Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լուսավոր Հայաստանը», իր ղեկավարով հանդերձ, մաս են կազմում այն քաղաքական բանդային, որը կոչվում է ՀՀ իշխանություն և որը հետևողականորեն կործանում է պետականության հիմքերից գլխավորը՝ դատական իշխանությունը

03/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.

Էդմոն Մարուքյանը և իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը վերջին ժամանակներում իրավացիորեն ստացել է «Լուսահոգի» անվանումը, միացել է Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ոչնչացնելու հակապետական և ապազգային գործին։

Այն հանգամանքը, որ նշված անձն ու իր կուսակցությունը սպասարկում են այս հանցավոր ռեժիմի հանցավոր մտադրությունները, վաղուց բացահայտված է։ Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավորներն աննախադեպ հայտարարություն են տարածել, որտեղից բացահայտվում է նաև, որ «Լուսավոր Հայաստանը», իր ղեկավարով հանդերձ, մաս են կազմում այն քաղաքական բանդային, որը կոչվում է ՀՀ իշխանություն և որը հետևողականորեն կործանում է պետականության հիմքերից գլխավորը՝ դատական իշխանությունը։

Պարզվում է Էդմոն Մարուքյանը հիմա էլ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարարին, որն էլ, բնականաբար, ընդունելով «փայլուն» փոխանցումը վերցրել և դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է հարուցել։

Հաղորդման պատճառն այնքան ծիծաղելի է, որ անգամ Հովիկ Աղազարյանը կծիծաղեր։ Էդմոն Մարուքյանը միջնորդել է դատավորին պատժել այն բանի համար, որ այդ դատավորն անձամբ չի ընթերցել վճռի եզրափաքիչ մասը։ Սա այն պայմաններում, երբ օրենսդրությունն այդպիսի որևէ պահանջ չի դնում կոնկրետ դատավորի վրա, իսկ այն դատավորը, որից Էդմոնն ակնկալում էր լսել վճռի հրապարակումը, եղել է կորոնավիրուսով վարակված և որպեսզի արդարադատությունը չտուժի՝ օնլայն միացել է դատական նիստին։Անցնելու են ժամանակներ, փոխվելու են շատ իշխանություններ, բայց պատմությունը չի մոռանալու Հայաստանի Հանրապետությունը կործանողներին ու նրանց կամակատարը դարձած հայտնի «Լուսահոգիներին»։

Հարգելի իրավաբաններ, փաստաբաններ, նախկին ու ներկա դատավորներ, պետությունը պաշտպանելու անհրաժեշտությունն օրհասական է։ Վաղը ուշ է լինելու։

Մեր երեխաներին պատասխան չենք ունենալու։ Անհրաժեշտ եմ համարում կազմակերպել շտապ քննարկումներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքական փափուկ ուժի  ազդեցությունը կարող է անակնկալ լինել հայ ժողողվրդի կրթված շերտերի ու նաև Ռուսաստանի համար. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի ընդերքի 100-ից ավելի տարվա պաշարները կսպառենք 10-15 տարվա ընթացքում․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի ընդերքի 100-ից ավելի տարվա պաշարները կսպառենք 10-15 տարվա ընթացքում․ «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական