Արցախում գտնվող մեր թղթակից Գևորգ Գյուլումյանը հաղորդում է. – Կրկին երեք ծանր հրթիռ ընկավ Ստեփանակերտի վրա
-Թշնամական Ադրբեջանը առավոտյան կրկին սկսել է հեռահար հրթիռներով հարվածել Ստեփանակերտ քաղաքին: Կրկին թիրախ են հանդիսանում քաղաքացիական ենթակառուցվածքները:
Մարտի դաշտում սպառելով իր ողջ ռազմական կապիտալը` թուրք-ադրբեջանական տանդեմն անցել է այս գործելաոճին: