Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները

Գրիգոր Առաքելյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
60
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կիրակի օրվա ողբերգական վթարը ցնցեց ու խորը ցավ պատճառեց նաեւ հայաստանցիներին: Հոգեցունց  դեպքի առիթով Իրանի բարեկամ ժողովրդին ու ղեկավարությանը փոխանցվել են նաեւ մեր երկրի ղեկավարության կարեկցանքի խոսքերը:  Բարձր մակարդակով տեղի է ունեցել արարողակարգային այցելություն: Ողբերգության նկատմամբ անտարբեր չի մնացել նաեւ Հայաստանի հասարակ ժողովուրդն ու  ամենատարբեր միջոցներով արտահայտել իր կարեկցանքն ու ապրումակցումը:

Վերլուծությամբ զբաղվող մեր քաղաքագետներն իրենց վշտակցությունն արտահայտելու հետ մեկտեղ հնչեցրել են նաեւ  ողբերգության  հանգամանքների ու պատճառների,  դրա միջազգային արձագանքների  եւ հնարավոր հետեւանքների մասին տեսակետներ ու վերլուծություններ:

Իրանում խուճապը բացառելու եւ կառավարման համակարգում հնարավոր ճգնաժամի մասին խոսակցությունները  կանխելու նպատակով, չսպասելով անգամ որոնողական ու փրկարարական աշխատանքների ավարտին, երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել  հայտարարությամբ եւ հավաստիացրել, որ երկրի ղեկավարման աշխատանքներում ոչ մի խափանում տեղի չի ունենալու:

Չի ուշացել նաեւ աղետի հետեւանքով զոհված պաշտոնատար անձանց փոխարինելու համար երկրի սահմանադրությամբ նախատեսված լուծումների մասին   հայտարարությունը, համաձայն որի, մինչեւ նախագահական արտահերթ ընտրությունները, որը նախատեսվում է անցկացնել նախագահի մահվանից 50 օր անց, երկրի գործադիր իշխանության ղեկը, որպես նախագահի պաշտոնակատար,  ստանձնելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը: Իսկ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, արտաքին գործերի  նախարարի պաշտոնակատար է նշանակվում  աղետի   զոհ դարձած ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին:

Նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսիին փոխարինելու հարցի վերաբերյալ սահմանադրությունը լուծում առաջարկում է: Սակայն, երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ 85 ամյա Ալի Խամենեիին փոխարինելու հարցում սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները բավարար չեն եւ հստակեցված չեն Առաջնորդի նախընտրական անցուդարձերը: Պատճառը, հոգեւոր առաջնորդի ղեկավարման ժամկետի անորոշությունն ու փոխարինողի հարցը նրա ֆիզիկական բացակայությամբ պայմանավորելն է: Քանի որ  Առաջնորդի կենդանության օրոք «նախընտրական պայքար» ծավալելն  անպատշաճ է:

Խնդիրն այն է, որ ավիավթարից զոհված Էբրահիմ Ռայիսին երկրի գերագույն հոգեւոր առաջնորդի ամենահավանական թեկնածուներից էր: Իսկ այդ պաշտոնին հավակնող Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի թեկնածության հարցը կարծես օրակարգից դուրս էր եկել այն բանից հետո, երբ գործող առաջնորդ Ալի Խամենեին կտրականապես դեմ էր արտահայտվել Առաջնորդի պաշտոնի ժառանգականության նկատմամբ, կրկնելով Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի այն միտքը, որ այդ պաշտոնի ժառանգաբար փոխանցումը հակասում է  կրոնապետական Իրանի կառավարման սկզբունքներին:

Առաջնորդին փոխարինող թեկնածուների հարցում առկա է նաեւ մեկ այլ առանձնահատկություն՝ դարձյալ Կրոնապետի կառավարման չհստակեցված  ժամկետով պայմանավորված: Խնդիրն այն է, որ եթե, օրինակ, երկու տարի առաջ թեկնածուների շարքում կարող էր  հանդես գալ  Իսլամական համակարգին հավատարիմ եւ երկրին  ծառայություններ մատուցած որոշակի անձ, նույն թեկնածուն չի  կարող հավակնություններ ունենալ նաեւ այսօր: Իսկ երկու տարի անց հավանական թեկնածուն կարող է համարվել  միանգամայն այլ հավակնորդ՝ նախորդի ֆիզիկական բացակայության կամ քաղաքական ասպարեզից դուրս մղվելու  պատճառով:

Այսօր առաջնորդի հավանական թեկնածուների դաշտն ամայի է: Եթե իրավիճակը չփոխվի,  չի բացառվում, որ ապագայում, գործող առաջնորդի բացակայության պայմաններում, ձեւավորվի «Առաջնորդական խորհուրդ», այսպես կոչված՝ «կոլեգիալ կառավարման խորհուրդ»  որն իր մեջ կներառի երկրի տարբեր ուժային կենտրոններից ընտրված անձանց: 

Մեզ համար հարեւան Իրանի  կայունությունն ու անվտանգությունն  ամենակարեւորն է: Կրոնապետական համակարգի սկզբունքներով կառավարվող Իրանն ունի 45-ամյա փորձ, ինչը հույս է ներշնչում, որ առկա դժվարությունների հաղթահարման համար երկրում գործի կդրվեն բոլոր միջոցներն ու հնարավորությունները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Aznovoice. Ապրելու, վերապրելու ձայնը

Հաջորդ գրառումը

Բագրատ Սրբազան. «Շարժումն արդեն հաջողել է»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
Հաջորդ գրառումը

Բագրատ Սրբազան. «Շարժումն արդեն հաջողել է»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից գովերգում էր թուրքական հետախուզության ստեղծած անվտանգության ճարտարապետությունը (հիշեցնենք, որ այս շաբաթ...

ԿարդալDetails

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական