Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարենն ընդամենը 20 տարեկան էր

08/02/2021
- Վերլուծություն, Փառքի ուղի
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

BlogNews.am կայքի խմբագիր Արամ Գևորգյանը իր ՖԲ էջում գրում է-

Երեկ, երբ Կարենի մայրը գրեց իր որդու զոհվելու հանգամանքները, ողջ մարմնովս սարսուռ անցավ։ Այսօր Կարենի մասին նյութերին ծանոթացա։ Կարդացեք ու փորձեք չխելագարվել։

Միրզոյան Կարենը սյունեցի էր, Ագարակում էր ծնվել։ 2019-ին զորակոչվել էր բանակ, ծառայում էր Ստեփանակերտում։ Պատերազմի առաջին օրերից մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի, Քարինտակի մարտերին, իսկ վերջում տեղափոխվել է Շուշի։ Ու հենց Շուշիում է, որ սկսվել է սարսափելին։ Հրամանատարը փախել է Ստեփանակերտ՝ զինվորներին օրերով թողնելով առանց սննդի և սպառազինության մատակարարման։ Կարենենց խմբի վերադաս սպան է մի կերպ ուտելիք հայթհայթել։ Վերջինս նաև հեռախոսով բազմիցս խնդրել է այդ փախած հրամանատարին, որպեսզի զինվորներին ավելի ապահով տեղ տեղափոխվելու թույլտվություն տա, որ հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում պատսպարվել։ Մերժում է ստացել։

Նոյեմբերի 7-ին, այդպես էլ չլքելով իրենց վստահված, բայց պատսպարվելու ոչ մի հնարավորություն չունեցող դիրքը, Կարենն ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ: Խմբից միայն 2-ին է հաջողվում ողջ մնալ… 3 տեղից վիրավոր ու օգնության որևէ հույս չունեցող Կարենն ընկերոջ հետ ինքնասպան է լինում, որպեսզի գերի չընկնի….

Այսօր, պատերազմից 3 ամիս անց, տարբեր տրամաչափի պագոնավորներ, գերագույն գլխավոր անմեղսունակներ հոխորտում են, որ զորքը փախավ, չկռվեց, դրա համար պարտվեցինք։ Հոխորտացողների մեջ չի բացառվում, որ նաև Կարենի հրամանատարը լինի, որովհետև վերջինս մինչ օրս ազատության մեջ է։

Լավ լսեք, վախկոտ դավաճաններ՝  զորքը, զինվորը չի պարտվել։ Նրանք մինչև վերջ մնացել են իրեն վստահված դիրքում, ինքնասպան են եղել, բայց գերի չեն ընկել, որովհետև զգում էին, որ եթե իրենց նման կերպ անտերության եք մատնել, ուրեմն դժվար էլ կարողանաք գերությունից հետ բերել։ Ու փաստորեն տղերքը ճիշտ էին։

Կարենն ընդամենը 20 տարեկան էր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ. Արայիկ Հարությունյան

Հաջորդ գրառումը

Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական