Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը:
Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․
«Իշխանությունն ուզում է այստեղ Սիրիա սարքել, ռուսների հետ պրոբլեմ սարքել։ Արևմուտքից պատվեր ունեն, որ Սյունիքն էլ տան, որ Իրանը բլոկադայի մեջ վերցնեն, որովհետև Արևմուտքը խնդիր ունի Իրանի հետ։ Այս բոլորը գիտակցելով, գնում են դրան։
Արևմուտքը մեզ պարտադրում է լավ լինել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Պետք է քծնի այս երկրներին, որ թույլ տան Հայաստանը շնչի, կամ էն ինչ կմնա Հայաստանից։ Մենք պետք է սրան դեմ գնանք, սա խայտառակ պարտություն է։ Տեսնում եմ, որ միայն Արցախը չի դատարկվելու։ 2021 թվականի հունվարի 10-ին Նիկոլը Մոսկվայում թուղթ է ստորագրել անկլավների վերաբերյալ»,-ասել է Բագրատյանը։