Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքը գյուղի դիմաց է, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, անտեր վիճակում ենք․ սրաշենցի

14/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն օր կապանցին վեր է կենում՝ թուրքի դրոշը դեմը։ Սրաշեն տանող ճամփի ուղղությամբ, քաղաքից դուրս ես գալիս՝ 5 կիլոմետրի վրա, երեք-չորս տեղ թուրքերի պոստ կա՝ դրոշը դրած, ճամփին կպած։ Իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, տիրոջ պես. Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում Սյունիքի Սրաշեն գյուղի բնակիչ Ռուբեն Գալստյանը։

Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Սյունիքի մարզի սահմանները, այդ թվում՝ Կապան մարզկենտրոնը հայտնվեցին Ադրբեջանի անմիջական հարեւանությամբ։ Դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի որոշ հատվածներ արդեն թշնամու տարածքում են: Սրաշենում, ճիշտ է, երթեւեկություն կա, գնում-գալիս են, բայց Ռուբեն Գալստյանը մտահոգ է՝ թուրքին չի վստահում:

«Թուրքը մնում է թուրք։ Մի գեղեցիկ օր կլինի այն, ինչ մարդիկ մտածում են՝ առեւանգում, ճանապարհի փակում, ինչպես եղավ 1990-ականներին»,- նշում է նա։

Տարակուսանքի մեջ է, չգիտի՝ ինչ է լինելու։ Թեեւ վախը սրտում է, բայց գյուղը լքել չի ուզում։ Գնալու ցանկություն չունեն նաեւ համագյուղացիները։ «Մենք ցանկություն չունենք լքելու Սրաշենը, բայց իշխանություն էլ պիտի ունենանք, որ գյուղացին վստահ լինի՝ իր հետեւում մարդ կա, իր համար բարձր ատյաններում մարտնչող կա, պաշտպանված է օրենքներով»,-ասում է Ռուբեն Գալստյանը։

Հիշում է՝ 1990-ականներին էլ էր նույն իրավիճակը, բայց այսպիսի անտերություն, անտարբերություն չէր, ասում է՝ միայնակ չէր: «Հիմա մենք անտեր վիճակում ենք»,-  նշում է մեր զրուցակիցը։

Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում, ի՞նչ սպասելիքներ ունեն սրաշենցիները, վրդովված է արձագանքում․ «Ի՞նչ իշխանություն, ձեզ մոտ՝ Երեւանում, կա՞ իշխանություն, պատասխանեք՝ կա՞ սրտացավ իշխանություն հայ ազգի համար, մեզ մոտ չկա։ Ո՞վ պիտի մտածի գյուղացու կյանքի մասին, եթե ոչ՝ պետությունը։ Իշխանավորը պիտի գյուղացու մասին հոգ տանի, որ նա ապահով, հպարտ զգա»։

Հետաքրքրվեցինք՝ պետական այրերը գալի՞ս են, փորձո՞ւմ են պարզել՝ ինչ իրավիճակ է: «Մեր համայնքապետերն են մեր կողքին, համայնքային իշխանությունը։ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն կարողանում պետական սահմանի հարց լուծել։ Ադրբեջանցին եկել, կանգնել է գյուղի դիմաց, մեր մշակահողերի կողքին։ Պետական միջամտություն է պետք, վարչական ղեկավարն այս առումով լիազորված չէ որեւէ բան անել։ Բերել GPS-ով պետական սահման են որոշում։ GPS-ով պետական սահման չեն որոշում, ընդ որում՝ մի օրվա մեջ։ Պետական սահմանը որոշելու համար տարիներ են պետք, իսկ դրա համար՝ բանակցող։ Ո՞վ պիտի բանակցի»,- ասում է Սրաշեն գյուղի բնակիչը։

Լիանա Սարգսյան

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կամաց խոսեք, Սփյուռքը չիմանա

Հաջորդ գրառումը

Հրավիրում ենք Ադրբեջանական կողմին առերեսվել իրականությանը. Արա Այվազյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու. Փաշինյան

25/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Վայքում

25/05/2026
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026
Նորություններ

Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում. Տիգրան Աբրահամյան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Հրավիրում ենք Ադրբեջանական կողմին առերեսվել իրականությանը. Արա Այվազյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական