Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն․ Վահե Հովհաննիսյան

29/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր ընտրությունը մեծ չէ, այն կոշտ է, առանց ավելորդ սենտիմենտի՝ նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն, և կա դրա ամենավատ տարբերակը՝ և´ նոր պատերազմ, և´ նոր խաղաղություն։
Ցավոք, հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։

Այսօրվա Հայաստանի իրականությունը տանում է նոր պատերազմի։ Անիմաստ ղեկավար, չաշխատող պետական համակարգ, անհասկանալի ընդդիմություն, մոլորված բնակչություն ու սրընթաց ավելացող ռիսկեր։ Հանրային կյանքում չկա ո´չ մի տեսլական, որը հասկանալի կլինի հասարակությանը, հարևաններին, արտաքին աշխարհին։ Ճակատագրական նոնսենս է, բայց մենք անհասկանալի ենք նաև այսօր մեր անվտանգությունն ապահովող հիմնական դաշնակցին։ Նա, ով իր զինվորով ապահովում է մեր անվտանգությունը, նույնպես մեզ չի հասկանում։

Եթե Ռուսաստանում աճեց ներքին լարվածությունը, ապա այսօրվա Հայաստանը շատ արագ կդառնա նոր պատերազմի թատերաբեմ՝ Սյունիքից մինչև Երևան։ Եվրանյուզը կհեռարձակի մեկ սյուժե, Կիպրոսի որևէ գյուղաքաղաքի մի պատգամավոր կանի հայանպաստ հայտարարություն. սա էլ կլինի միջազգային արձագանքը և Արևմտյան դեմոկրատիայի աջակցությունը։
Հայաստանին ծանր հարված հասցնելուց հետո մնացած Հայաստանին կպարտադրվի խաղաղություն՝ կա´մ թուրքական որևէ վիլայեթի, կամ Աբխազիայի կարգավիճակներով մի բան։ Ընդ որում, դա էլ չենք մենք որոշելու։

Չափազանց դժվար է գրել այս սցենարը, բայց, ունենալով նախորդ երկու տարիների ողբերգական փորձը, երբ վերահաս պատերազմի մասին անընդհատ խոսելով չստացվեց այն լսելի դարձնել հանրությանը, ստիպված ես այս անգամ ասել ավելի պարզ ու մատչելի։

Նոր խաղաղություն

Հին այլևս ոչինչ չկա՝ ո´չ հին Հայաստանը կա, ո´չ հին Արցախը, ո´չ հին Ադրբեջանը, ո´չ հին Կովկասը, ոչ՝ հին կյանքը։ Խաղաղությունը, որը մենք կարող ենք ունենալ, և որը մեր նպատակը պետք է լինի, նույնպես այլևս նորն է լինելու։ Հայաստանի քաղաքական միտքը, հայ ժողովրդի հավաքական մտավոր ռեսուրսը նոր պատերազմի բացառման և նոր խաղաղության հաստատմանը պետք է ուղղված լինի։

Իսկ, այն ինչը մենք ունենք այսօր, ուղիղ ճանապարհն է դեպի նոր սամռկեցուցիչ պատերազմ՝ անմիտ, անպոտենցիալ կառավարություն, որի գոյության միակ իմաստը Փաշինյանին վարչապետ պահելն է։ Ու այդ անգործունյա իշխանությունն ամեն օր մեզ մոտեցնում է նոր պատերազմին։ Իսկ հընթացս ստեղծված արհեստական ու անծրագիր ընդդիմությունը ոչինչ անել չի կարող այս ընթացքը կասեցնելու համար։ Իսկ երկրի բնակչությունը հիմնականում իներցիայով ապրում է՝ այսօր խաղաղ է, այսօր դեռ ուտելու բան կա։

Մեր պատմական խնդիրն այսօր «Նոր խաղաղության» էությունը հասկանալն է, դրան պատրաստվելն է՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, ռեսուրսային, ծրագրային…
Ստացվեց այնպես, որ մենք պատրաստ չէինք պատերազմի, ու դրա արդյունքը ողբերգական էր։ Խաղաղությանն անպատրաստ լինելը պակաս ողբերգական չի լինելու։ Խաղաղությունը նույնպես կոշտ մրցակցություն է՝ խաղաղ ճանապարհով սեփական շահերը պաշտպանելու կարողություն, նոր ծրագրերի գեներացման և իրականացման ունակություն, ռեսուրսներ, հարևաններին բան առաջարկելու և առաջարկ լսելու պոտենցիալ, դաշնակցի համար բացարձակ վստահելի և ոչ բարեկամի հանդեպ վճռական լինելու կեցվածքով։ Այսօրվա անիմաստ կառավարությունը և ընդդիմության խորքային անպատրաստությունը Հայաստանը դարձնում են անպատրաստ նաև խաղաղությանը։ Իսկ եթե մենք ո´չ պատերազմի ենք պատրաստ, ոչ՝ խաղաղության, ապա ամեն մեկն իր շահը մեզնից ստանալուց հետո մեզ կպարտադրի ինչ-որ ամորֆ մի վիճակ։ Սա է խնդիրը, ու այս հեռանկարը չստանալու համար է պետք նոր, լուրջ լուծումներ գտնել և հիշել, որ ժամանակը շատ քիչ է։

Իմ խորին համոզմամբ՝ նոր քաղաքական հոսանքի (հոսանքների) ձևավորումը միակ իրական ճանապարհն է՝ երկրում երկարատև խաղաղություն ունենալու և պետության էական մոդեռնիզացիայի համար։

Շարունակելի


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նավալնիի եղբոր համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Հաջորդ գրառումը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը 5 տարով երկարաձգվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը 5 տարով երկարաձգվել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական