Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանավորները հստակ տեսնում են, որ «Հայաստան» դաշինքը գնում է իշխանություն վերցնելու․ դա իրենց անհանգստացնում է․ Քաղաքագետ

11/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական մեկնարկն ազդարարող հանրահավաքից հետո իշխանական ու մերձիշխանական տարբեր շրջանակներ շտապեցին «համոզել»՝ Երկրորդ նախագահի իշխանության գալը հեռանկարային չէ։ Բացումը, ինչպես և սպասելի էր՝ Փաշինյանի աշխատակազմի կողմից էր․ Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ «նա չի կարող մոլորեցնել հայ ժողովրդին», հետո արդեն իմքայալական պատգամավորներից շատերն իրենց պարտքը համարեցին հիշել ու հանրությանը հիշեցնել, թե ինչքան «նախկին է» Ռոբերտ Քոչարյանը, ու թե նրա կառավարման տարիներին ինչ դրվագների է ականատես եղել հանրությունը։ Այս առումով հետաքրքրական էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անդրադարձը։

«Եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թվականի կամայական ձերբակալությունները Հյուսիսային պողոտայից, եթե ինչ-որ մեկը հիշի հենց Հյուսիսային պողոտայի կառուցումը, ՄԻԵԴ այն վճիռները Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո։ Եթե ինչ-որ մեկը հիշի ընդհանրապես այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, ինձ թվում է՝ իրենց համար պատասխանը հստակ կլինի»,- ասել էր պատգամավորը՝ մոռանալով, որ Հյուսիսային պողոտայի կառուցումը բազմիցս քննադատած Փաշինյանը և այժմ էլ քննադատող նրա թիմակիցներն այս երեք տարիներին չէին վարանում իրենց արտասահմանյան հյուրերին տանել հենց Հյուսիսային պողոտա և այնտեղ շրջել նրանց հետ։ Օրինակ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և այլոց հետ:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը, սակայն, իշխանությունների այս ռեակցիան բնական է համարում․ 168.am–ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց․

«Իրենք լուրջ անհանգստանալու տեղ ունեն։ Առանց այդ հանրահավաքի էլ իրենք բավականին անհանգիստ էին իրականում, քանի որ շատ լավ գիտեն, թե ում հետ են մրցելու՝ ընդ որում, բավականին բավականին կոշտ պայքարում, և ոչ միայն Քոչարյանի, այլ ընդհանրապես՝ ընդդիմության հետ, որը տարբեր շարասյուներով է հանդես գալիս։

Ես կարծում եմ՝ ոչ պակաս նյարդայնանալու են, երբ «Պատիվ ունեմ» դաշինքը սկսի իր նախընտրական կամպանիան, որովհետև այնտեղ էլ կարող, փորձված ուժեր են, ստրուկտուրային են, ռեսուրսային են»։

Իշխանական շրջանակները, Վ․ Հակոբյանի համոզմամբ, «Հայաստան» դաշինքի հանրահավաքից արդեն իսկ հասկացել են, որ գործում է բավականին լուրջ կազմակերպված ռեսուրսային ուժ, որը պատրաստ է գնալ մինչև վերջ և կռիվ տալ․ «Ռոբերտ Քոչարյանը երկու բաղադրիչ էր, չէ՞, նշում, և Առաջին ու Երրորդ նախագահներին առաջարկում առնվազն այդ երկու բաղադրիչներից մեկին մասնակից լինել․ առաջին բաղադրիչը՝ ընդդեմ այս իշխանության, և երկրորդը՝ պայքար իշխանության համար։ Ինքն ասում էր՝ եթե նույնիսկ ամբիցիա չունեն իշխանության, ապա գոնե առաջին բաղադրիչը լինի։

Տվյալ դեպքում իշխանավորները հստակ տեսնում են, որ սա ոչ թե զուտ ընդդեմ է, այլ նաև պայքար իշխանության համար, այսինքն՝ «Հայաստան» դաշինքը գնում է իշխանություն վերցնելու․ դա իրենց անհանգստացնում է։

Ըստ քաղաքագետի՝ սրան ի պատասխան՝ իշխանությունների հիմնական մարտավարությունը կլինի՝ հիշեցնել անցյալի ինչ-ինչ դրվագներ և խոստանալ, որ նորից իրենց ընտրելու դեպքում՝ թավիշին վերջ կտան․ «Լյումպենին, որը Փաշինյանի ընտրազանգվածի մի զգալի մասն են, կրկին պատրանքներով են կերակրելու, ականջահաճո հայտարարություններ են ասելու, որ՝ եթե մենք գանք, ձեռքներից կվերցնենք միլիարդները ու ձեզ կբաժանենք․ ինչպես՝ միշտ։

Որպես իշխանություն՝ իրենք նաև փորձելու են որոշակի հաշվետվություն ներկայացնել, որի առաջին ակտի ականատեսը եղանք երեկ՝ Ազգային ժողովում, որտեղ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն էր խոսում, տվյալ դեպքում՝ փորձում պատասխանել Քոչարյանին, այլ նաև թիմի մյուս անդամների միջև էին դերերը բաժանված, և ամեն մեկը վեր էր կենում ու իր մասով ինչ-որ հաշվետվություն էր տալիս»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ անցողիկ շեմերը կհաղթահարեն «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, իսկ արդեն խորհրդարանում՝ կարևոր դեր կարող է խաղալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հետագայում իշխանության ձևավորման գործում։

«Այս պահի դրությամբ, համենայն դեպս, կարծում եմ, որ հաջորդ իշխանությունը կոալիցիոն է լինելու։ Այսինքն՝ չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ կարող է վերցնել 50 տոկոսից ավելի ձայն»,- մանրամասնեց նա։

ՀԱԿ-ի մասնակցության դեպքում Վիգեն Հակոբյանը չբացառեց նաև խորհրդարան անցնելու նրանց շանսերը՝ «ոչ միայն իրենց անդրդվելի էլեկտորատով, որոնք դեռևս 90-ականներից են գալիս», այլ նաև Փաշինյանի ընտրազանգվածի մտածող-քաղաքական մասի ձայներով, որոնք ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի՝ առողջ քաղաքական այլընտրանք կտեսնեն։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ինչ-որ սցենար, որ սպասվող ընտրությունները, որոնք թեև նախապատրաստական ընթացքում են, իշխանությունների թեթև ձեռամբ ուղղակի չկայանան, քաղաքագետը պատասխանեց․ «Իշխանությունը, իհարկե, միշտ էլ այդ հնարավորությունն ունի, եթե ինքը զգա՝ չի հաղթելու, կարող է ասել՝ էպիդեմիա է, կամ արտաքին ինչ-որ հանգամանքներ:

Այնուամենայնիվ, եթե իշխանությունը հանկարծ փորձի սարքովի ֆորս-մաժորների շնորհիվ վիժեցնել ընտրությունները, որովհետև զգում է, որ ինքը չի կարողանում հաղթել, ապա դա մի բան էլ է նշանակում, որ ընդդիմությունն արդեն այնքան ուժ ունի, որ իշխանությունը չի ուզում գնալ ընտրության։ Իսկ այդ պարագայում, եթե ընդդիմության դիմաց էլեկտորալ պրոցեսը փակում են, իրեն այլ ելք չի մնում՝ այլ ճանապարհներով էլ գնալ՝ փողոցի միջոցով»։

Վիգեն Հակոբյանը հավելեց՝ կարծում է, որ փորձված ընդդիմությունը հաշվի առել է անցանկալի սցենարները և հետընտրական զարգացումների հավանականությունը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շատ անսպասելի, ստացել եմ բանավոր առաջարկ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից․ Տիգրան Վահրամյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, ուղարկվել են միջազգային մարմիններին. ՀՀ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, ուղարկվել են միջազգային մարմիններին. ՀՀ ՄԻՊ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական