Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունը Կասպից ծովում

Գրիգոր Առաքելյան
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքու-Թել Ավիվ հարբերությունների խորապատկերի վրա

Տպավորությունն այնպիսին է, որ Իրանն իր երկրի համար ներկայիս ճակատագրական ժամանակահատվածում պետք է ճշգրտումներ  մտցներ բարեկամների ցանկում, եւ այդ հարցում կարծես Թեհրանին պետք է օգներ հոկտեմբերի 26-ին Իրանին ուղղված Իսրայելի հարձակումը, ավելի ճիշտ՝ հարձակումից հետո Իսրայելի ագրեսիան դատապարտած եւ ագրեսիայի նկատմամբ անտարբերություն ցուցաբերած  երկրների ցանկը:

Պատահական չէր, որ մինչ օրս իրանական մամուլի տարբեր ներկայացուցիչներ,  մանրամասն մեկնաբանությունների ուղեկցմամբ, Իսրայելի ագրեսիան դատապարտող    հաղորդագրությունների մասին գլխատառերով  հրատապ տեղեկատվություններ են հրապարակում: 

Ընդհանրապես, Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  Թեհրանն արտաքին աշխարհի հետ իր  կապերը  հստակեցնելիս ու բարեկամ եկրների շրջանակը ճշգրտելիս, մշտապես հաշվի էր առնում Իսրայելի հետ տարբեր երկրների  հարաբերությունների մակարդակը:

Իրանական մամուլից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը հոկտեմբերի 26-ի  ագրեսիան դատապարտող  հայտարարությամբ հանդես չի եկել, ինչը, ելնելով վերոշարադրյալից, պետք է հայտնվեր Թեհրանի ուշադրության կենտրոնում: Սակայն հրթիռակոծումից ու այդ առիթով Բաքվի քար լռությունից ընդամենը 8 օր անց, նոյեմբերի 5-ին, Կասպից ծովում Իրանի եւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողների եւ նավերի մասնակցությամբ անցկացվեցին  «ԱԶԻՐԵՔՍ-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները:

Ի դեպ, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ այս տարի երկրորդ անգամն է համատեղ զորավարժություններ անցկացվում: Նախորդը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝  Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավված են եղել մարտական տեխնիկա, ավիամիջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:

Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Նախիջեւանից բացի, մարտավարական զորավարժությունները միաժամանակ անցկացվել են   Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի եւ միջոցների ներգրավմամբ:

Շատերը կհիշեն, որ Իրանի եւ Իսրայելի միջեւ գոյություն ունեցող լարվածությունն իր գագաթնակետին էր հասել հատկապես ԻԻՀ նորընտիր նախագահ Փեզեշիքիանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելած ՀԱՄԱՍ կազմակերպության  քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ  Հանիեյի սպանությունից հետո, որի համար մեղադրվում էր Թել Ավիվը:  Բաքուն ամեն կերպ փորձում էր փարատել շրջանառվող այն վարկածը, որ  ահաբեկչությունը տեղի է ունեցել Ադրբեջանում տեղակայված Իսրայելի ռազմական հենակետից, հայտարարելով, որ նման հենակետեր Ադրբեջանում գոյություն չունեն: Սակայն Ադրբեջանի պնդումները  հերքվեցին  այն բանից հետո, երբ Իսրայելը պաշտոնապես հայտարարեց, որ իր զինված ուժերը հետ է կանչում Ադրբեջանից: Չնայած  Բաքուն հայտարարում էր, թե իբր Իսրայել վերադարձած զինվորները ադրբեջանաբնակ լեռնային հրեաներն էին, սակայն այդ հիմնազուրկ հավաստիացումներն այդպես էլ  չարդարացրեցին Բաքվին:

Ըստ ամերիկյան  Ալաբամա համալսարանի պրոֆեսոր Նադեր Էնթեսարի,  եթե պարզվի, որ Իրանը հրթիռակոծելիս Իսրայելին աջակցել են այլ երկրներ, Իրանը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն,  կարող է այդ երկրները դիտարկել որպես իր անվտանգությանն սպառնացող թիրախներ: 

Իրանական «Թաբնաք» կայքի փոխանցմամբ, վերջերս իսրայելական 14-րդ հեռուստաալիքն էլ վկայաբերել  է մի շարք տեղեկատվական աղբյուրներ, որոնց համաձայն,  Իսրայելի կողմից իրանական Շահրուդ քաղաքի հրթիռակոծման ժամանակ Ադրբեջանի տարածքից թռիչքների ձայն է լսվել:  

Սակայն, ԻԻՀ պաշտպանության նախարար  Նասիրզադեն օրերս  բացառել  է Իրանի հյուսիսային սահմաններից (Ադրբեջան) Շահրուդի ուղղությամբ իրականացված հարձակման հավանականությունը: 

Դատելով վերոշարադրյալից, ընդունելով հանդերձ Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների առանձնահատկությունն ու թուրանական միջանցքի հարցում  Թեհրանի ու Բաքվի միջեւ տարաձայնությունների լրջությունը, կարելի է ենթադրել, որ Իրանը փորձում է հնարավորինս մեղմել Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությունը: Երկու հարեւան երկրների համատեղ զորավարժությունը, նույնիսկ եթե այն որոնողա-փրկարարական աշխատանքների համար էր նախատեսված, դրա վկայություններից է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արաս Աղալարովի բարեկամ Թրամփը 

Հաջորդ գրառումը

Կարեւոր է՝ այս երկու ամիսը սխալներ չանել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան». Տաթև Հայրապետյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Սուտ եք խոսում, ոչ մի ահաբեկչական խումբ չկա, էս ամեն ինչը դուք եք կազմակերպել. Մարուքյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026
Հաջորդ գրառումը

Կարեւոր է՝ այս երկու ամիսը սխալներ չանել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական