Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդեմ ուրացողների եւ ժխտողների

Հակոբ Ավետիքյան
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
1.9k
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեեւ որոշ մասնագետներ պնդում են, թե լրիվ հետազոտված եւ ուսումնասիրված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր տվյալներն ու փաստերը, սակայն կարծում եմ, որ նման պնդումները չափազանցություն են եւ, առավել եւս, հակագիտական: Ճիշտ է, ցարդ ահռելի քանակությամբ փաստեր ու վկայություններ են կուտակվել, սակայն ոչ ոք չի կարող բացառել, որ այսօր, վաղը կամ մյուս օր դեռեւս հայտնաբերվեն ցարդ մեզ անծանոթ մնացած տվյալներ տարբեր երկրների պետական կամ մասնավոր արխիվներում: Իսկ եթե մի օր, ինչպես գրաբար խոսքում է ասվում՝ հրաշիւք իմն, ինչ-որ մի հրաշքով բացվեն թուրքական, հատկապես զինվորական անձեռնմխելի արխիվները, ի՜նչ նոր տվյալների ենք հանդիպելու, որոնք գալու են վերահաստատելու, ամբողջացնելու մեր բոլորի, այդ թվում օտարազգի հետազոտողների պատկերացումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Անշուշտ, դեռեւս 1919 թ.ից, երբ Կ. Պոլսում թուրքական ռազմական դատարանը (տրիբունալ) արդեն պաշտոնապես համապատասխան վճիռներով մահապատիժ, երկարատեւ բանտարկություն եւ այլ պատիժներ սահմանեց երիտթուրքերի պարագլուխների դեմ, մինչ այդ Հայոց եղեռնի մասին միայն աղոտ տեղեկություն ունեցող շրջանակներն անգամ իմացան, որ արեւմտահայությանը ցեղասպանելու, հայրենազրկելու, ունեզրկելու, իսլամացնելու քաղաքականությունը պետականորեն նախածրագրված ու գործադրված է եղել Թուրքիայի իշխանությունների կողմից: Դատական վճիռ, որը, ուշադրություն, ցարդ որեւէ դատարանի կողմից չի՛ բողոքարկվել, չի բեկանվել…

Եվ եթե այն ժամանակ, շուրջ մեկ դար առաջ, նաեւ Մ. Նահանգների դեսպան Հենրի Մորգենթոյի հուշերից, այնուհետեւ Յոհաննես Լեփսիուսի տեղեկագրից, եվրոպական եւ ամերիկյան մամուլից շատ շատերը հասկացան ողջ իրականությունը, ապա այսօր, շուրջ 105 տարի անց, այն էլ Հայաստանում, նույնիսկ պետական տարբեր մարմիններում եւ անգամ Ազգային ժողովում բուսնել են մարդիկ, որոնք Ցեղասպանության փաստը վավերական համարելու համար ապացույց են ուզում, զոհերի անուն-ազգանուններ, վիճարկում են ցեղասպանվածների թիվն ու քանակը:

Աներեւակայելի է պարզապես: Նույնիսկ թուրք ամենաթունդ ժխտողականը պիտի չհամարձակվեր նման «ապացույցներ» պահանջել: Պիտի չպահանջեր բնորոշել՝ տեղի ունեցածը կոտորա՞ծ էր, եղե՞ռն, թե՞ ցեղասպանություն, երբ դրա բնորոշումը, որպես «տիպական ցեղասպանություն», տվել է Ռաֆայել Լեմկինը 1944 թ.ին հրատարակած Axis Rule in Occupied Europe գրքում եւ 1948-ին՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված իր հայտնի օրինագծում:

Թերեւս կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ հայանուն այդ մարդկանց ասածներին, արհամարհել կամ դրանք վերագրել նրանց տգիտությանը, եթե այդ՝ իբր գործնամտությունը վարակիչ չլիներ «ՔՊ»ական շրջապատում, այսինքն՝ իշխանական աքլորախմբում, ըստ որի, իբր Հայոց ցեղասպանությունը, դրա համընդհանուր ճանաչման գործընթացը խանգարում է Հայկական պետականության խաղաղ գոյատեւմանը, զարգացմանը, իմա՝ իրենց իշխանության հետագա գոյությանը:

Հայոց ցեղասպանության պատմությունը, ճանաչումը եւ, նույնիսկ, ժխտման, մերժման եւ ուրացումի ակտերը ոչ թե եւ ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային պատմության ուսումնասիրման խնդիր են անկախ մեր կամքից: Բայց քանի որ ժխտողականությունը (negationism), լեմկինյան բացատրությամբ, քրեորեն պատժելի արարք է եւ ուղիղ շարունակությունը ցեղասպանության արարքի, այն ոչ միայն պարսավանքի, այլեւ դատական հետապնդումի պետք է ենթարկվի առաջին հերթին մեր կողմից, հայանուն «մեր» մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակվում են հակադրվել միաժամանակ ե՛ւ միջազգային օրենքին, ե՛ւ մեր Անկախության հռչակագրին ու Սահմանադրությանը:

ՀՀ դատախազության պարտականությունն է նման մարդկանց պատասխանատվության ենթարկելը, անկախ նրանց հանգամանքից, զբաղեցրած պաշտոնից եւ աթոռից:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրիլեան խոհեր. Հայաստան թէ Սփիւռք՝ առաջնահերթութիւնը ազգային դիմադրական լծակներուն հզօրացումն Է

Հաջորդ գրառումը

Իսրայելը հարվածել է Իրանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Քաղաքականություն

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն. Միրզոյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելը հարվածել է Իրանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 21.10.2025

21/10/2025

ԿարդալDetails

ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է.

21/10/2025

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական