Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ պետական պարտքն ավելանալու է ահագնացող չափով

23/02/2021
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սննդամթերքի գների թռիչքային աճի պայմաններում

Հայաստանը 750 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր է թողարկել: Այդ մասին, չգիտես ինչու, պաշտոնապես հայտարավեց միայն թողարկումից մի քանի օր անց: Մյուս զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես «դրական ազդակ» եւ «հետպատերազմյան շոկի հաղթահարման» երեւույթ: Մինչդեռ, գործ ունենք Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացման հետ: Մասնավորապես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ Հայաստանի պետական պարտքը տարեվերջին կհասնի 8,9 մլրդ դոլարի: Այսինքն, մեր երկիրը ավելի խորն է ընկղմվում պետական պարտքի ճահճի մեջ, բայց իշխանությունը դա ներկայացնում է գրեթե որպես նվաճում:

Հիշեցնենք, որ նախկինում, Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանեկան թերթը արտաքին պարտքի թեման անխնա շահարկում էին եւ դա ներկայացնում բացարձակապես որպես բացասական երեւույթ: Բոլոր վարկային համաձայնագրերին էլ վերոնշյալ անձը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ դեմ էր քվերակում: 2018-ին իշխանություն զավթման ժամանակ արտաքին պարտքի թեման այն ժամանակվա իշխանության դեմ օգտագործվող գլխավոր թեմաներից էր: Սակայն, հիմա իրողությունները փոխվել են: Նիկոլ Փաշինյանը եւ նրա շրջապատը իշխանությունը պահելու խնդիր ունեն, եւ քանի որ տնտեսական կացությունը վատանում է, իսկ սոցիալական վիճակը ավելի ահագնացող դառնում, նրանք ստիպված պարտք են վերցնում անհրաժեշտ ծախսեր կատարելու համար: Ի դեպ, շեշտենք, որ այդ գումարից շարունակվելու են վճարվել նաեւ իշխանության ներկայացուցիչների պարգեւավճարները: Դրանց համար այս տարի պետբյուջեով հատկացված գումարը ավելանալու է մոտ 18 մլրդ դրամով:

Ուշագրավ է, որ ֆինանսների նախարարը եւս դրական իրադարձություն է համարում արտաքին պարտքի ավելացումը: «Այսինքն, եթե լավ իրադարձություն է տեղի ունեցել, ուրեմն իրենց հետ այդպես էլ պետք է վերաբերեն», ասել է Ատոմ Ջանջուղազյանը: Մինչդեռ, որեւէ դրական բան չկա, երբ երկրում տնտեսական անկում է գրանցվում (7,5 տոկոս 2020-ին) եւ զարգացման ծրագրերի փոխարեն արտաքին պարքտն ուղղվում է ընթացիկ ծախսերի մարմանը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկայիս իշխանության օրոք ՀՀ պետական պարտքն ավելացել է իսկապես աննախադեպ չափերով:

2018 թ.-ի մայիսի վերջին, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն վարչապետ էր դարձել, ՀՀ պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը 5,5 մլրդ դոլար: 2020 թ.-ի վերջին ՀՀ պետական պարտքը մոտ 8 մլրդ դոլար էր, որից արտաքին պարտքըՙ 6 մլրդ դոլար: Այսինքն, պետական պարտքն ավելացել է մոտ 1,3 մլրդ դոլարով: Ինչպե՞ս է փոխվել տնտեսության վիճակն այդ ընթացքում:

2018 թ.-ին Հայաստանի տնտեսական աճը տարեվերջին 5,2 տոկոս էր, այն դեպքում, երբ տարվա առաջին ամիսներին, նախկին իշխանության օրոք, 10,3 տոկոս էր: 2019 թ.-ին տնտեսական աճը 7,6 տոկոս էր: Այն հիմնականում տեղի էր ունեցել ավտոմեքենաների զանգվածային ներմուծման եւ խաղադրույքային բիզնեսի հաշվին: Ինչպես նշեցինք, 2020 թ.-ին Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 7,5 տոկոս: Գումարային առումով դա ավելի մեծ է, քան դրա նախորդ տարվա 7,6 տոկոս տնտեսական աճը: Այսինքն, մեր տնտեսությունը հետ է շպրտվել երկու-երեք տարով եւ գտնվում ենք ավելի վատ վիճակում, քան 2018 թ.-ին:

2021-ի համար կառավարությունը 3,2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, ինչը գրեթե անհավանական է: Սակայն անգամ այդ դեպքում մեր տնտեսությունը դեռեւս շարունակելու է մնալ երկու-երեք տարի առաջվա մակարդակին, իսկ մեր արտաքին պարտքը շարունակելու է աճել: Արդեն հիմա պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը 6,7 մլրդ դոլարից հասնելու է 8,9 մլրդ դոլարի, ավելանալով 2,2 մլրդ դոլարով: Նման կարճ ժամանակահատվածում պետական պարտքի նման աճ եւ տնտեսության կտրուկ անկում չի արձանագրվել ոչ մի իշխանության օրոք: Այն թողել է իր սոցիալական հետեւանքներըՙ աղքատության ավելացման, ազգային արժույթի արժեզրկման, գնաճի մասին, որոնց ականատեսն ենք այսօր: Ի դեպ, ինչպե՞ս են փոխվել գները այս տարվա առաջին ամսին:

Գների թռիչքայի աճը եւ ԿԲ արձագանքը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը, որից տեղեկանում ենք, որ 2021 թ.-ի հունվարին անցած տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ միայն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճըՙ 6,4 տոկոս: Սրանք միջինացված ցուցանիշներ են: Հատկապես թռիչքային աճ են ունեցել առավել սննդամթերքի գները:

Մասնավորապես, այս տարվա հունվարին մրգի գներն աճել են 12 տոկոսով, այդ թվում խնձորինըՙ 30,2 տոկոս, տանձինըՙ 15,1 տոկոս, նարինջինըՙ 32,3 տոկոս, մանդարինինըՙ 15,6 տոկոս եւ այլն: Բանջարեղենի գնաճը այդ նույն ժամանահատվածում կազմել է 9,9 տոկոս, իսկ առանձին տեսակներից կանաչ սոխըՙ 37,5 տոկոս, խառը կանաչեղենըՙ 53,5 տոկոս, սմբուկը 66,8 տոկոս, պղպեղըՙ 22,6 տոկոս, սխտորըՙ 95,4 տոկոս եւ այլն: Այլ ապրանքներից արեւածաղկի բուսական յուղի գինն անցած տարվա հունվարի համեմատ աճել է 44,3 տոկոսով, հացի գինըՙ 7,9 տոկոս, ալյուրինըՙ 12,5 տոկոս, ձվի գինըՙ 26,4 տոկոս, շաքարի եւ շաքարավազինըՙ 40,7 տոկոս եւ այլն:

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գնաճը կազմել է 10,8 տոկոս: Աճել են նաեւ ոչ պարենային ապրանքների գներըՙ 5,5 տոկոս: Ընդ որում, սննդամթերքից բացի, կտրուկ աճել են մեկ այլ կարեւոր ապրանքախմբիՙ դեղորայքի գներըՙ 4,6 տոկոսով: Ոչ պարենային ապրանքներից կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 2,6 տոկոսով, կոշիկի եւ հագուստի գներըՙ նույնպես 2,6 տոկոսով: Սրանք նույնպես առաջին անհրաժեշտության ապրանքներ են: Ծառայություններից բարձր գնաճ է արձանագրվել բնակչությանը ամենօրյա սպասարկող ոլորտներումՙ տրանսպորտը թանկացել է 5,7 տոկոսով, առողջապահությունըՙ 5,6 տոկոսով:

Ի՞նչ է անում այս կացության մեջ Կենտրոնական բանկը: Այն արձագանքել է գնաճին եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է եւս 0,25 տոկոսային կետով, սահմանելով 5,5 տոկոս: Սակայն, ամեն ինչ չէ, որ հասկանալի է նրա այս որոշման մեջ:

Առաջինը, պարզ չէ, թե փետրվարի 2-ին իր այս որոշումն ընդունելիս ինչո՞ւ է ԿԲ-ն հիմք ընդունել ոչ թե հունվար, այլ անցած տարվա դեկտեմբեր ամսվա գնաճը: Գուցե պատճառն այն է, որ այս տարվա հունվարի գնաճը դուրս էր եկել ԿԲ սահմանած նպատակային ցուցանիշի վերինՙ 4 տոկոս սահմանից եւ դրա մասին ավելորդ անգամ պետք չէր խոսել: Երկրորդՙ գների զսպան նպատակով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկսադրույքը, Կենտրոնական բանկը «մոռացել» է, որ մենք խորը տնտեսական անկման մեջ ենք: Այս վիճակում, խստացնել տնտեսության ֆինանսավորման պայմաններըՙ առնվազն անհասկանալի է: Այսինքն, ԿԲ-ն գնացել է պոպուլիստական քայլի, ինչին այս կառույցը սովորաբար չէր դիմում: Վերաֆինանսավոման տոկոսադրույքի բարձրացումը գուցե ինչ-որ չափով կարճ ժամկետով զսպի գնաճը, բայց կվատթարացնի առանց այն էլ անկման մեջ գտնվող տնտեսության վիճակը: Դա էլ իր հերթին կխոցանի սոցիալական վիճակի վատթարացումը: Սակայն, կառավարության ղեկին գտնվող մարդու համար երբեք էլ երկրի կացության երկարաժամկետ հեռանկարները չեն հետաքրքրել, նրա խնդիրը զուտ այսրոպեսական քայլերն ու դրանց թողած տպավարությունն է: Ցավալին այն է, որ դրան սկսել է տուրք տալ նաեւ Կենտրոնական բանկը, որը մեր երկրի ամենակյացած կառույցներից էր մինչեւ 2018-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոսանքազրկումներ կլինեն

Հաջորդ գրառումը

Ջոն Քաչոյան. «Իմ արվեստում ես ինձ հայ եմ զգում»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Ահազանգ. Թաքցնում են՝ որ հիվանդանոց են տարել կալանավորված մորն իր 8 ամսական երեխայի հետ

13/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025
Հաջորդ գրառումը

Ջոն Քաչոյան. «Իմ արվեստում ես ինձ հայ եմ զգում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական