Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքական բանակի գեներալը թեյի դատարկ բաժակներն է հավաքել, հուսամ, որ ամանները չի լվացել». Թերքօղլու

11/03/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոսքը գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյայի մասին է: Միջադեպը, որ մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, կատարվել է մարտի 10-ին, ՆԱՏՕ-ի շտաբկայան Բրյուսելում, Շվեդիա-Թուրքիա-Ֆինլանդիա եռակողմ խորհրդակցության երրորդ նիստին՝ նվիրված ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցությանը:

Ինչպես հայտնի է, ահաբեկչական PKK-ին և վերջինի «սիրիական թևը» հանդիսացող YPG-ին հովանավորելու պատճառաբանությամբ Թուրքիան ի սկզբանե առարկում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Ի դեպ՝ ՆԱՏՕ-ի կազմում Շվեդիայի և Ֆինլադիայի ընդգրկմանը դեմ են նաև Ռուսաստանն ու Հունգարիան: Վերջինի պարագան, թերևս, կարելի է պայմանավորել Մոսկվայի հետ Բուդապեշտի ջերմ հարաբերություններով, Անկարայի պարագայում էլ, ամենայն հավանակությամբ, թեկուզ մասնակի, իր դերն է խաղում Էրդողան-Պուտին համագործակցությունը, որը, ՌԴ նախագահի խորհրդական Ալեքսանդր Դուգինի Բնութագրմամբ, գագաթնակետին էր հասել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում:

 Չմոռանանք նաև, որ Ռուսաստանը Ֆինլանդիայի հետ ունի ընդհանուր սահման, ընդ որում 1 340 կմ. երկարությամբ:

Համենայն դեպս, ընթացիկ տարվա հունվարին Ստոկհոլմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպված ցույցերի պատճառով Թուրքիան անժամկետ սառեցրել էր եռակողմ խորհրդակցությունը, դա վերսկսեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ փետրվարի 20-ին Անկարա կատարած այցից հետո:

Բրյուսելյան խորհրդակցությանը Թուրքիայի իշխանություններին, ինչպես մարտի 10-ի համարում նշում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հարող «Ջումհուրիյեթ» թերթը, ներկայացրել են նախագահության արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընն ու արտգործնախարարի օգնական Բուրաք Աքչափարը, (որոնք լուսանկարում նստած են սեղանի գլխին), իսկ թուրքական բանակին՝ գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան, որ թեյի դատարկ բաժակներն է հավաքում:

Հարկ է նշել, որ այս գեներալը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայիս պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի մտերիմներից է և ինքն է նրան նշանակել ՆԱՏՕ-յում Թուրքիայի ռազմական ներկայացուցիչ:

«Ջումհուրիյեթ»-ն այս խայտառակությանն առնչվող նյութը հրապարակել է հետևյալ խորագրով. «ՆԱՏՕ-ի համաժողովից վիճաբանությունների առարկա դարձած տեսարաններ. գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան հավաքեց դատարկ բաժակները»: Հրապարակումը ընթարձակ չէ, բայց դրան կցված է տեսանյութ:

 Այնտեղ մատնաշվում է, որ այդ փաստին սոցցանցում բուռն հակազդեցություն է ցուցաբերել թերթում առաջնորդողի հեղինակ Բարըշ Թերքօղլուն, և այդ խայտառակությունը եռակողմ խորհրդակցության ավարտին ուղիղ եթերում, ի լուր միջազգային լրատվամիջոցների՝  հեռարձակել է «Անադոլու» գործակալությունը այն պահին, երբ թուրքական պատվիրակության անունից նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը բացատրություններ էր տալիս օտարերկրյա լրագրողներին:

 Ահա թե ինչ է գրել «Ջումհուրիյեթ»-ի հեղինակ Թերքօղլուն. «Հետևում էի ՆԱՏՕ-ի խորհրդակցությանը: Հանկարծ տեսա, որ Հյուսիսատլանտյան դաշինքում թուրքական զինված ուժերին ներկայացնող գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան բանակցությունների սեղանից հավաքում է թեյի դատարկ բաժակները, իսկ մեր պետության պաշտոնական «Անադոլու» գործակալությունն այդ պահը աշխարհին է հրամցնում: Հուսամ, որ նա դեռ ամանները չի լվացել: Առաջ զինվորականի համազգեստն արժեք ուներ, պետական կառույցները՝ արժանապատվություն և դաստիարակություն, շատ ափսոս»:

Հակոբ  Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը

Հաջորդ գրառումը

Ուզում եք ասել՝ վարչապետը տեղյակ չի՞ եղել, թե քովիդի ժամանակ պետբյուջեն ինչպես է թալանվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ուզում եք ասել՝ վարչապետը տեղյակ չի՞ եղել, թե քովիդի ժամանակ պետբյուջեն ինչպես է թալանվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական