Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կամաց խոսեք, Սփյուռքը չիմանա

14/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում – այլազգիները դա կանեն». օրեր առաջ  Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան այս գրառումն էր արել: Այսօր, կառավարությունում նրան հանդիպած լրագրողներն առաջինը հենց դրա մասին հարցրին՝  ի՞նչ է ցանկացել ասել հանձնակատարը:  «Քանի որ մենք անպաշտպանունակ երկիր ենք, քանի որ բնակչություն չենք ունենալու, գալու են մեզ հաղթեն,  հողին տիրանալու են, ինչպես տիրացել են մեր հայրենիքի 9/10-րդին: Մի՞թե պարզ չի. դա կոչ է հայ ժողովրդին՝ երեխաներ ունենալ»,- իր գրառումը մեկնաբանեց Զարեհ Սինանյանը:

Այն, որ պետությունը պետք է պայմաններ ստեղծի ծնելիության աճի համար, Սինանյանը համաձայն է:

«Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, բայց 30 տարի չի ստեղծել: Պետությունն ինչ որ անում է, պետք է ավելին անի, բայց խոսքը նրա մասին է, որ մենք՝ որպես ազգ, խնդիր ունենք: Մենք բնակչության դեմոգրաֆիկ խնդիր ունենք: Խնդիրն արդեն կա, նոր չի.  խնդիրը  մինչև 2018 թվականի սարսափելի վարչարարությունն է»,- «նախկիններին» դատափետեց Սինանյանը:

Այն, որ մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք, «նախկիններն» էլ չէին ժխտում, բայց ծնելիության նվազ ցուցանիշի համար հստակ սահման գծել, ինչպես դա արեց Զարեհ Սինանյանը և ուղղորդել,  թե դրա պատճառները  մինչև 2018 թվականը եղած  վարչարարության մեջ փնտրեք, մեղմ ասած…

Սփյուռքի գործերով հանձնակատարը նշեց, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատերազմից հետո բարդացել են: Եթե բացատրական աշխատանք չտարվի, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներն ինչ նպատակով են օգտագործվել, ինչքան են օգտագործվել ու ինչքանով են համընկնում այն նպատակների հետ, որոնց համար հավաքագրվել են, խնդիր կլինի: «Սակայն այդ բացատրությունը, հաշվետվությունը նուրբ է: Ի՞նչ կպատահի հիմնադրամի եվրոպական, ամերիկյան կառույցների հետ, եթե բաց տեքստով սկսվի խոսվել այդ ամենի մասին: Դա գիտակցեք ու զգույշ եղեք: ԱՄՆ-ում, Եվրոպայում «Հայաստան» համահայկական հիմնադրամը գրանցված է որպես բարեգործական կառույց, որն ունի պարտավորություններ, եթե դուք սկսեք խոսել այդ պարտավորություններից դուրս թեմաների մասին,  միանգամից կվտանգեք «Հայաստան» հիմնադրամի կարգավիճակն ամբողջ աշխարհով մեկ»,- նկատեց Զարեհ Սինանյանը:

 Հիշեցնենք, որ  բարեգործական հիմնադրամից   ՀՀ կառավարությանը նվիրաբերելու մասին ի պաշտոնե ու բարձրաձայն հայտարարել է անձամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այսինքն՝ ի՞նչ է ակնարկում Զարեհ Սինանյանը.  որ բոլորս թաքցնե՞նք ու հանկարծ Ամերիկայի, եվրոպական պետությունների ղեկավարների ականջը չընկնի՞, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների մի մասը՝ մոտ 53 միլիոն դոլար, փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և չի ծախսվել բարեգործական նպատակներով, ինչի համար և հանգանակվել էր գումարը: Գաղտնիք չէ, որ նույն ԱՄՆ-ում նվիրատվություն կատարող քաղաքացիներն ազատվում են հարկերից, այսինքն՝ նրանք գումար չեն մուծում պետբյուջեին՝ վնաս հասցնելով այն երկրին, որի քաղաքացին են, որտեղ ապրում են, փող են աշխատում և այդ փողից բարեգործական նպատակով  գումար են հանգանակում Հայաստանին:

Այսինքն՝ Սփյուռքի մեր  հարգարժան հայրենակիցներ, միլիոններ եք հանգանակել հիմնադրամին, լավ եք արել, պարտավոր էինք,  սսկվեք-նստեք, հաշվետվություն մի պահանջեք, որովհետև եթե Հայաստանի կառավարության հաշվետվության մասին իմանաք, չի բացառվում, որ նախ՝  այլևս գումար չեք նվիրի Հայաստանին, երկրորդ՝ այն երկրներում, որտեղ քաղաքացիություն եք ստացել ու ապրում եք, ո՞վ իմանա, գուցե դատաիրավական գործընթաց սկսեն Հայաստանի կառավարության դեմ:

«Ինչո՞ւ են «Հայաստան» հիմնադրամի փողերը նվիրաբերվել ՀՀ կառավարությանը» հարցի վերաբերյալ Զարեհ Սինանյանն ասաց՝ եթե մենք հաղթեինք պատերազմում, կամ պատերազմը  չունենար այսքան ցավալի ավարտ, այս հարցը չէր տրվի:

Պարոն հանձնակատար, պատերազմն ինչ արդյունք էլ ունենար, այդ հարցը կտրվեր, որովհետև բարեգործական հիմնադրամն ու պետբյուջեն միմյանց հետ որևէ օրգանական ու բարոյական  կապ ունենալ չեն կարող: Այդ հարցը ոչ պատերազմի մեղմ, ոչ էլ շատ ցավոտ կորուստների դեպքում չէր տրվի, եթե հիմնադրամի  ամբողջ գումարը լումա առ լումա հասցեական ծախսվեր միայն ու միայն պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով, եթե այդ գումարով անհրաժեշտ բուժում, վիրահատություններ  ստանային մեր վիրավոր զինվորները, մինչդեռ  սոցցանցերում այսօր էլ  հաշվեհամարներ են շրջանառվում ու հանրությունից գումարներ հանգանակվում վիրավորներին շտապ բուժօգնություն հասցնելու համար: Գիտե՞ք, որ վիրավորված զինվորներից շատերը սեփական միջոցներով են բուժվում, դեղորայք գնում, գիտե՞ք, որ ձեռք ու ոտք անդամահատած, ծանր վիրահատություններ տարած  տղաները թրոմբի հետ կապված խնդիրներ են ունենում ու նոր վիրահատություն է հարկավոր, այն էլ՝ շատ շտապ:

Ի վերջո, այդ հարցը չէր տրվի, եթե պարգևավճարների մասին բոլորդ մոռացած լինեիք մեր երկրի համար ճգնաժամային 2020-ին ու ոչ պակաս ճգնաժամային 2021թվականին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԿ-ն քննարկում է պատվաստման վկայականների հարցը

Հաջորդ գրառումը

Թուրքը գյուղի դիմաց է, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, անտեր վիճակում ենք․ սրաշենցի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

Թուրքը գյուղի դիմաց է, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, անտեր վիճակում ենք․ սրաշենցի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական