Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կինոյի եւ թատրոնի ինստիտուտ. ջահել ու ահել չեն խնայում ոչինչ հանուն հաղթանակի

05/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

…Բայց հետաքրքրական ազգ ենք, չէ՞. խաղաղ ժամանակ մեզնից ոմանք (եթե ո՛չ շատերը), եթե մի հարյուր հոգով հավաքվում են մի տեղ, որ առավոտից մինչեւ ուշ երեկո գործ անեն, կողքինի վրա փնթփնթում են, վիճում, ինչ-ինչ պատմություններ իրար պատմելով օրը անց են կացնում…

Սակայն հենց որ թուրքն է գալիս, մենք անճանաչելիորեն կերպարանափոխվում ենք. լուռ, կազմակերպված, առանց որեւէ տրտունջի աշխատում օր ու գիշերՙ քաջ հայտնի «все для фронта, все для победы!» սկզբունքով…

Հենց այսպիսի տեսարան նկատեցի Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտումՙ ջահել ու ահել, տղամարդ ու կին զբաղված են Հայոց բանակի համար անձրեւանոցներ, վրաններ, հանդերձանքի այլ պարագաներ ձեւելով, արդուկելով ու կարելով, նաեւՙ մեր զինտեխնիկայի համար քողարկող ցանցեր գործելով…

Այս հայրենանվեր նախաձեռնության մասին պատահականորեն տեղեկացա իմ լավ բարեկամ, պատմաբան-մանկավարժ եւ զբոսավար Տաթեւ Ասատրյանից: Պարզվեց, որ նա Մոնթե Մելքոնյանի անվ. դպրոցի իր սաների հետ միասին նմանատիպ աշխատանք է կատարում սկզբից դպրոցում, հետո էլ նրա առաջնորդած «թիմը» գալիս է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտ:

Ինչպե՞ս սկսվեց այս բոլորը:

Այս մասին պատմեցին նախաձեռնության հեղինակներ, ինստիտուտի «հնչյունային ռեժիսուրա» բաժնի չորրորդ կուրսի ուսանողներ Միքայել Սարգսյանը եւ Լիլիթ Հովհաննիսյանը:

«Երբ սկսվեց պատերազմը, մենք մտածեցինք, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ռազմաճակատին, եւ տեղեկանալով, որ այնտեղ անձրեւանոցներ են հարկավոր, սկզբումՙ տանը սովորական պոլիէթիլենային տոպրակներից պատրաստեցինք քսաներեք անձրեւանոց», ասաց այս հայրենասեր զույգը: (Միքայելը ապրրիլյան քառօրյայի մասնակից է, հետեւաբար քաջատեղյակՙ անձրեւանոցի կառուցվածքին):

Հետո նրանց միացան մի քանի համակուրսեցիներ, եւ մի լսարանում օրական արդեն մոտ քառասուն հատ էին պատրաստում: Շատ շուտով պահանջվեցին էլի մարդիկՙ քանակը ավելացնելու համար, եւ երիտասարդները հայտարարություններ տվեցինՙ կամավորներ հավաքագրելու համար:

Նաեւ…

«…Սկզբում այդ պարզունակ ձեւովՙ արդուկովՙ պատրաստում էինք անձրեւանոցներ, հետո մեզ սկսեցին մատակարարել հումքՙ արդեն վրաններ եւ այլ հանդերձանք, նույնիսկՙ զինտեխնիկան քողարկող ցանցեր պատրաստելու համար…»

Այստեղ հարկ է նշել, որ անհրաժեշտ կտորներ, հումք արտադրողներից ստանալու հարցում իր դերը ունի Լիլիթի եղբայրը:

«…Հետո եկավ տիկին Մարո Փարյանըՙ Լոս Անջելեսից, որ մեր բուհի շրջանավարտն է եւ դասավանդել է ինստիտուտուն, իր սեփական միջոցների հաշվին գնեց կարի մեքենաներ, հումք, եւ գործը նոր թափ առավՙ արդեն սկսեցինք պատրաստել պատգարակներ երկու տեսակիՙ սովորականՙ ձողերով եւ ամերիկյան տիպի: (Կարծիք կա, որ վերջիններս մարտադաշտում ավելի կիրառելի են): Նաեւ` ժիլետներ, գլխարկներ, մայկաներ…»:

Օրվա մեջ, ժամը 10-ից մինչեւ 21-ը, մոտավորապես 100 հոգի է աշխատում հերթափոխով:

Իրենք սկզբից պատրաստի արտադրանքը ուղարկում էին ՀՀ սոցապ նախարարությանը, հետո, տեսնելով որ այնտեղ կուտակումներ են առաջանում, սկսեցին տրամադրել մեծաքանակ պարագաներ նաեւ ռազմաճակատ մեկնողներին:

Լիլիթի վկայությամբ, իրենց զանգահարում են զինվորները եւ շնորհակալություն հայտնում: Ի դեպ, ամեն մի անձրեւանոցի վրա թողնում են երկտողՙ հեշթեգով, եւ մի հետաքրքրական դեպք է տեղի ունեցել.»Եղնիկներում» ծառայող զինվորը զանգահարել է իրՙ այստեղ աշխատող մայրիկին, եւ ասել. «Մամ ջան, գիտե՞ս, ես մի անձրեւանոց եմ ստացել, որում մի երկտող կա»: Պարզվել է, որ դա հենց իր մայրիկի պատրաստած անձրեւանոցն է…

«Գիտե՛ք, հիրավի աննկարագրելի է մարդանց ոգեւորությունը, խոսք չկա…», ասում է Միքայելը:

…Պատիվ ունեցա ծանոթանալու տիկին Փարյանի հետ:

«Իմ վաղեմի բարեկամ, ինստիտուտի դասախոս Վարուժան Ավանեսյանը ինձ գրեց, որ այստեղ երեխաներն այսպիսի հիանալի նախաձեռնություն են ստեղծել, եւ խորհուրդներ հարցրեց, քանի որ ես կինոյի եւ թատրոնի համար հագուստի դիզայներ եմ… Դե ես ելՙ երկար չմտածելով, արագ եկա Մայր հայրենիք, որ գոնե ինչ-որ բանով օգտակար լինեմ»…

(Խորհրդանշական է, որ երբ կես-լուրջ կես-կատակ ակնարկեցի նոր կարի մեքենաներ, կտորներՙ իր սեփական միջոցներով գնելու հետ կապված ծախսերի մասին, Մարոն կտրուկ արձագանքեց. «It doesn’t matter» – «նշանակություն չունի՛»…):

…Ահա ՀԱՅՐԵՆԱՆՎԻՐՈՒԹՅԱՆ մի դրվագՙ շատ-շատերից…

Լուսանկարները` հեղինակի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչնչացվել են թշնամական դիվերսիոն խմբեր

Հաջորդ գրառումը

Համաճարակի համատեքստում սրճարաններն ու ռեստորանները պետք է լավ օդափոխվեն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Ահազանգ. Թաքցնում են՝ որ հիվանդանոց են տարել կալանավորված մորն իր 8 ամսական երեխայի հետ

13/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025
Հաջորդ գրառումը

Համաճարակի համատեքստում սրճարաններն ու ռեստորանները պետք է լավ օդափոխվեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական