Հինգշաբթի, Սեպտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է Իրանի ապագա նախագահը

Գրիգոր Առաքելյան
21/06/2024
- 21 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
104
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 28-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին պայքարի են  պատրաստվում Սահմանադրության Պահապան Խորհրդի արգելքը հաղթահարած 6  թեկնածուներ՝ երկու հակադիր քաղաքական հոսանքներից. 5 թեկնածուն «արմատականների» թեւի ներկայացուցիչներն են, իսկ մեկը՝ «բարեփոխականների»:

Դասական իմաստով կուսակցությունների բացակայության պայմաններում, Իրանում ձեւավորվել են երկու հակադիր ճամբարներում դիրքավորված քաղաքական հոսանքներ, որոնք պայմանականորեն կոչվում են «արմատականներ» եւ «բարեփոխականներ»:

Իրանում «արմատականներին» հաճախ «պահպանողականներ»  էլ են անվանում, որոնք ձեւավորվել են 1999 թվականի 6-րդ գումարման մեջլիսի ընտրությունների ընթացքում՝ ի հակադրություն նախագահ Խաթամիի գլխավորած «բարեփոխականների»: Այդ քաղաքական հոսանքի հիմնադիրներից են  «Մարտնչող հոգեւորականների միության եւ Ղոմ քաղաքի հոգեւոր կենտրոնի դասախոսական հանրույթի» ներկայացուցիչները:

 «Պահպանողականների» հռչակած կարգախոսները հետեւյալ ձեւակերպումներով են ներկայացված՝ «նվիրվածություն իսլամի եւ իսլամական հեղափոխության նկատմամբ, հնազանդություն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդին եւ  հավատարմություն կրոնապետության  սկզբունքների հանդեպ»: 

Ինչ վերաբերում է «բարեփոխականներին», ապա նրանք իրենց կոչումն ստացել են Խաթամիի՝ 1997 թվականի նախընտրական պայքարի թոհուբոհին, որոնք   կարողացան  8 տարի անընդմեջ պահպանել գործադիր եւ  4 տարի էլ օրենսդիր իշխանության ղեկը:

Պահպանողական թեւի թեկնածուներն են՝ Իրանի դատական համակարգում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած  Մոսթաֆա Փուրմոհամմադին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդում ԻԻՀ Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչն ու  «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող» խորհրդի իսկական անդամ   Սաիդ Ջալիլին, Մեջլիսի խոսնակ Մոհամմադ   Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ   Ալիռեզա Զաքանին,  Մեջլիսի նախկին պատգամավոր եւ «Շահիդ» հիմնադրամի նախագահ    Սեյյեդ Ամիրհոսեին Ղազիզադե Հաշեմին:

Իսկ Պահապան խորհրդի արգելքը հաղթահարած  բազմաթիվ  «բարեփոխականներից» միակ թեկնածուն մասնագիտությամբ բժիշկ Մասուդ Փեզեշքիանն է, որը 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ գումարման մեջլիսում ներկայացրել է Իրանի Արեւելյան եւ Արեւմտյան Ատրպատական նահանգների տարբեր շրջանները: Փեզեշքիանը 10-րդ գումարման մեջլիսում եղել է մեջլիսի առաջին  փոխխոսնակը: Եղել է նաեւ Իրանի առողջապահության նախարար:

Բարեփոխականների ճամբարից նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստացած Մասուդ Փեզեշքիանի հայրը ազերի է, իսկ մայրը՝ քուրդ: Ծնվել է Իրանի Արեւելյան Ատրպատականի   քրդաբնակ Մահաբադ քաղաքում եւ պարսկերենից բացի, տիրապետում է ադրբեջաներենին ու քրդերենին:

Մի առիթով, շուրջ 8 տարի առաջ, մեջլիսի դռնբաց նիստերից մեկի ժամանակ, Մասուդ Փեզեշքիանն ասել է. «Ազգությամբ թուրք ծնվելու համար շնորհակալ եմ  Աստծուց: Ոչ ոք իրավունք չունի քամահրանքով վերաբերվել  թուրքերի մշակույթի ու լեզվի նկատմամբ»:  Նույն ելույթի ժամանակ նա հիշեցրել է, որ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի թուրքերն ու  այլ էթնիկ խմբերը պետք է դպրոցներում իրենց լեզվով սովորելու  հնարավորություն ունենան:

Իրանում անցկացվող բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «բարեփոխականների» միակ թեկնածուի վարկանիշն ամենաբարձրն է:  Այդ  պատճառով էլ «արմատականների» մոտ Մասուդ Փեզեշքիանի դեմ միասնական ճակատով հանդես գալու  պահանջ է առաջացել:

Այդպիսի գաղափարով  է հանդես եկել   նախագահի  թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, առաջարկելով ընդդեմ Փեզեշքիանի, մի թեկնածվով պայքարելու մարտավարությունը: Բնականաբար, Ղալիբաֆը նկատի է ունեցել իր օգտին բացարկ հայտարարելու տարբերակը, ով ըստ հարցումների, համարվում է «պահպանողականների»  ֆավորիտը:

Այսպիսով, բոլոր հանգամանքները վկայում են, որ հունիսի 28-ի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի գլխավոր մրցակիցները Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մասուդ Փեզեշիանն են:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի աշխատանքային կենսագրությունը, մյուս թեկնածուների համեմատությամբ, ավելի  հարուստ է: Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային հրամանատարի եւ երկրի ոստիկանապետի պաշտոնները թողնելուց հետո նա ընտրվել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնում, դրանից հետո՝ նաեւ ստանձնել մեջլիսի խոսնակի պարտականությունները:

Ղալիբաֆը երեք անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին եւ մեկը մյուսին հաջորդած պարտություններից հետո իր բախտը փորձել խորհրդարանական ընտրություններում ու երկու անգամ զբաղեցրել  մեջլիսի խոսնակի պաշտոնը:

Մասուդ Փեզեշքիանի աշխատանքային կենսագրությունն ավելի համեստ է: Վերջերս նա կարողացել է Ատրպատականի  Ազարշահր, Թավրիզ   եւ Մաքու  քաղաքների ընտրողների պատկառելի քանակությամբ  քվեներով  12-րդ գումարման մեջլիսի պատգամավոր դառնալ: Փեզեշքիանն էլ Ղալիբաֆի նման երեք անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, որոնցից մի անգամ, մինչեւ Պահապան Կորպուսի կողմի որոշման հրապարակումը, հրաժարվել է իր ներկայացրած դիմումից:

Եթե հունիսի 28-ին նախատեսված նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ինչ-ինչ պատճառներով չհստակեցվի  արդյունքը, երկրորդ փուլը կկայանա դրանից մեկ շաբաթ անց՝ հուլիսի 5-ին: 

 ԻԻՀ նախագահի թեկնածուները

Ձախից աջ՝  ըստ հերթականության

1.    Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

2.    Ամիրհոսեին Ղազիզադե Հաշեմի

3.    Ալիռեզա Զաքանի

4.    Սաիդ Ջալիլի

5.    Մոսթաֆա Փուրմոհամմադի

6.    Մասուդ Փեզեշքիան

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ո՞վ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»

Հաջորդ գրառումը

Հայաստանը քիչ ժամանակ ունի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը խոչընդոտել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությանը

03/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Սա ոչ թե «հաղորդակցությունների բացում» է, այլ սովորական միջանցքի հանձնում ամերիկացիների ձեռքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տրամադրությանը

02/09/2025
Հրապարակախոսություն

Նիկոլը 5 միլիարդ է «բռնում», Աշխենն էլ գնում է ի՛ր 5 միլիարդի հետևից՝ «դե եթե ծախելով ու ծախվելով է, ապա ես ումի՞ց եմ պակաս» ծրագրի շրջանակներում. Թևանյան

02/09/2025
Քաղաքականություն

Ալիևն ու Փաշինյանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն. նրանք նույն ուղղությամբ են նայում. Էրդողան

02/09/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը քիչ ժամանակ ունի

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի և Ռուսաստանի միրջև առևտրաշրջանառությունը 12,4 միլիարդ դոլարից իջել է 6 միլիարդի

04/09/2025

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը զգալիորեն նվազել է, և կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշները կկրկնապատկվեն. հայտարարել է Ռուսաստանի...

ԿարդալDetails

Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալման մասին Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

04/09/2025

Սկանդալային միջադեպ. դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ թմրանյութ ու ապօրինի զենք է հայտնաբերվել, նա ձերբակալված է

04/09/2025

Նիկոլի տարած ճամփեքով միշտ աղետի մեջ ենք հայտնվել. Զուրաբյան

04/09/2025

Իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ. այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար. Թաթոյան

04/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական