Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ գույն ունի ժողովուրդը

17/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Չորեքշաբթիՙ դեկտեմբերի 9-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող վարչապետ Փաշինյանի ձայնը վերջին մեկ ամսվա մեջ առաջին անգամ պիանիսիմո- պիանոյից ֆորտե էր դարձել, իսկ փողկապի մուգ կարմիր երանգը հասկացնել էր տալիս, որ նա սուգի ու վշտի, պատերազմում պարտված երկրի ղեկավարը չէ, հաղթող է եւ դիրքերը չի զիջելու փողոցում այդ պահին հավաքված այն հանրույթի պահանջով, որ… իր բնորոշմամբՙ «ժողովուրդը» չէ:

Իմ հիշողությամբ այս կոչականը ոչ ոք այնքան չի մաշեցրել, որքան նախկինում լրագրող, ապաՙ խմբագիր, վերջին երկու տարին էլ ֆեյսբուքի ժամապահությամբ զբաղվող ՀՀ վարչապետը, որի բանավոր խոսքին 2018- ից ի վեր ուշադիր հետեւելով միշտ տատանվել եմՙ նրա դրոշ ժողովուրդ բառը էթնո՞սն է, թե՞ demos-ը: Գերմանացի իմ բարեկամները, որ հետեւում էին Հայաստանի «մեսիայի» (այս մակդիրը գերմանական մամուլի բնորոշումն է) բառապաշարին, առանց վարանելու դրոշմում էինՙ populus: Պոպուլիստը հաճախ է բաժանում «ժողովուրդ» եւ «էլիտա» հասկացությունները եւ իրեն վերապահում «հասարակ» կամ «պարզ» ժողովրդի անունից հանդես գալու դերը: Այդ դերը շատ լավ սերտել են «Իմ քայլի» պատգամավորները, իսկ նրանցից Ալեն Սիմոնյանը հենց այդ բաժանումը շեշտադրեց օրեր առաջ: Ժողովուրդը հոգնակի է, բազմիմաստ, զգայական, գաղափարաքաղաքական մեծ տարողությամբ, այդ բառը միջոց էՙ հեշտ բեւեռացնում է, ուռկանի մեջ հավաքում նրանց, որ ցավ չեն զգում, երբ սեւազգեստների հանրությունը ստվար շերտ է դառնումՙ վշտից:

Պատերազմից առաջ 2018-ից ի վեր, մանավանդ ընտրությունների շեմին «մեսիան» հորդորել էր, որ իրենցՙ ժողովրդի ազնիվ շերտի նախընտրելի տարբերությունը մյուսներիցՙ «նախկիններից», սպիտակՙ անմեղ ու մաքուր լինելն է: Իշխող մեծամասնության այդ գույնին հավատարմությունը չի խամրում նույնիսկ 44-օրյա պատերազմիՙ սեւաներկ իրականության մամլիչի տակ, քանզի իրենք, եթե կքել են, ապա դրա վերբալ ծանրության տակ, երբ փշաքաղվել են վարչապետի պաթետիկ խոսքիցՙ «ես պատրաստ եմ մեռնելՙ հանուն հայրենիքի»: Բարեբախտաբար հրադադար եղավ, եւ վարչապետը չհասցրեց իրագործել ժողովրդի փխրուն սրտին ուղղված այս մի խոստումը, ուՙ populus-ին վշտակիր ու սգակիր չդարձրեց: Վշտակիր, սգակիր, անհույս, անհավատ դարձավ հանրության այն հատվածը, որ … ժողովուրդ չէ, նրան չես գտնի հրապարակում: Սեազգեստ մարդկանց այդ հավաքականությունը քար է դարձել այն մեծ դավադրությունից, որ կոչվում է պատերազմ, ո՛վ կարող է մեղադրել նրանց, որ մարմնին տրվող «պատվից»ՙ իրենց որդիներին հողին հանձնելուց հետո մարմնով տկար են այնքան, որ չեն փակում «պետության հետ ինքնիրեն նույնացրած», սեւի մեջ կուչ եկած երկրիՙ կարմիր փողկապ նախընտրող վարչապետի ճանապարհը… այս կարմիրը երկյուղի ու վախի, բարոյական նահանջի կնիքն է, ինքնախաբեությամբ այն չես հաղթահարի:

Անվտանգության երաշխիքների բացական ճզմում է մեր առօրյան, հանդերձի ինչ գույն էլ ընտրենք, մեր ներսում մութ է ավելի, պայծառ երանգներ չկան, քանզի վստահության դեֆիցիտն ամեն օր ավելի հոծ գիծ է դառնում: Իսկ երկու տարի առաջ գծվածՙ սպիտակ- սեւ սահմանը քակել է վստահությունից էլ անդինՙ մեր գույնը ձեր գույնը չէ: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը անցյալ շաբաթ այցելել էին զոհված Վրեժ Պողոսյանի ընտանիքին ու նրանցՙ սպիտակ ու բեժ հանդերձանքն այնքան որոշակի էր մատնում, որ տիկնայք սրբազան երդում են տվել չխախտել քաղաքական գունաբաժանումը: Այլապես սգավորներին կարեկից լինելու, նրանց զգայական աշխարհին համերաշխությունը պիտի պարտադրեր հայոց ավանդույթի մեջ արմատացած մուգ երանգներ: Հարգանքի բացահայտ բացակայությունն ավելի սուր եմ զգում, քանզի Գերմանիայում, ուր աշխատանքային հեւքով առօրյան մերժում է շքեղ հանդերձը, հուղարկավորման առիթով հավաքված, սգավոր, սգակից հանրությանը միանգամից կարող ես տարբերակել: Հիմնականում սեւ, հազվադեպ այլ գույնի մուգ հագուկապը, որ երկգույն է դառնում սպիտակ շապիկի համադրությամբ, չի հանդուրժում որեւէ բացառություն: Այս ավանդույթից չի շեղվում առօրյայումՙ աշխատավայրում, կամ ռեստորանում ջինսը գերադասող գերմանացին, նրան սովորեցրել են հարգել մահացածին, նրա հարազատների վշտին հաղորդակից լինելՙ այլ երանգ չպարտադրելով:

Հեղափոխականն իհարկե մերժում է ավանդույթը. Մերժում է ինքնիշխան պետություն, արժանապատվություն ունենալուՙ հայ ժողովրդի վերականգնվող ավանդույթը: Պետության ինքնիշխանությունն ու հայրենիքը չհանձնողների անուններն ամեն օր ավելանում են: Մահը գոցել է նրանց աչքերը, բայց եռագույնի մեջ փաթաթվածՙ նրանք դիակ չեն, Եռաբլուրն այն բարձրակետն է, ուր ամփոփվածներին արալեզներն անտեսանելի կերպ են շնորհել, նրանք շատ շուտով քաղաքական սպիտակ, կարմիր երանգ նախընտրող դիակներին կնետեն փողոց:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերեվարված գյումրեցիների հարազատները հավաքվել են մարզպետարանում (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Նաթանյահուն Իսրայելում առաջինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նաթանյահուն Իսրայելում առաջինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական