Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի իշխանությունները վախենում են գաղափարական ճակատում իրենց սնանկության բացահայտումից. «անցանկալի անձանց» ցուցակը մեծանում է

09/03/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1922 թվականի աշնանը Պետրոգրադից դուրս եկավ «Պրուսիա» և «Օբեբուրգոմիստր Հակե» տրանսպորտային երկու նավ։Դրանք իրենց հետ Եվրպա էին տանում մոտ վաթսուն  փիլիսոփաների, գրականագետների, պատմաբանների։

Խորհրդային իշխանությունը որոշել էր գնդակահարության հոդված չկիրառել այս նավերի ուղևորների նկատմամբ և հնարավոր գաղափարական հակառակորդներից ազատվելու լենինյան պլանն էր իրագործում. «անցանկալի անձանց» նկատմամբ դեռ խորհրդային ժամանակներում գործի դրված քաղաքական հանցագործությանը պատմական ակնարկով անդրադարձել է «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը։

Azg.am-ը ստորև ներկայացնում է նրա հոդվածը.

Գաղափարական տարաձայնությունների պատճառով մարդկանց պարզապես արտաքսում էին հայրենիքից։Արտաքսվող մտավորականների մեջ էին այնպիսի համաշխարհային հսկաներ, ինչպիսիք են փիլիոսոփա Նիկոլայ  Բերդյաևը, իշխան, լեզվաբան Նիկոլայ Տրուբեցկոյը, փիլիսոփաներ Ֆեոդո Ստեպունը, Իվան Իլյինը,  Սեմյոն Ֆրանկը, Բուլգակովի հայրը։

Եվրոպա ուղևորվող նավը կոչեցին «փիլիսոփայական»՝ հաշվի առնելով ուղևորների հետագա ձեռքբերումները փիլիսոփայության   զարգացման գործում։

Իհարկե, միայն փիլիսոփաներին չէին արտաքսում։ Առաջին նավի 225 ուղևորների զգալի մասը բժիշկներ էին, ինժեներներ, աստվածաբաններ։

Խորհրդային իշխանությունը, նախքան արտաքսումը, փորձել էր նրանց գրավել իր կողմը, սակայն որոշ ժամանակ անց կռահել էր, որ գաղափարապես զարգացած, ասելիք և վաստակ ունեցող մարդիկ չէին ինտեգրվելու լենինյան ատելության և տեռորի քաղաքական գծին, ընդ որում՝ պետք է հիշատակել, որ արտաքսման չենթարկված բոլոր մնացյալ մտածողները երեսնական թվականներին դատապարտվեցին և գնդակահարվեցին։

ԽՍՀՄ անվտանգության ծառայության կողմից ոչնչացվեցին կամ սովամահ եղան փիլիսոփաներ Ֆլորենսկին, Լոպատինը, Շպետը, Լոսևը։

Քսանական թվականների վերջին արևմուտք արտաքսված որոշ ռուս մտավորականներ հետագայում միամտորեն փորձեցին վերադառնալ հայրենիք, և առանց բացառության,  բոլորը իրենց գաղափարական հայացքների համար ենթարկվեցին հալածանքների, դատապարտվեցին երկարատև աքսորի կամ գնդակահարվեցին։

Խորհրդային ղեկավարությունը սարսափում էր գաղափարական դաշտում այլախոհների հետ առճակատումից՝ հասկանալով, որ գրագետ, իմաստուն մարդիկ չէին կարող համակերպվել հեղափոխության անվան տակ բռնապետություն հաստատելու քաղաքականության հետ։ Արտաքսման պրակտիկայի հետ բումերանգային կապի մեջ է երկիր մուտքի տրամադրման սահմանափակումը կամ մերժումը։

Persona non grata արտահայտության բովանդակությունը տվյալ երկիր մուտքի սահմանափակումն է, որը հիմնականում կիրառվում է տվյալ երկրի նկատմամբ ակնհայտ թշնամական, քայքայիչ գործունեություն ծավալած լրտեսների, դիվանագիտական կասկածելի գործունեություն ծավալողների նկատմամբ։

Նման «կացնային» գործիքակազմը նշանակում է գաղափարական, իմացաբանական խզում և որևէ երկրի դեմ ոչ օրինական,  քաղաքական դեմարշ։

Ինչո՞ւ եմ նման մանրամասների անդրադառնում. որովհետև ՀՀ իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի հոգու հայտարարել են «անցանկալի անձ» և չեն արտոնել նրանց մուտքը ՀՀ տարածք։

Չարտոնված անձիք բացառապես հայեր են կամ հայանպաստ գործիչներ՝ սկսած ֆրանսահայ Մուրադ Փափազյանից, մինչև Կոնստանտին Զատուլին։

Այդ ցանկը հարստացավ ևս մեկ անունով՝ Արամ Գաբրելյանով, մարդ,  որը բավականին կշիռ ունի Հայաստանի դաշնակից Ռուսաստանում։ Ճիշտ է,  չարտոնված անձանց դժվար է համեմատել «Պրուսիա» նավի ուղևորների հետ, բայց փաստը վկայում է, որ ՀՀ իշխանությունները վախենում են գաղափարական ճակատում իրենց սնանկության բացահայտումից և որոշել են պարզապես կրկնել խորհրդային ճիզվիտական գործելակերպը։

Պատկերացրեք, որ գաղափարական հակառակորդներից ազատվելու, նրանց լռեցնելու գործելաոճը նոր բան չէ հայկական իրականության մեջ։

Միջին տարիքի մարդիկ, անկասկած, հիշում են Սերժ Ջիլավյանին լռեցնելու՝ Վանո Սիրադեղյանի փորձը։ ՀՀ ՆԳ նախարարի ցուցումով Մոսկվա էր գործուղվել հատուկ խումբ՝ ՀՀՇ ղեկավարների հետ գաղափարական տարաձայնություններ ունեցող անձին ոչնչացնելու նպատակով։

Իրողությունն էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ ՀՀ-ում  որպես «անցանկալի անձ» ճանաչված մարդկանց ընդունում է հայանպաստ քաղաքական կեցվածք ունեցող Ֆրանսիայի գործող նախագահը, որպեսզի նրանցից ստանա հավաստի տեղեկություններ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։

 Իմիջայլոց,  անցանկալի ճանաչված Գաբրելյանովը խոստացել է դատական կարգով բողոքարկել ՀՀ կառավարության որոշումը։

Պատկերացրեք՝ ինչպիսի հետաքրքիր դատավարություն է լինելու, որտեղ կողմերից մեկը տիրապետում է վերջին պատերազմում պարտության մասին գերգաղտնի իրողություններին, ինչպես նաև թե ինչուեն պատերզմի ժամանակ  անընդհատ նահանջի հրամաններ տրվել։

Որպես վերջաբան.

Առաջարկում եմ իշխանափոխությունից հետո արտաքսել ազգությամբ հայերին անցանկալի անձ ճանաչած «ճիզվիտներին»։

Կից նկարում Բերդյաևն է՝ քսաներորդ դարի ականավոր փիլիսոփաներից մեկը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից

Հաջորդ գրառումը

Սահմանադրության խախտում. ՀՀ քաղաքացու մուտքը ՀՀ ոչ ոք իրավունք չունի արգելելու

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Սահմանադրության խախտում. ՀՀ քաղաքացու մուտքը ՀՀ ոչ ոք իրավունք չունի արգելելու

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական