Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է. ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը:
«Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։
Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)
Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:
Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- նշել է փոխնախարարը: