Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հզորանալ. ինչպե՞ս ու ինչքա՞ն

Գեղամ Քյուրումյան
22/02/2024
- 22 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
42
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի զրույց կա այն մասին, թե ի՞նչ պատասխան է տվել իսրայելցի բարձրագույն պաշտոնյան ատոմային զենք ունենալու վերաբերյալ իրեն ուղղված հարցին՝ «Չունենք, սակայն երբ պետք լինի, կօգտագործենք»:

Դե, պաշտոնյանները սիրում են անորոշություններ ստեղծել, դիվանագիտական ոճով խոսել, անգամ կատակել, այնպես որ պատասխանը նշվածների կամ մի այլ տիրույթում կարելի է փնտրել: Որ այդ երկրի ռազմապաշտպանական համակարգը լրջագույն խնդիրների բախվեց, երբ խոսվում էր բանակի ու հետախուզության տարածաշրջանային գերազանցությունից, անհերքելի փաստ է, Պաղեստինը մարտնչում է, չի հանձնվում, այդպես կանխորոշելով հրեից պետության շուրջ ստեղծված մոտեցումը: Եվ հարցը` ինչո՞ւ է շարքային հայաստանցու մոտ այսօրինակ մտորում առաջանում, հնչում է ինքնաբերաբար:

Հեռուստաէկրաններից հանրության հետ խոսող մեր որոշակի այրերը, ովքեր քաղաքագետներ ու վերլուծաբաններ, նաեւ ռազմական փորձագետներ են ներկայանում, պարբերաբար նշում են մեր հզորանալու անհրաժեշտությունը: Թե ի՞նչ է այն ներքին առումով պարունակում, ավաղ չի ասվում, անգամ՝ չի հուշվում: Կարծես տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի հանրապետության իշխանություններն ինչ-որ ժամանակ ու ինչ-որ ձեւով խոսել են մեր ոչ կարողունակ կարգավիճակից, կասկածի տակ են առել ինքնապաշտպանվելու մեր ունակությունը: Չէր կարող լինել նման բան եւ չի եղել: Հարց է, թե ինչ է հասկացվում՝ հզորանալ ասելով, որը թերեւս ինչ-որ առումով հարաբերական հասկացություն է: Ասենք` Մոնղոլիայի հանրապետությունը, որը սահմանակից է Չինաստանին ու Ռուսաստանի Դաշնությանը, որոնց ռազմական պոտենցյալը հարկ  չկա նշել, բանակ է պահում: Ինչու՞. վստահ եմ` երկրի սահմանները պաշտպանելու նպատակով: Նույն խնդիրն ունի մեր երկիրը, առանց նվազագույն իսկ վարանման պաշտպանել Հայաստանի հանրապետության ողջ տարածքը, սկսած լեռնագագաթներից մինչեւ անտառներն ու ձորերը, նաեւ` ջրային տարածքները: Այս նպատակի համար, անկախ մեր թվաքանակից, միջոցներ են պահանջվում, որը ստացվում է երկրում ստեղծվող համախառն ազգային ներքին արդյունքից: Ինչքան մեծ լինի այն, որից օրվա գործադիր կառավարիչները բյուջե են հավաքագրում, այդքան կատարյալ է դիտարկվում երկրի անվտանգային համակարգը: Նախ՝ տնտեսական, ապա նաեւ` ռազմական առումներով: Առաջիկա երեք տարիների ավարտին` 60 մլրդ դոլար ՀՆԱ, 30 մլրդ դոլար բյուջե…

Պարզ մի օրինակ նշենք: Երկրի ռազմավարական հարցերի շարքում առաջնայիններից  մեկը  պարենային անվտանգությունն է, որը մեզանում հարկ է այլ չափորոշիչներով գնահատել: Ասենք` պարենային առումով միջին բնակչի տարեկան մսամթերքի սպառումը 100 կիլոգրամի սահմանին է, ասել է թե` 3 մլն բնակչության առումով պահանջվում է 300 հազար տոննա արտադրանք: ՀՀ-ում արտադրվողն այս ցուցանիշի հազիվ 10 տոկոսից մի փոքր ավելին է, որը հանգեցնում է պահանջարկը ներկրումներով փակելու երեւույթի: Խոսքը ոչ ավել, ոչ պակաս միլիարդավոր դրամների կամ հարյուր միլիոնավոր դոլարների առեւտրային բացասական հաշվեկշռի մասին է, որը չգիտես ուր է հոսում, ում տնտեսությանը նպաստում: Այս պարզ տնտեսավարումը մեզանում փոխարինվում է ընդեղենի ինչ-որ այգիների հիմնումով, պետական հռչակվող ծրագրերի խրախուսումով, որոնցից ակնկալվող ֆինանսական միջոցները գրեթե ոչինչ են կենդանական ծագման արտադրանքի համեմատ: Հարցը` ո՞ւր է, թե մեր խնդիրներն այսքանով ավարտվեն, հնչում է ինքնաբերաբար: Որ հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ օտարվում են իրենց բուն գործունեությունից, գյուղական համայնքները ծերանոցների են վերածվում, իսկ գյուղոլորտը դառնում է սակավաթիվ ներդրողների ասպարեզ, իր հետ բերելով ու ծնելով անվտանգային նոր խնդիրներ, սա՛ է առավել մտահոգիչը, քանզի առաջնահերթ պահանջ է ՀՀ տնտեսական լիարժեք կայացումը: Քայլ առ քայլ, մեր ներուժի բացահայտմամբ: Մենք դա կարող ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարկային խստացումները նեղում են կառուցապատողներին

Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը 2023 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը 2023 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական