Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետաքրքիր փաստեր Աֆղանստանի նորակազմ կառավարության մասին

09/09/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանագետ Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –

Աֆղանստաի Իսլամական Էմիրությունը  Թալիբան շարժման զինյալների  Քաբուլ  մուտք գործելուց 24 օր անց՝ սեպտեմբերի 7-ին հրապարակեց  վարչապետ  Մուհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ ձևավորված կառավարության կազմը, որի մեջ ներառված են երկու փոխվարչապետներ և  քսան նախարար։  

Թալիբների ղեկավարման նախորդ շրջանում՝  90-ական թվականներին, Մուհամմադ Հասան Ախունդը եղել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։ Իսկ 2001 թվականին թալիբների վարչախմբի տապալումից հետո, Ախունդը նախագահել է Թալիբան խմբավորման ղեկավար խորհուրդը։  Վերջին երկու տարիների ընթացքում Կատարի Դոհա քաղաքում  ԱՄՆ ու թալիբների միջև ընթացող երկխոսությանը  ներկայացող  Թալիբանի բանագնացների շարքում բացակայում էր Մուհամմադ Հասան Ախունդը, որի համար էլ վերջինիս վարչապետ  հայտարարելը անսպասելի էր։ 

Փորձագետների կարծիքով, Ախունդը ավելի շատ քաղաքական գործիչ է, քան՝   հոգևոր առաջնորդ, և  Թալիբան խմբավորման ղեկավար խորհուրդը նախագահելու բերումով, մասնակից է եղել նաև ռազմական գործողությունների։ Նա վայելում է «Թալիբան» խմբավորման անդամների  հարգանքը։

Մուհամմադ Հասան Ախունդը  ծնվել է թալիբների շարժման օրրանը հանդիսացող  Ղանդիհար նահանգում  և սերում է փաշթունների  Դորրանի ցեղախմբից։

Նա թալիբների նախկին առաջնորդ Մոլլա Մուհամմադ Օմարի մերձավորներից էր։

Հատկանշական է, որ Աֆղանստանի նորահռչակ վարչապետ, 70-ամյա Ախունդը Իսլամի մասին գիրք է հեղինակել։

Դատելով Կառավարության կազմի ներկայացման ընթացակարգի բացակայությունից, կարելի է ենթադրել, որ այն ձևավորվել է որպես մշտական գործող մարմին և չի ենթադրում որևէ այլ  մարմնի կողմից   յուրաքանչյուր անդամի վստահության քվեի հաստատում։

Նաև հատկանշական է, որ կառավարության բոլոր անդամները փաշթուններ ու սուննիադավան գործիչներ են։

Կառավարության անդամների անվան կամ ազգանվան բաղադրիչների մեջ   «Մոլլա», «Ախունդ», «Մոլավի», «Շեյխ» և այլ կրոնական տիտղոսների առկայությունը նույնպես  հնարավոր չէ չնկատել։

Տարօրինակ  կարելի է համարել նաև այն փաստը, որ կառավարության անդամների անունները, բացառությամբ փոխվարչապետ Մոլլա Աբդուլղանի ԲԱՐԱԴԱՐԻ,    արաբերեն ծագում ունեն։  Այս հանգամանքը  տարօրինակ  է նրանով, որ Աֆղանստանի պաշտոնական երկու լեզուներից մեկը՝  դարին (ֆարսի)  պատկանում  է  հնդեվրոպական լեզուների ընտանիքի հնդիրանական լեզվախմբին, ինչը   պետք է արտացոլված լիներ նաև անձնանուններում։

Կարծում  ենք, ավելորդ է  խոսել   նաև կառավարության կազմում կանանց ներգրավված չլինելու փաստի մասին։

Նախնական տպավորությամբ ներկայացված այս  փաստերը վկայում են երկրի կառավարման համակարգում բոլոր շահագիգիռ կողմերի ներգրավվածությամբ ընգրկուն կառավարություն  ձևավորելու թալիբներ  խոստացած կարևորագույն պայմանը չկատարելու մասին։   

Հետևենք  թալիբների  հաջորդ խոստումների կատարման ընթացքին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի հավաքականը ցավալի միավորներ կորցրեց Լիխտենշտեյնի դեմ խաղում

Հաջորդ գրառումը

Աշխարհը պետք է կանխի Իրանի միջուկային ներուժի զարգացումը․ Իսրայելի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Աշխարհը պետք է կանխի Իրանի միջուկային ներուժի զարգացումը․ Իսրայելի ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական