Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որքան էլ Էրդողանի իշխանությունները ջուր պղտորեն, Ստամբուլի պայթյունը պայմանավորվում է 2023-ին նախատեսվող ընտրություններով

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 13-ին Ստամբուլը հերթական անգամ ականատես եղավ ահաբեկչական պայթյունի։ Դա տեղի ունեցավ Բեյօղլու թաղամասի խորհրդանշական Թաքսիմ հրապարակին կից Իսթիքլալ պողոտայում։ Հարկ է նշել, որ Բեյօղլուն Կ. Պոլսո հանրածանոթ Բերա թաղամասն է, իսկ Իսթիքլալը՝ քաղաքի ամենաբանուկ եւ մարդաշատ պողոտան, նաեւ զբոսաշրջիկների սիրած վայրը։ Այնտեղ է տեղակայված օտարերկրյա հյուպատոսարանների մեծամասնությունը, հետեւաբար՝ թուրքական անվտանգության ուժերի կողմից խնամքով պաշտպանված, որոնք պողոտայի անվտանգությունը, թուրք գործիչների վկայությամբ, մշտապես հսկում են հազարավոր տեսախցիկներով։

Ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել տեղական ժամանակով 4։30-ին։ Պայթյունից հետո Իսթիքլալ պողոտան իսկույն փակվեց այցելուների առջեւ, այդ թվում լրագրողների, արգելվեց նրանց տեղեկատվություն հավաքելն ու այդ նպատակով ականատեսներին դիմելը, խիստ սահմանափակվեց նաեւ սոցցանցերի հասանելիությունը, որ հնարավոր լինի խուսափել անհարկի հրապարակումներից, իհարկե գործի «բացահայտման» համար ապատեղեկատվության տարածումը կանխելու շա՜տ ազնիվ նկատառումներով։ Իրականում թուրքական իշխանությունները դրանով ոտնահարում էին հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը, որպեսզի ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրությունները լրագրողների համար դարձնեն տեղեկատվության միակ աղբյուրը, որոնց իսկությունը, սակայն, լուրջ կասկածների տեղիք է տալիս։

Պայթյունից անմիջապես հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսությամբ հայտարարեց. «Կարծում եմ սա ահաբեկչական ակտ է»։ Եթե դրա հետեւանքով 6 մարդ զոհվել է, իսկ 81-ը վիրավորվել, ապա հազիվ թե տոնահանդես լիներ։ Սրանք ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի տվյալներն են։ Նա միաժամանակ ասաց, որ ահաբեկչության հրահանգը տրվել է  Սիրիայի հյուսիսային քրդաբնակ Քոբանի քաղաքից, կազմակերպիչը PKKի սիրիական մասնաճյուղը հանդիսացող Ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներն են՝  YPG-ն, որին ԱՄՆ-ի գլխավորությամբ զինում են Արեւմուտքի դաշնակիցները, իրականացրել է մի կին, նա պայթյունից մեկ օր առաջ եկել է Ստամբուլ,  անվտանգության տեսախցիկները դեպքի վայրում ֆիքսել են նրան, նա շուրջ 40 րոպե նստել է նստարանին եւ պայթյունից մի քանի րոպե առաջ հեռացել՝ տեղում թողնելով իր հետ բերած տոպրակը։

Սուլեյման Սոյլուն մինչ այդ հայտարարել էր, որ Թուրքիայում 120 ահաբեկիչ կա, հավանաբար PKK-ականներին չհաշված, իրենք նույնիսկ գիտեն նրանց կոշիկի համարները։ Ըստ նախարարի, ոստիկանությունը կալանավորել է ավելի քան 21 կասկածյալի, այդ թվում՝ դեպքի վայրը լքած կնոջը։ Հաջորդ օրը նախարար Սոյլուն նոր պարզաբանումներ արեց, թե, կալանավորված կինը սիրիահպատակ է, Թուրքիա ներթափանցել է Աֆրինից, կալանավորվածների թիվը 50-ի է բարձրացել եւ ավելացրեց. «Մենք ստացանք մեզ հասցեագրված ազդանշանը։ Կրկին ընդգծում եմ, չենք ընդունում ԱՄՆ -ի դեսպանատան ցավակցությունը, մերժում ենք։ Ինչ խոսք, չէինք կարող չվիճարկել Թուրքիայի անդորրը խանգարող, ահաբեկիչներին ֆինանսավորող այս պատության հետ մեր դաշնակցային հարաբերությունների նպատակահարմարությունը։ Եթե ահաբեկիչ կինը չձերբակալվեր, Հունաստան էր փախչելու»։

Ի տարբերություն Սոյլուիի, նախագահ Էրդողանը, որ մեկնել էր Ինդոնեզիա՝ մասնակցելու Մեծ քսանյակի՝ G-20-ի համաժողովին, հավանաբար դիտորդի կարգավիճակով, որովհետեւ անցյալ տարի վտարվել է դրա կազմից, այնտեղ մեծ գոհունակությամբ ընդունեց ԱՄՆ-ի նախահ Ջոզեֆ Բայդենի ցավակցությունն ու դեռ շնորհակալություն էլ հայտնեց։ Համենայն դեպս նախարար Սոյլուի պարզաբանումներից հետո անվտանգության ծառայությունները լրագրողներին  բաժանել են ահաբեկիչ կնոջ դեպքի վայրից հեռանալու տեսանյութը, նրա լուսանկարը՝ կրծքին New York մակագրությամբ շապիկով, որը, ըստ երեւույթին, նրան հագցրել են ոստիկանատանը, եւ հայտնել անունը, թե Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրն է։

Այնուհետեւ պարզվեց, որ նա Ստամբուլ դեպքից մեկ օր առաջ չի եկել, այլ՝ 4-5 ամիս առաջ, ոչ միայն սիրիացի, այլեւ արաբ էլ չէ, այլ՝ Սոմալիից, սահմանն Աֆրինից չի անցել, այլ Իդլիբից. ի վերջո Թուրքիան այս երկու քաղաքներն էլ հավասարապես վերահսկում է։ Գալով տեսանյութին, առհասարակ փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկները որպես կանոն վերեւից են նկարահանում, իսկ լրագրողներին տրամադրված տեսանյութում Ահլամ Ալբաշիրը դիմացից է նկարահանված։ Ավելին, փոխանակ որպես ահաբեկիչ հոգ տանի աննկատ մնալու մասին եւ աշխատի սառնասիրտ լինել, պայթյունի ձայնը լսելուն պես սկսում է գլուխը կորցրած վազել, իր վրա գրավելով դեպքի վայրից մյուս հեռացողների ուշադրությունը։ Այս հանգամանքը առիթ է տվել թուրք մեկնաբաններին ասելու, որ նա ահաբեկչի պատրաստություն չի անցել։ Բացի դրանից նա, կարծես հաստատելու համար թուրք մեկնաբաններին, դեռ վառ գույներով էլ զուգվել-զարդարվել է։ Նրանցից Բարըշ Փեհլիվանը, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետակսն կուսակցության խոսափող «Ջումհուրիյեթ» թերթում է գրում, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ահաբեկչության համար ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը օտարերկրյա քաղաքացիներն են, ինչը համարում է տարօրինակ։

Ընդդիմադիր քաղաքական գործիչները այս ահաբեկչությունը գնահատելիս գրեթե չեն տարբերվում թուրք մեկնաբաններից, մասնավորապես «Լավ» կուսակցության նախագահ տիկ. Մերալ Աքշեները, որն ասում է. «Ահաբեկիչների նույնիսկ կոշիկի համարն իմացող իշխանությունը չի կարող աչք փակել, որ ահաբեկիչը 4 ամիս փախստականի քողի տակ գաղտնի ապրի մեր երկրում։ Իշխանության պարտականությունն ահաբեկիչներին վնասազերծելն է»։ Այնուհետեւ նա խոսքն ուղղելով Էրդողանին ասում է. «Դուք կրկես չեք ղեկավարում, այլ պետություն։ Պետության պարտականությունը ահաբեկչության վայրում տեղադրված նստարանի խնդիրներով բնակչությանը մոլորեցնելը չէ, ոչ էլ դրան ապավինելը, այլ ժողովրդի անվտանգությունն ապահովելը»։

Չափազանց ուշագրավ էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանի գնահատականը, թե իրենք ծանոթ են թուրք հասարակությունը վախեցնելու միջոցով քաղաքական միջավայրը դիզայն անելու իշխանությունների ջանքերին։ «Հյուրրիյեթը» նշելով այդ մասին նոյեմբերի 16-ին՝ տիկ. Բուլդանին մեղադրել է PKK-ի ստերից կառչելու մեջ, թե նա, վերհիշելով 2015-ի հունիսի 7-ից մինչեւ նոյեմբերի 1-ը տեղի ունեցած դեպքերը, այս ահաբեկչության կազմակերպումը ուր որ է կառավարությանն է վերագրում։ Այն՝ ինչ Բուլդանն ակնարկում էր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Դեմիրթաշը բացահայտ ասաց. «Այս ահաբեկչությունը չի կարելի գնահատել առանց հաշվի առնելու իշխանությունների առաջիկա ընտրությունների հետ կապված հաշվարկները»։ Հիշեցնենք, որ հաջորդ տարվա հունիս կամ հուլիսին Թուրքիայում նախատեսվում են նախագահի եւ խորհրդարանի համատեղ ընտրություններ։

Գալով  2015-ի հունիսի 7-ից մինչեւ նոյեմբերի 1 տեղի ունեցած դեպքերին, ի դեպ՝ դրանց մասին բացի Թուրքիայի ազգային մեծ ժովովի՝ Մեջլիսի ընդդիմադիր պատգամավոր Փերվին Բուլդանից, նոյեմբերի 14-ին հիշեցրել է նաեւ BBC-ն։ Խնդիրը տվյալ դեպքում հունիսի 7-ի նախագահական ընտրություններն էին, որոնք Մեջլիսի համընդհանուր ընտրությունների հետ համատեղ էին անցկացվել։ Ընտրությունների արդունքներով Էրդողանին հաջողվել էր վերընտրվել նախագահի պաշտոնում, իսկ նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը 2002 թվից ի վեր առաջին անգամ զրկվել երկրում միանձնյա իշխանությունից։ Ստեղծված իրավիճակում Էրդողանին մնում էր կազմել կոալիցիոն կառավարություն, կամ էլ կառավարություն կազմելու հանձնարարություն տալ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը։

Կոալիցիոն կառավարություն կազմելու Էրդողանի փորձերը, ինչ խոսք, «ձախողվեցին»,  դա նրան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոյեմբերի 1-ին նոր, վաղաժամ ընտրություններ նշանակելու հնարավորություն տվեց, պայմանով, որ ապահովի իր կուսակցության միանձնյա իշխանությունը։ Որպես ապահովման միջոց օգտագործվեցին խոշոր մասշտաբի ահաբեկչությունները։ Ընտրություններից երկու օր առաջ Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանրահավաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվեց 5 մարդ, 400-ը վիրավորվեց, եւ պատասխանատվությունն ստանձնեց Իրաք-Շամ իսլամական պետություն կազմակերպությունը։ Դրան հուլիսի 20-ին հետեւեց Շանլիուրֆայի քրդաբնակ Սուրուջ գավառի ահաբեկչությունը, որին զոհ գնացին Սոցիալիստական երիտասարդների միության 34 անդամներ, 150-ը վիրավորվեցին։ Եվ վերջապես հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանին հարող հրապարակում «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով կազմակերպված հանրահավաքի մասնակիցների դեմ կազմակերպվեց Թուրքիայի պատմության ամենաարյունահեղ ահաբեկչությունը, որի հետեւանքով սպանվեց 109 մարդ, ավելի քան 500-ը վիրավորվեց։ Ահաբեկչությունները շարունակվեցին նաեւ 2016-ին եւ ստացան սերիական բնույթ։

Վերջին երկու ահաբեկչության պատասխանատվությունը նույնպես Իրաք-Շամ իսլամական պետություն կազմակերպությունն էր ստանձնել։ Եթե պատասխանատվություն չեն ստանձնում, ապա ահաբեկչությունը կորցնում է իմաստը, որովհետեւ դա որոշակի առաջարկով է կազմակերպվում հասարակության, կառավարության կամ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար, այդ իսկ պատճառով կազմակերպիչները չեն հրաժարվում  ահաբեկչության պատասխանատվությունից։ Ինչ վերաբերում է Ստամբուլի վերջին ահաբեկչությանը, որքան էլ նախարար Սոյլուն դա  բարդի PKK-ի վրա, քրդական այս կազմակերպությունն ահաբեկչությունից անմիջապես հետո հայտարարել, որ իրենք կապ չունեն դրա հետ։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կատարվեց իշխանության երազանքը՝ ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան

Հաջորդ գրառումը

Ալիեւի հակաիրանական հռետորաբանության ներշնչանքի աղբյուրները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ալիեւի հակաիրանական հռետորաբանության ներշնչանքի աղբյուրները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական