Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռայիսին Իրանի ապագա հոգեւոր առաջնո՞րդ

14/07/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Դիվանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

ԻԻՀ նորընտիր նախագահը իսլամական հայրենիքի նկատմամբ իր հավատարմությունն ու նվիրվածությունը հանրայնացնելու նպատակով օգոստոսի 5-ին երդման խոսք է ասելու: Նա ժողովրդին հավաստիացնելու է, որ «ի կատարումն ստանձնած պարտավորությունների, գործի է դնելու իր ողջ կարողություններն ու լիազորությունները» (մեջբերում երդման տեքստից):

Իսկ մինչ այդՙ օգոստոսի 3-ին հրապարակվելու է նախագահի իրավասությունների հաստատման մասին երկրի հոգեւոր առաջնորդի Բարձր հրամանագիրը, առանց որի ավելի քան 18 միլիոնի ձայն ստացած Էբրահիմ Ռայիսին չի կարող Հանրապետության նախագահ հռչակվել: Ճիշտ է, հետհեղափոխական Իրանում անցկացված 13 նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս չեն վիճարկվել կրոնապետի կողմից, բայց ամեն անգամ ժողովրդի ձայների մեծամասնությունն ստացած նախագահներն ու նրանց համախոհները շունչը պահած սպասում են կրոնապետի Բարձր հրամանագրին, որը սովորաբար ուղեկցվում է նորընտիր նախագահին հասցեագրված վերջինիս շնորհավորական խոսքով:

Շնորհավորական խոսք չի հնչել միայն 2017 թվականինՙ վերընտրված նախագահ Ռոհանիի երդմնակալության արարողությունից առաջ: Թերեւս պատճառը նախորդ ընտրություններում կրոնապետի կամքին հակառակ Ռայիսիի հետ մրցապայքարում Ռոհանիի տարած հաղթանակն էր:

Համոզված կարելի է ասել, որ օգոստոսի 3-ին Էբրահիմ Ռայիսին կստանա կրոնապետի թե՛ ԹԱՆՖԻԶ կոչված բարձր հրամանագիրը, եւ թե՛ նախագահական պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձն ու օրհնանքը: Այդ համոզմունքի համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ առողջական խնդիրներ ունեցող 83-ամյա Խամենեիին փոխարինելու հարցը շարունակում է մնալ օրակարգային:

Թեեւ ԻԻՀ սահմանադրությամբ չի արգելվում գործող հոգեւոր առաջնորդի կենդանության օրոք նոր առաջնորդի կարգումը, սակայն իսլամական հանրապետության քաղաքական ավանդույթն ու էթիկան պահանջում են առաջնորդի ընտրությունն իրականացնել նախորդի ֆիզիկական բացակայության պայմաններում:

Այսօր Ռայիսին երկրի հոգեւոր առաջնորդին փոխարինող ամենահավանական թեկնածուներից է: Նախ, Ռայիսին Խոմեյնիի ու Խամենեիի պես Մուհամմեդ մարգարեի տոհմի շառավիղից է: Նա Խամենեիի սաներից է ու նրա հավատարիմ ու անդավաճան հետեւորդը: Ռայիսին նաեւ որպես պահպանողականների թեւի կարկառուն ներկայացուցիչ, լավ հարաբերություններ ունի հեղափոխության Պահապան կորպուսի ղեկավար կազմի հետ:

Էբրահիմ Ռայիսին հոգեւոր դպրոցի շրջանավարտ է, ունի աստվածաբանության դոկտորի գիտական աստիճան: Նա որպես Ռազավիի հոգեւոր կենտրոնի կառավարիչ, տիրապետում է նաեւ հսկայական ֆինանսական միջոցների:

Ռայիսին երկրի հոգեւոր առաջնորդ դառնալու համար ունի նաեւ խոցելի կողմեր: Իրանցիների մի ստվար զանգվածի եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների կարծիքով, նա հեռու է արդարամիտ լինելուց, որի պատճառը 1989 թվականին վերջինիս գլխավոր դատախազի պաշտոնում իրականացված զանգվածային մահապատիժներն էին:

Նրա մոտ բացակայում են նաեւ առաջնորդներին բնորոշ խարիզման ու հռետորական ունակությունները:

Ռայիսիի հոգեւոր աստիճանը «հոջջաթ օլ-էսլամ» է, այլ ոչ թե «այաթոլլահ», թեեւ պահպանողական թեւին պատկանող որոշ լրատվամիջոցներ նրան «այաթոլլահ» են կոչում: Ինքըՙ Խամենեին էլ հոգեւոր առաջնորդ դառնալու պահին «հոջջաթ օլ-էսլամի» հոգեւոր աստիճան ուներ, սակայն կարգումից անմիջապես հետո ստացավ «այաթոլլահի» հոգեւոր աստիճան:

Դրանով հանդերձ, Ռայիսիի շանսերը հոգեւոր առաջնորդ դառնալու հարցում ավելի մեծ են, քան մյուս թեկնածուներինը:

Անշուշտ, 2017 թ. հունվարին դեռեւս չբացահայտված հանգամանքներում մահացած իսլամական հեղափոխության հիմնասյուներից Հաշեմի Ռաֆսանջանիի ֆիզիկական բացակայությունը նույնպես կարող է նպաստել Էբրահիմ Ռայիսիի հոգեւոր առաջնորդ դառնալուն: Ինչեւէ, Էբրահիմ Ռայիսիի նախագահական լիազորությունների հաստատումը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին, իսկ եթե գործող կրոնապետը պաշտոնամուտի ժամանակ իրավիճակից ելնելով հանրության առջեւ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի նորընտիր նախագահի նկատմամբ, տեսականորեն, կամ նույնիսկ գործնական առումով, կամրապնդի հաջորդ կրոնապետի դիրքերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները․ Ռոբերտ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները հայկական դրամ են վաճառում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարիներ առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները հայկական դրամ են վաճառում. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական