Մինչ Էրդողանը փորձում է Աֆղանստանի միջոցով տարածաշրջանում վերականգնել խարխլված հեղինակությունը
Հակոբ Չաքրյան
Օգոստոսի 15-ին, երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստանից հեռանում էին ՆԱՏՕ երկրները, թալիբները գրավեցին մայրաքաղաք Քաբուլ, այսպիսով երկրում վերականգնվեց նրանց գերիշխանությունը: Դա, հակառակ ՌԴ արտգործնախարարության հայտարարությանը, թե “Թալիբանը” կայունացրել է Աֆղանստանը, իրականում նոր ճգնաժամ առաջացրեց երկրում, որտեղ աննախադեպ խորացավ քաոսը, անկանխատեսելի հետևանքներով:
Դրանք լորջորեն մտահոգում տարածաշրջանի երկրներին և մեծ տարություններին, մասնավորապես ԱՄՆ-ին, Եվրոպական միությանն ու Չինաստանին: Թերևս այդ պաճառով է, որ երկրում թալիբների վերահսկողությամբ պայմանավորված Աֆղանստանի ճգնաժամը շարունակում է մնալ միջազզային հանրության օրակարգի առաջնահերթ խնդիրը: Առաջնահերթ է նաև բնակչության, հատկապես աֆղանցի կանանց դրությունը:
Թեև Քաբուլի գրավման հաջորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում “Թալիբանը” որոշ խոստումներ տվեց, թե չի խոչնդոտելու աղջիկ երեխաների հաճախումը դպրոց, հարգելու է կանանց, առանց ուղեկցող տղամարդու, փողոց դուրս գալու իրավունքը, սակայն, հարգանքի պարագայում խոսքն ընտրելու և ընտրվելու, աշխատելու կամ գործատեր դառնալու իրավունքի մասին չէ, այլ ընդամենը փողոց դուրս գալու, որի իբրև իրավունք շնորհումն անգամ կանանց իրավունքների, ընդ որում տարրական, ա կոպիտ ոտնահարումն է:
Միջազգային հանրության օրակաըգի մեկ այլ խնդիրն էլ աֆղանցի փախստականներն են: Նրանց անվտանգությունը ենթադրում է հեռանալ երկրից: Նախքան Քաբուլի գրավումը նրանք ապաստանում էին հարևան Ուզբեկստանում և Տաջիկստանում: Այս երկու երկրները օգոստոսի 15-ին, երբ թալիբները մուտք գործեցին Քաբուլ, աֆղանցի փախստականների առջև փակեցին իրենց սահմանները: Թեև Իրանը չփակեց, սակայն նա էլ աֆղանցիներին ուղղորդում է Թուրքիա, ինչը երկրում ավելի քան սրել է իշխանություն-ընդդիմություն պայքար:
Աֆղանցիների ներհոսքը Թուրքիա սկսել էր ֆեռևս օգոստոսի սկզբին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատճառաբանելով, թե դա հերյուրանք է, երկար ժամանակ հերքում էր այդ փաստը: Օգոստոսի 11-ին միայն ընդունեց աֆղանցիների ներթափանցման իրողությունը, թե Թուրքիան կանգնած է փախստականների ներհոսքի ալքի առջև, բայց ելնելով մարդասիրական դրդապատճառներից, չեն կարող արգելե նրանց:
Էրդողանի խնդիրը, իհարկ է, մարդասիրությունը չէ, այլ հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպումը: Ի դեպ՝ Բայդեն-էրդողան առանաձրույցը չի արձանագրվել, այսինքն սղագրություն չունի, իսկ թարգմանչի դերում հանդես է եկել ոչ թե արտգործնախարարության աշխատակիցը, այլ Էրդողանի կուսակցության նակին պատգամավոր տիկ. Մերվե Քավակչիի թերատի դուստրը: Այսինքն այդ առանձնազրույցի բովանդակությունը, բացի նախագահներից և թարգմանչուհուց, ոչ ոք չգիտի, ներառյալ Թուրքիայի արտգործնախարությունը:
Այս հանգամանքը հիմք է տալիս ընդդիմությանը ենթադրելու, որ նախագահ Բայդենը Էրդողանից պահանջել է Թուրքիայում ապաստան տալ աֆղանցի փախստականներին, իսկ նա Վաշինգտոնին սիրաշահելու նկատառումով համաձայնել: Հատկանշական է, որ աֆղանցի փախստականները, որոնց թիվն արդեն հասել է 10-յակ հազարների, 20-30 տարեկան երիտասարդներ են և նրանց մեջ չկա գեթ մեկ կին, երեխա կամ ծերունի: Ելնելով այս հանգամանքից ընդդիմադիր շրջանակները կասկածում են, որ դրանք լինեն ամերիկացիների հետ համագործակցած գրոհայիններ:
“Ազգ”-ի նախորդ համարում մասնակի անդրադարձել էի փախստականների խնդրին: Հանդիպման ընթացքում նրանց առնչությամբ նախագահ Բայդենն որևէ պահանջ ներկալացրել է Էրդողանին, թ՞ե ոչ, չգիտենք: Պարզապես հայտնի է, որ ԱՄՆ-ը Քաբուլի “Համիդ Քարզաի” օդակայանի պաշտպանությունը դեռևս մայիսի սկզբներին հանձնարարել էր Թուրքիային, ընդ որում թալիբների ոտնձգություններից, իսկ Էրդողանը,Բայդենին հաճոյանալու, ինչպես նաև տարածաշրջանում կատարելապես խարխլված հեղինակությունը բարելավելու նկատառումեվ ընդուլնել հանձնարարականը:
Քանի որ հիմա ողջ Աֆղաստանն անցել է թալիբների վերահսկողությանը, Քաբուլը ներառյալ, թվում է թե օդակայանի պաշտպանության խնդիրըԹուրքիայի համար վերացել է: Այդ իսկ պատճառով Էրդողանը ներկայումս ջանում է իր հաղինակությունը վերականգնել Աֆղանստանում առանցքային դերակատարություն ստանձնելով: Բայց ապարդյուն:Այն առումով, որ օգոստոսի սկզբին Աֆղանստանի հարցով Կատարում գումարված համաժողովին, որը նախապես ծրագրված էր անցկացնել Ստամբուլում, հրավիրվել են այս երկրի բոլոր 6 հարևանները, ԱՄՆ-ր, ԵՄ-ը, Ռուսաստանը, իսկ Թուրքիան, ոչ: Ավելին թալիբների ներկայացուցիչն այնտեղ հայտարարել է, որ Թուրքիան չպետք է խառնվի Աֆղանստանի խնդիրներին:
Այս ամենը նշանակում է Թուրքիայի օտարումը աֆղանական հիմնահարցերից: Ակնհայտ է, որ օտարման դեպքում նրա դերակատարությունը կսահմանափակվի աֆղանցի փախստականներին Թուրքիայում ապաստան տրամադրելով: Աֆղանստանի վերակառուցման գործընթացներից Թուրքիայի օտարման օգտին է արտահայտվել Անգլիայի պաշտպանության նախարար Ben Wallace-ն: Ինչպես օգոստոսի 22-ին նշել է “haberso.org.tr” թուրքական կայքը, նախարարը “Mail on Sundey” թերթում հրապարակված հողվածում առաջարկել է Աֆղանստանից հեռացող մարդկանց տեղակայել հիմԱվելին, նա մատնանշել է, որ Թուրքիան և Պակիստանը աֆղանցիներին ընդունելու հարցում պատրաստակամություն են դրսևորում: BBC-ի վկայությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել անգլիական մամուլում աֆղանցի փախստականների ընդունելու մասին շրջանառվող լուրերը, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը և իրենք մինչե օրս որևէ երկրից այդ կարգի պաշտոնական ոչ մի պահանջ չեն ստացել: Սակայն, անգլիական թերթի հոդվածագիրը սովորական հեղինակ չէ, այլ Անգլիայի պաշտպանության նախարարը: Հետևաբար նա նախքան այդ հոդվածը գրի առնելը, առավել ես հրապարակման համար թերթին հանձնելր պետք է իրազեկեր թուրքական կողմին: