Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն. Հարութ Սասունյան

22/06/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի մայիսի 26-28-ն անցկացված հարցախույզի համաձայն՝ Հայաստանի հարցված քաղաքացիների 89,3 տոկոսն ասել է, որ իրենց համար անընդունելի է, «եթե Արցախի բնակչությանը տրամադրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»:  Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա նաեւ նշել է. «Հարցվածների միայն 4,4 տոկոսն է այն համարել ընդունելի։ 

Հարցվածների 51տոկոսը բացասաբար է վերաբերվել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքներին։

Հարցվածների միայն 34,7 տոկոսն է դրական գնահատել բանակցությունները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ապաշրջափակել երկու երկրների միջև տրանսպորտային կապերը և կառուցել Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Հարցվածները կարծում են, որ Հայաստանը կարող է զենք ստանալ Ռուսաստանից (48,1 տոկոս),  Ֆրանսիայից (13,9 տոկոս), ԱՄՆ-ից (6,4 տոկոս), Իրանից (1,7 տոկոս), ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (1,1 տոկոս), ՆԱՏՕ-ից՝ (0,5 տոկոս) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ (0,1 տոկոս)։

Ավելի վաղ «Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի ապրիլի 2-6-ը անցկացված հարցման համաձայն հարցվածների 57,2 տոկոսը չի կարծում, որ «Հայաստանի ներկա իշխանությունները ունակ կլինեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ 30,4 տոկոսը կարծում էր, որ դա հնարավոր է։

Հարցին, թե ով է մեղավոր Արցախում և նրա շուրջ ստեղծված լարվածության համար, 43,8 տոկոսը նշել է՝ Ադրբեջանը, 27 տոկոսը պատասխանատվությունը դրել  է Հայաստանի իշխանությունների վրա, 14,1 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանությունները, 3,5 տոկոսը մեղքը բարդել է Թուրքիայի վրա։

Հարցվածների 47,7 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Փաշինյանի աշխատանքը, մինչդեռ 38,8 տոկոսը՝ դրական։

Հարցվածները գրեթե հավասարապես բաժանվել են երկու մասի, մի մասն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա (41,7 տոկոս), իսկ մյուս մասը՝ չպետք է հրաժարական տա (38,7 տոկոս)։

Հարցին, թե որ կուսակցության օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին մեր օրերում, 20,4 տոկոսը պատասխանել է, որ կսատարեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12 տոկոսն աջակցություն է հայտնել խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններին, իսկ 1,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին»։ Այնուամենայնիվ, հարցվածների 28,8 տոկոսն ասել է, որ չէր քվեարկի որեւէ կուսակցության օգտին: Իշխող կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 70,4 տոկոսից, երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ իշխանության եկավ, և էլ ավելի նվազել՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության ստացած ձայների 53,9 տոկոսից։

Հարցին, թե ինչպես են նրանք «գնահատում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը», հարցվածների 66,5 տոկոսը (երկու երրորդը) տվել է բացասական պատասխան, մինչդեռ միայն 22,3 տոկոսը դրական կարծիք է հայտնել։

Հարցին, թե երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում են տեսնում, հարցվածների 27,6 տոկոսը փոփոխության անհրաժեշտություն չի տեսել, 26,6 տոկոսն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, 21,8 տոկոսը կողմ է եղել անցումային կառավարության ձևավորմանը, իսկ 11,4 տոկոսը ցանկացել է, որ ավելի մեծ ճնշում գործադրվի ընդդիմության վրա։

45,6 տոկոսը դեմ է արտահայտվել ընդդիմության վերջին բողոքի ցույցերին, իսկ 32,5 տոկոսը նշել է՝ կողմ է:

46,1 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի ոստիկանության առճակատմանը ցուցարարների հետ, մինչ 37,2 տոկոսը քննադատել է։

Ի պատասխան հարցին, թե հարցվածները «կո՞ղմ են են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը», 68 տոկոսն ասել է, որ դեմ է դրան, մինչդեռ միայն 26,3 տոկոսն է կողմ արտահայտվել։

Եզրափակելով, հարկ է նշել, որ հայ հասարակությունը խիստ պառակտված է երկրի ներքին խնդիրների առնչությամբ։ Կան վարչապետ Փաշինյանին սատարողներ և կան նրա փոխարինումը նախընտրողներ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի ժողովրդականությունը զգալիորեն վատթարացել է Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, Սփյուռքում՝ 2018 թվականի նրա նախնական արտասովոր ժողովրդականության համեմատությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն հարցերում հայերի մեծ մասը շատ բացասաբար է տրամադրված ցանկացած զիջման՝ իրենց երկու թշնամական հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար:

Վերոնշյալ հարցերից մի քանիսի պատասխանողները ոչ մի կասկած չեն թողել, որ վարչապետի հաճախակի պնդումը, թե ինքն ունի «ժողովրդի մանդատը», այլևս չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանի և նրա  կուսակցության վարկանիշը զգալիորեն նվազել է, հատկապես 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։ Նրա  կուսակցությունը հաղթել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ գրանցված ընտրողների մոտ 25 տոկոսով, ինչը Հայաստանի ընդհանուր բնակչության փոքր տոկոսն է։

Քանի որ ողջ Սփյուռքում նման հարցախույզեր չեն անցկացվում, ապա ոչ ոք չգիտի Փաշինյանի ստույգ վարկանիշը սփյուռքահայերի շրջանում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրա վարկանիշը Սփյուռքում ևս կտրուկ անկում է ապրել, ինչպես Հայաստանում: Ուստի, չնայած վարչապետի չափազանց բարձր վարկանիշին, երբ նա առաջին անգամ եկավ իշխանության 2018 թվականին, նրա հետևորդներն այժմ կազմում են հայերի շատ ավելի փոքր մասը Հայաստանում և Սփյուռքում։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների․ ՈւՂԻՂ

Հաջորդ գրառումը

Լրտեսի փոխանցած տեղեկությունն Արցախի նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին է եղել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Լրտեսի փոխանցած տեղեկությունն Արցախի նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին է եղել

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական