“Հայրենիք” կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ՖԲ էջից, –
Հունիսի 20 -ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հետևաբար և՝ մինչ այդ սահմանված ժամկետում՝ ապրիլ ամսին, կլինի դավաճան Նիկոլի հրաժարականը, կցրվի ԱԺ – ն։ Արտահերթ ընտրության անցկացումը միայն մասամբ է բավարարում ընդդիմության պահանջներին, քանի որ մեծ հավանականությամբ դավաճանը կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և կկազմակերպի ընտրությունները։ Այո, ընդդիմությանը հաջողվեց գերագույն գլխավոր դավաճանին հասցնել հրաժարականին, բայց չհաջողվեց ձևավորել ընդդիմության միասնական ժամանակավոր կառավարություն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ընդդիմությունը կանգնեց փաստի առաջ՝ գնալ կամ չգնալ ընտրության։
Ակնհայտ է, որ Նիկոլը օգտագործելու է բոլոր հնարավոր ուժային, վարչական, ֆինանսական և օլիգարխիկ ռեսուրսները՝ առավելագույն թվով ձայներ ունենալու համար, իսկ ընդդիմադիր ուժերը կարողանալու են միայն ընտրատեղամասերում թույլ չտալ ընտրախախտումները և տեր կանգնել տրված ձայներին։ Ի՞նչ անել, չմասնակցե՞լ ընտրությանը, կնշանակի թույլ տալ դավաճանին ԱԺ-ում ունենալ արմանբաբաջանյանային ընդդիմություն։ Մասնակցե՞լ՝ իմանալով իշխանության կողմից կիրառվելիք վարչական ռեսուրսի մասի՞ն, կնշանակի բախվել ընտրությունը լեգիտիմացնելու ռիսկին։ Սրանք խնդիրներ են, որոնցից խուսափել հնարավոր չէ, հետևաբար պետք է տալ դրանց լուծումը, իսկ լուծումը ԱՅԼԵՎՍ մեկն է՝ գնալ ընտրության և սրանց հեռացնել իշխանությունից, հակառակ պարագայում կհաղթի իշխանության սպասվելիք քարոզչական թեզը, համաձայն որի՝ եթե ընտրությունը Նիկոլը կազմակերպի, ուրեմն իշխանությունը 《հաստատ》 կվերարտադրվի, իսկ ընդդիմությունը 《հաստատ》 կպարտվի։ Իշխանությունը, նախաձեռնելով արտահերթ ընտրություններ, փորձելու է 《Հաղթելու ենք 2》քարոզչական թեզը առաջ տանել, ինչը փորձարկեցին պատերազմի ժամանակ և հասան իրենց նպատակին։
Փաստենք. Ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ իրավունք ունի չմասնակցելու սպասվող ընտրությանը, բայց իրավունք չունի ջուր լցնել իշխանության ջրաղացին և մեղադրել այլ ընդդիմադիր ուժերին՝ ընտրությանը մասնակցելու համար։
Փողոցով սկսեցինք, ընտրությամբ կվերջացնենք։
#Առանց_նիկոլ_Հայաստան