Շիայական «Շիրազիականներ» ցանցն, ամենայն հավանականությամբ, այսուհետ հետապնդելու է Բաքվի բռնապետին ևս

Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի, որը հեռանկարում կարող է սասանել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի իշխանությունը՝ հանգեցնելով ներքաղաքական քաոսի։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Եթե մինչ այս Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ անմարդկային բռնաճնշումներին արձագանքում էր գրեթե միայն չափավորական շիայականություն դավանող Իրանը, ապա այժմ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման փաստացիորեն իրավազուրկ շիաների մի մասի համակրանքը շահել է փորձում երեկ Լոնդոնում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատունը գրաված ծայարահեղ աջակողմյան հայացքներ ունեցող շիայական «Շիրազիականներ» ցանցը, որն, ամենայն հավանականությամբ, Բաքվի բռնապետին հետապնդելու է այսուհետ ևս»,- Տելեգրամ իր ալիքում գրել է Ոսկանյանը։