Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի ոչ մասնավոր պատմություն

30/09/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք զեկույցներ։ Պատվիրակության այս անդամն ունի լավ փորձ, գիտելիքներ, միջազգային կապեր, և սա ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հնարավոր է չունեն անձնական համակրանք նրա նկատմամբ, բայց հասկանում են, որ պետության շահից է բխում ԵԽԽՎ պատվիրակության կազմում վեհաժողովին նրա մասնակցությունը։

Սակայն պատվիրակության այս անդամի՝ երկրից բացակայելու հնարավորությունը սահմանափակված է իրավական գործընթացի շրջանակներում։ Այլ հարց է «ինչո՞ւ»։ Դա քննարկման այլ առարկա է, և ավելի հանգամանալից անդրադարձի կարիք ունի, քանի որ քրեական գործերով անցնող այլ անձինք վերջին երեք տարվա ընթացքում երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում, բայց առայժմ չկենտրոնանանք այս խնդրի վրա։ Նույնիսկ չենք կենտրոնանում այն տեսանկյունի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների զգալի մասը խափանման միջոցի տակ է։ Ինչևէ։

Որպեսզի պատգամավորը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն ստանալու հարցով։ Դիմում է նաև ՀՔԾ՝ վարույթում գտնվող մեկ այլ գործով բացակայելու թույլտվություն ստանալու համար։ Պետությունը, ի դեմս ԱԺ նախագահի, անում է իրենից կախված ամեն ինչ՝ ապահովելու պատգամավորի բնականոն աշխատանքը։ ՀՔԾ քննիչը տալիս է անհրաժեշտ համաձայնությունը։ Իսկ երբ գործը հասնում է Աննա Դանիբեկյանին, ապա նա շատ հանգիստ մերժում է դիմումը՝ առանց բավարար հիմնավորումների, առանց հիմնավոր պատճառների։

Աննա Դանիբեկյանն, ըստ էության, պատերազմ է հայտարարել ԵԽԽՎ-ին, որտեղ խիստ կարևորվում է վեհաժողովի անդամների և պատվիրակների կարգավիճակը։ Եվ Դանիբեկյանի որոշման պատճառով հարվածի տակ է դրվում մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը։ ԵԽԽՎ-ը շատ զգայուն է նման հարցերում, և սա անհետևանք չի կարող մնալ, այլ հարց է, որ Աննա Դանիբեկյանը դա չի գիտակցում։

Վեհաժողովում ընդունվում են բարդ զեկույցներ և բանաձևեր Հայաստանի վերաբերյալ։ Դանիբեկյանը հավանաբար չի էլ գիտակցում, թե պատվիրակության անդամի բացակայությունն ինչ հետևանքներ է ունենում նման դեպքերում։ Հավանաբար չհասկանալով, թե ինչ է անում, նա, ըստ էության, պատերազմ է հայտարարել մեր պետությանը։

Միջազգային հարթությունում պետության շահերը հավասարապես ներկայացնում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները։ Իսկ դատավորի մոտ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության հետևանքով, ընդդիմադիր պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան), ի նշան համերաշխության, ևս չմասնակցեցին ԵԽ խորհրդարական վեհաժողովի աշխատանքներին։ Արդյունքում տուժում է բացառապես պետությունը։ Աննա Դանիբեկյանը, ըստ էության, Լյուդովիկոս 14-րդի պես հայտարարում է՝ պետությունը ես եմ։

Ի՞նչ շահեց մեր պետությունը Աննա Դանիբեկյանի կամայական որոշումից՝ ոչ մի բան։ Ի՞նչ կլիներ եթե պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը 6 օրով գնար ԵԽԽՎ նիստերին մասնակցելու։ Պետությունը միայն կշահեր։ Եվ կշահի յուրաքանչյուր դեպքում, երբ գրագետ պատգամավորները կարողանան դրսում պաշտպանել Հայաստանի շահերը։

Պատերազմից հետո թվում է, թե շատ բաներ պետք է վերաիմաստավորվեին։ Բայց իրական կյանքը և իրական Ա. Դանիբեկյանը ուրիշ բան են ապացուցում։ Հիմա իրոք պետք է հասկանալ՝ դա տիկին Դանիբեկյանի անձնական որոշո՞ւմն է, թե՞ այլ տեղ է կայացվել։ Սա սկզբունքային խնդիր է։ Ո՞վ է կամայական կերպով որոշում վնասել պետությանը, խաղալ պետության հեղինակության հետ։

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Հաջորդ գրառումը

Թեստերի գների անկումը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ. Էլինար Վարդանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը.

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Թեստերի գների անկումը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ. Էլինար Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական