Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մահաբերն իրեն շրջապատելու է թզուկներով, որպեսզի նրանց շրջապատում միայն ինքը երևա՝ միայնակ ու կատարյալ»․ Ստեփան Դանիելյան

25/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրեմն, Չինաստանի հարևանությամբ կա մի թզուկ երկիր, որտեղ ապրում են շատ անսկզբունքային ու ինքնագոհ մարդիկ: Երկիրը հարյուրամյակներ ապրում է անարդարությունների մեջ ու այդ երկրի ողջ քաղաքական կյանքը կառուցված է լինում մի քաղաքական կառուսելի վրա: Երբ որևէ կուսակցություն (իսկ մինչ այդ իշխաններ ու նախարարներ) գրավում է գահը, օգտագործելով այդ երկրի քաղաքացիների անսկզբունքայնությունն ու շահամոլությունն, ապա մյուս կուսակցությունները սկսում են խոսել անարդարությունների մասին ու հաջորդ փուլում գալով իշխանության, անում են նույնը (որովհետև այլ բան նրանցդ ոչ ոք չի սովորացրել):

Մնացածներն, այդ թվում նաև իշխանությունն կորցրած կուսակցությունները, շարունակում են գործել նույն եղանակով ու այդպես շարունակ, իսկ կյանքը գնում է իր հունով: Այդ երկրում փոփոխություններ չեն լինում ու արդյունքում բոլորը բոլորին մեղադրում են իրենց դժբախտությունների մեջ, որովհետև այդ երկրում հայելի չի լինում ու մարդիկ չեն կարողանում իրենց տեսնել դրա մեջ:

Երբ բնակիչները շատ են հոգնում այդ կառուսելից, որոշում են ընտրել մեկին, ով երբեք դրան չի մասնակցել, միայն բողոքել է, հույս ունենալով, որ միայն դա բավական է արդարության հասնելու համար, առանց հասկանալու իրենց իսկ մեղքերը:

Սակայն, պարզվում է, որ այդ թզուկ երկիրը 1200 տարի առաջ մի պառավի կողմից կախարդված է եղել, ով ասել է, եթե այդ երկրի բնակիչները շարունակեն լինել անսկզբունքային՝ շահամոլ ու սուտասան, ինքնագոհ ու անպատկառ, ապա պարբերաբար դժբախտություններ են լինելու, մինչև որ իրենք չփոխվեն: Այդ պառավի անունը մատենագրները չեն նշել, սակայն նրա մասին կա հիշատակում այդ երկրի էպոսում: Էպոսում նաև ասվել է, ինչը մատենագիրները մոռացել են հիշատակել (կամ գուցա դա հատուկ են արել), որ վերջում իշխանության է գալու մի նոր տիրակալ՝ Մահաբերը, ով լինելու է այդ երկրի բոլոր աղտերի լիակատար մարմնացումը, ինքն իրենքվ ցուցադրելու է այդ ժողովրդի բոլոր բացասական հատկություններ ու դրա համար լինելու է հասկանալի ու սիրելի այդ ժողովրդի կողմից, որովհետև ինքն իրականում լինելու է ժողովրդի հայելին ու արտապատկերելու է այդ ժողովրդի բոլոր վատ հատկությունները:

Ժողովուրդը տեսնելով իր արտապատկերում, հիանում է նրանով, որովհետև ի տարբերություն նախորդների, նա ամենից հասկանալին է իր համար:

Մահաբերն, ըստ պառավի, այդ ժողովրդի ուղղվելու վերջին շանսն է լինելու, որովհետև նա հատուկ առաքելությամբ է ուղղարկվել, որպեսզի ցուցադրի այդ ժողովրդի բոլոր աղտերն ու փրկվելու հնարավորություն ստեղծի:

Մահաբերն իրեն շրջապատելու է թզուկներով, որպեսզի նրանց շրջապատում միայն ինքը երևա՝ միայնակ ու կատարյալ:

Մահաբերն, իրականում, փրկիչ է ու մահերի ու դժբախտությունների միջոցով փորձում է փրկել այդ բազմաչարչար ժողովրդին, նա այդ վատ դերն իր վրա վերցնելով՝ սփռելով մահեր ու դժբախտություններ (իր հոգին ինքնակամ դատապարտելով հավերժական տանջանքների ու կտտանքների), փորձում է ցուցանել իրականությունն ու բացատրել, որ նման վատ հատկություններով ժողովուրդները չեն կարող հասնել հանգստության ու խաղաղության, վասնզի փրկությունը ոչ դրսից է, ոչ էլ՝ իշխանությունից, այլ  յուրաքանչյուրի ներսից (ըստ այդ ժողովրդի անհատների տեսակարար կշռի միջին թվաբանականի լավ, կամ վատ հատկությունների չափի): Ինչ սկզբունքներ ցանես, նա էլ կհնձես»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատերազմը չի ավարտվել․ տեղափոխվել է Հայաստան»․ Արփինե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Ես տեսա ընդամենը մի հարյուր ծնող, որ ողբում է իր երեխու համար, չի ներում տականքին ու չի վախենում նրանից. Աթանեսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ես տեսա ընդամենը մի հարյուր ծնող, որ ողբում է իր երեխու համար, չի ներում տականքին ու չի վախենում նրանից. Աթանեսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական