտ պահելով դատավորների նշանակման հրամանները,
3. Մանդամուսի իրավունքը լավագույն հիմնավորումն էր, որին կարելի էր հղում անել՝ սույն հարցով Գերագույն դատարան դիմելիս,
4. Մարշալն անդրադարձել էր, արդյո՞ք ԱՄՆ ԳԴ-ն ունի լիազորություն պարտադրելու պետական պաշտոնյաններին իրականցնել հայցվորի մանդամուսի իրավուքը։
ԱՄՆ Սահմանադրության 3-րդ հոդվածն ամրագրում է ԱՄՆ ԳԴ յուրիսդիկցիան (իրավասությունը), որոնց մեջ չէր տեղավորվում պետական պաշտոնյաններին այս կամ այն գործողություն անելու պարտադրանքը։ Այնուամենայնիվ, Դատական իշխանության մասին 1789 թ․ օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում էր նման լիազորություն ԳԴ համար։ Սակայն, Մարշալն ամրագրում է, որ անկախ նրանից, թե ինչ է ասում Օրենքը, դա էական չէ, քանի որ հակասում է ԱՄՆ մայր օրենքին՝ Սահմանադրությանը, ուստի չունի իրավաբանական ուժ, եւ չի կարող ԳԴ-ին լիազորել որեւէ իրավունք։
Ուստի ինքը՝ որպես ԳԴ գլխավոր դատավոր չի կարող բավարարել հայցվորների պահանջ եւ կայացնել որոշում, ըստ որի պետքարտուղարը կպարտավորվի առաքել հրամանները՝ հղում անելով մունդուսի իրավունքին։
5. Որոշման այս հատվածը ամենակարեւորն է, քանի որ հենց այս հատվածն է “Սահմանադրական արդարադատության” եւ “Սահմանադրական վերահսկողության” հիմքը։ Իր որոշման մեջ Մարշալն ամրագրել է, որ հենց Դատական իշխանությունն է, այլ ոչ Գործադիրը (ի դեմս նախագահի), եւ ոչ էլ Օրեսնդիրը (Կոնգրեսը)՝ համապատասխան, որպեսզի ունենա լիազորություն՝ հակասահմանադրական օրենքները չեղարկելու համար։ Իր որոշման մեջ առաջին անգամ նկարագրելով Դատական վերահսկողության դոկտրինը՝ Մարշալն ամրագրում է, որ դաշնային դատարները եւ առաջին հերթին ԱՄՆ ԳԴ պետք է ունենա լիազորություն հռչակելու Սահմանադրությանը հակասող օրենքները՝ իրավական ուժ չունեցող։ Ինչպես Մարշալն էր նկարագրել, դա հանդիսանում է “դատական իշխանության պարտքի էությունն ու բովանդակությունը”։
Ահա, թե որտեղից եւ ինչպես է առաջացել Սահմանադրական կամ դատական վերահսկողությունը՝ օրենքների նկատմամբ։