Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լեգիտիմ հարց

Մարիետա Խաչատրյան
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
139
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովը այս երկու օրը ծանր գործով էր զբաղված, հանրության աշխատող զանգվածի` վարձատրության առումով ամենաէլիտար կառույցներ ՀՌԱՀ-ի հաշվետվությունն ու ԿԸՀ-ի տարեկան հաղորդումն էր քննարկում, մենք մեր փոքր աշխատավարձերով ո՞վ ենք, որ այդ խոսակցությանը հանկարծ մասնակցենք թեկուզ մամուլով, մի բան էլ` քննադատենք, կամ դժգոհություն հայտնենք այսուայն անհարմարությունից: Այս կառույցների աշխատանքում ամեն բան իր հունով յուղի պես գնում է, թե բա` թափանցիկություն, հերոսական աշխատանք, շնորհակալություն, հաջողություն, բլա-բլա. ի՞նչ գրենք, ախր, այդ կառույցները հիմա եվրոպաների սրտի հիմնարկներն են, թղթերով,կանոնադրություններով: Ու միակ անհարմարությունը այդ հաշվետվությունների քննարկումների ընձեռած առիթներն են ընդդիմությանը եւ իշխանությանը` բոլորիս հոգնեցրած հերթական բախման համար: Դե դրանց էլ կարելի է չնայել ու չլսել, կամ նայել որպես ուշագրավ ժամանցի:

Ավելի կարեւորը կամ ամենակարեւորն այս օրերին շարունակում է մնալ Տավուշում կատարվողը, իշխանության նկարագրությամբ` սահմանազատման, ընդդիմության նկարագրությամբ` հողերի միակողմանի հանձնման գործողությունը, որի վերաբերյալ վերջին օրվա տեղեկատվությունն այն էր, որ ականազերծման իրականացման դեմ բողոքող կիրանցեցիներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել:

Չխորանալով բողոքի դրսեւորման դրվագներում, կամ այդ բողոքի մեջ բացի տեղացիներից այլ ներգրավվածներին չանդրադառնալով` կենտրոնանանք գլխավոր հարցի վրա, որը բոլորի սրտում եւ շուրթերին է, եւ չնայած կիլոմետրանոց տեքստերով կամ բազմաժամ տեսանյութերով ԶԼՄ-ներում առկա կամ մեր ներկայությամբ հնչած պատասխաններին, այդ թվում` վարչապետի վերջին բացատրություններին, իրական եւ բոլորին բավարարող պատասխան մինչեւ այժմ չի հնչել առ այն, թե ինչու հնարավոր չէ փաթեթով ու նախ թղթի վրա հստակեցնել Հայաստանի սահմանների ողջ ուրվագիծը, դրա վերաբերյալ պայմանավորվել ոխերիմ հարեւանի հետ, ապա սկսել սահմանազատում կամ սահմանագծում: Այդ առաջարկը շատ հստակ հիմնավորում ունի. նախ կհասկանանք` դուրս բերվելո՞ւ է ադրբեջանական զորքը Ջերմուկից, Ալ լճերի շրջանից, Ներքին Հանդից եւ այլ ապօրինի զավթած տարածքներից, կիմանանք` ինչպե՞ս է լուծվելու մեր երեսունմեկ զավթված գյուղերի, Արծվաշենի հարցը, ապա ադրբեջանական անվանված ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին կխոսենք: Այդ հստակեցման արդյունքում հնարավոր է, որ այլ որոշումներ կայացվեն, քանզի բանակցությունները նաեւ սակարկություններ են, դրանք կարող են վերաբերվել նրան, որ ողջ սահմանների երկայնքով մի հատվածում կարող է մեզ համար նպատակահարմար չլինել մեր այս կամ այն տարածքի հանձնումը, քանի որ դիցուք դա մեզ համար կենսական տարածք է, ինչպես Կիրանցում է, կամ անվտանգային առումով ապահով չի լինի` ադրբեջանական սահմանը մոտեցնելով մեր տներին (ասենք` Կիրանցում), իսկ մի այլ հատվածում տեխնիկապես եւ հոգեբանորեն հնարավոր չի լինելու հայերի բնակությունը: Ասենք` Արծվաշենը մերն է, այո, բայց վերադարձնելու դեպքում անգամ հազիվ թե հայերը գնան ապրելու ադրբեջանցիներով շրջապատված այդ անկլավում: Ուրեմն եւ կարելի է բանակցել առ այն, որ ադրբեջանցիների պահանջած-մեզ համար կենսական շատ տարածքների փոխարեն Արծվաշենը մնա որպես ադրբեջանական տարածք, միաժամանակ մեզ վերադարձվեն, կամ չհանձնվեն մեր այն տարածքները, որոնք կենսականորեն մեզ անհրաժեշտ են, բնակեցված են, կամ մեր գյուղերի արտուանտառն են;

Երբ այդպիսի փաթեթ լինի, երբ այդպիսի ընդհանրական համաձայնություններ ձեռք բերվեն, դրանք քննարկման դրվեն Ազգային ժողովում, հավանություն ստանան, դրանից հետո միայն սկսվի սահմանազատում եւ սահմանագծում:

Թե չէ դրել` մի տեղից գծում, կտրում- տալիս եք ադրբեջանցուն, սա էլ գալու- նստելու է, դրանից հետո ո՞վ է տերը, կարո՞ղ եք Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան անվանող, դպրոցներում «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի մասին շարադրություն գրել պատվիրող ագրեսորին զսպել դատարկ խոսքով կամ «լեգիտիմ սահմաններ» ասել-լսեցնելով: Ո՞վ է դրա երաշխավորը, Արցախը դատարկելուն լուռումունջ նայած Եվրոպա՞ն ու ԱՄՆ-ը՞: Էս լուրջ ե՞ք ասում:

Հարցն առավել քան լեգիտիմ է, հարցը պատասխան է պահանջում, շատ հստակ պատասխան, ու ոչ թե մոլորեցնող-խուսանավող, ու այս պահին ով էլ բողոքի Տավուշի սահմանի չափուձեւի դեմ` դա է լեգիտիմ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրիլի 24-ի Ուրացման շաբաթը

Հաջորդ գրառումը

Հուսահատությունը ժողովրդին մղում է համախմբվել Հայ եկեղեցու շուրջը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

Հուսահատությունը ժողովրդին մղում է համախմբվել Հայ եկեղեցու շուրջը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական