2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ամենաքննարկված և քննարկվող հարցը շարունակում է մնալ Արցախյան հակամարտությունը: Ընտրվելով երկրի վարչապետ` Նիկոլ Փաշինյանն իր որդուն ուղարկեց Արցախ` ծառայելու` այդպիսով սկզբնական շրջանում փարատելով մի քանի հարցեր և պատասխանելով էլի մի քանի հարցերի: Ոմանք այդ փաստից հրճվանքի նոպաներ ապրեցին, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ այդ քայլը պարզ քաղաքական աճպարարություն է, ուրիշ ոչինչ: Դժբախատաբար, վերջինները ճիշտ դուրս եկան:
Դրանից հետո խնդրի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, թե´ երկու հասարակությունների մակարդակով, թե´ երկրի ղեկավարների: Ինչպես ենթադրվում էր, իրավիճակը չի փոխվելու. Ադրբեջանի ժողովուրդը նախկինի պես հայի արյուն է տենչում, երկրի ղեկավարությունն էլ մի երգ գիտի միայն, որը կոչվում է «հետ տվեք մեր հողերը»: Եվ այս երկու տարիների ընթացքում չեղավ գեթ մի դեպք, երբ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կագնի ու ասի` «հերի´ք է, տղե´րք, այդ հողերը ձերը չե´ն, և առհասարակ ձեզ համար այդ տարածքներ կոչվածը մեր պատմական հայրենիքն է»:
Փոխարենն անընդհատ խոսվում է ինչ-որ անհասկանալի անվտանգության մասին, ոչ թե պատմական ճշմարտության, և խնդրին կողքից նայող օտարազգիներից շատերին այսօր էլ թվում է` հայերը ներխուժել են ադրբեջանցիների տարածք` սեփական անվտանգությունն ապահովելու համար:
Նույն իրավիճակն է նաև սահմանում: «Վերելակային պայմանավորվածությունները» շատ արագ հօդս ցնդեցին, շփման գծի ողջ երկայնքով կրկին սկսեցին կրակել. Զոհեր ու վիրավորներ ունեցանք: Մեզ ոչինչ չտվեց նաև Մյունխենի հանդիպումը, որից մի բան պարզ դարձավ միայն, որ բանավիճող կողմերը պատափաստագրական իմացությունների առումով` իրար արժանի են:
Հասարակության նյարդերը բորբոքեց նաև վարչապետի այն հայտարարությունը, որտեղ նա ասում էր, թե Արցախյան հակամարտության խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար: Նյարդերը բորբոքվեցին, որովհետև ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակն Արցախի հայաթափումն է: Գոնե հայաթափումը:
Հաջորդ կարևոր հարցականներն առաջացան Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի` փոխզիջումների մասին արած հայտարարությունից հետո: Լավրովն ինչ-որ փաստաթղթի մասին էր խոսում, որ Արցախյան հարցում ինչ-որ փուլային լուծումներ է առաջ բերում, և, ինչպես պնդում է նույն Լավրովը, առանձնահատուկ է նրանով, որ կարող է խաղաղություն բերել Կովկասին` Արցախյան հարցի մասով:
Հայտարարությունից հետո, անշուշտ, կրկին առաջ եկավ հող հանձնել-չհանձնելու թեման, որը մասնակիորեն հերքեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Մեր արտգործնախարարի հայտարարությունը շատերին հանգստացրեց, բայց այն միայն մակերեսն էր, և ոչ ոք չգիտի կամ քչերը գիտեն` ինչ կա մակերեսի տակ թաքնված:
Մնացականյանը հերքեց հայաստանյան ներքին լսարանի համար, իսկ Սերգեյ Լավրովն ու նրա հայտարարությունից շոյված, որգևովրված Իլհամ Ալիևն` իր դիվանագիտական փաղանգով, սպասողական հայացք են նետել Հայաստանի վրա: Ո՞րն է լինելու մեր պատասխանը թե´ Լավրովին, թե´ Ալիևին` իր դիվանագիտական նավթոտ փաղանգով հանդերձ:
Ներքին լսարանին հանագստացնելուց բացի, ՀՀ արտգործանախարարն ամենաքիչը պետք է բացատրություն պահանջեր Սերգեյ Լավրովից, որը նախկինում էլ որոշ ընդմիջումներով հանդես է եկել ոչ հայանպաստ, սկանդալային հայտարարություններով: Ցավոք սրտի այդ բանը չի արվել: Դեռևս: Թե ինչու չարվեց, թող ինքը` Մնացականյանը պատասխանի, բայց ենթադրություններ անել կարելի է, իսկ դրանք իշխանությունների օգտին չեն: Որովհետև Լավրովի ակնարկած փուլային լուծումը տարածքային զիջման, գուցե փոխզիջման տողատակ ունի: Նախ` ո՞վ է այն էշ նահատակը, որ ցանկանում է մտածել հող հանձնելու մասին, առավել ևս` քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Որտե՞ղն ենք հանձնելու, ինչի՞ համար: Ինչի՞ համար է եղել պատերազմը, երեք տասնամյակների համառ պայքարը, եթե այսօր, երբ կայուն, հզոր բանակ ունենք, պետք է զիջենք:
Մի կողմ դնենք դեռ 2018թ սկիզբ առած հող հանձնելու վարկածներն ու խոսենք շոշափելի փաստերի մասին: Ստացվում է այնպես, որ այս պահին Ադրբեջանական կողմը բանակցային սեղանի շուրջ առավելություններ ունի, որովհետև պահանջում է այն, ինչ, ըստ Լավրովի, խոստացել են հայերը, և այս պարագայում արդեն կարևոր չէ` որ իշխանությունը: Կարևորն այն է, որ մեզանից կոնկրետ պահանջներ ունեն, և ինչպես կանխատեսվում է, այդ պահանջը հողային է: Եթե չկա նման բան, և Լավրովը ստում է կամ սխալվում, ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր է հյատարարել, որ պարոն Սերգեյ Լավրովի ասածը չի համապատասխանում իրականությանը: Բայց, եթե չի արվում, ուրեմն պետք է մտածենք, որ կամ ՀՀ արտգործնախարարը (իմա` Հայստանը) վախենում է Սերգեյ Լավրովից )իմա` Ռուսաստանից), կամ ինչ-որ բան այն չէ, բայց ժողովրդին չի ասվում` խուճապ չառաջացնելու նպատակով:
Ցավոք սրտի, մինչ օրս ոչ առաջինն է արվել, ոչ երկրորդը, արվել է և է արվում երրորդը` ոչ անհրաժեշտը: Պետության ներսում ներքին լարումներ են հրահրվում: Առաջ են եկել խմբավորումներ, որոնք անուղղակի կերպով թուրքաադրբեջանական քարոզ են իրականացնում: Դժբախատաբար նրանցից շատերը իշխանական աթոռներ զբաղեցնող մարդկանց ընկերներն են:
Այս պարագայում, երբ մենք ներսում իրար միս ուտելով ենք զբաղված, երբ Արացախի հարցը երեք տասնամյակ քննած մարդիկ զբաղված են դատական գործերով, և դրանով զբաղվում են փաստացի անտեղյակ մարդիկ, ամենևին զարմանալի չէ Ադրբեջանի վերստին գրգռված ախորժակն ու Լավրովի հայտարարությունը, որն ավելի շատ ոչ թե հողային պահանջ է, այլ հպատակության աստիճանի ավելացման առաջարկ:
Ամեն ինչ իրար խառնվեց նաև մի քանի օր առաջ, երբ վարչապետն իրեն բնորոշ ինքնավստահությամբ հարցազրույց էր տալիս աշխարհառչակ հայտնի լրատվականին: Հենց այդ ինքնվստահությունն է մեր դիրքերը թուլացնում: Արդեն ապացուցվեց, որ, փաստորեն, վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետութմ անգլերենին, և նրա անգլերեն հարցազրույցները էականորեն վնասում են մեր պետական քաղաքականությանը:
Վարչապետը իր հարցազրույցում ցանկանալով դեռ շատ վաղուց Արցախի բնակչության 80-90 տոկոսը կազմել են հայերը, արտաբերեց 18 և 19 թվերը: Ցանկանալով ընդգծել, որ արցախում այսօր հայեր են ապրում, վարչապետը բառացի ահյտարարեց, որ հայերը լքում են Արցախը: դա էլ վատ անգլերենի ու ճոռոմ ինքնավստահության հետևանքը: Իսկ ամենավատն այն է, որ ադրբեջանական լրտավամիջոցները հստակ ֆիքսել են այդ ամենը և թարգմանելով` սկսել են մատուցել ներքին լսարանին: Անշուշտ, դա ինքնվստահություն կառաջացնի նրանց մոտ: Պատկերացրեք` Իլհամ Ալիևը հայտարարել, որ ադրբեջանցիները լքում են Գյանջան կամ Սումգայիթը, էլ չեմ ասում Նախիջևանը: Վարչապետը պետք է կամ անգլերեն այլևս չխոսի, կամ անգլերեն սովորի: Իսկ «հեղափոխական բանակցությունների» մասին եղած վարաչապետահյուս երգերը դեռ շա~տ վաղուց ենք լսել:
Վերջիվերջո Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է կողմնորշվեն` կո՞ղմ են ազատագրված տարածքների հանձնմաը, թե՞ ոչ: Եթե կողմ են, ժողովուրդն անկասկած հենց իրենց կհանձնի հողին, եթե կողմ չեն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն և դադարեն ձվի մեզ մազ փնտրելու անպտուղ քաղաքականությունից:
Հռետորությունը լավ արվեստ է, բայց միայն այն ժամանակ, երբ զենքդ լիցքավորված է:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ