Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք փորձում եք բուհերը դարձնել օրվա իշխանության կցորդ, իսկ թվում էր թե պետք է հակառակ ճանապարհով գնայիք

12/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի նախկին  ղեկավար Գեւորգ Թամամյանը գրել է.

«Առավոտյան գործի գնալիս որոշեցի լսել երեկվա ԱԺ քննարկումները, որ վերաբերվում էին առաջարկվող Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքին:Ինչ ասեմ: Շատ տխուր էր: Չափազանց տխուր:

Եզրակացությունս մեկն է, այն մտահոգությունը, որ հայտնել էի մի երկու ամիս առաջ, որ ներկա իշխանությունը գնալով ավելի է բարդութավորվելու ու փորձելու է դառնալ ավտորիտար, ամեն օր ավելի իրատեսական է դառնում: Նախկինում ազատության և արժեքների համար «պայքարողները», այսօր նախկինից էլ ավելի զզվելի կերպով պայքարում են այդ արժեքների և ազատությունների դեմ:

Եթե ավելի առարկայական. նորանշանակ ԿԳՄՍ նախարարին հարցնում են, ինչու եք որոշել բուհերի կառավարման խորհուրդները դարձնել վերահսկելի, ինչու եք որոշել, որ բուհերի կառավարման խորհրդում պիտի լինի 9 անդամ, որից 5-ը նշանակի Կառավարությունը, իսկ 4-ը՝ բուհը, իսկ նա պատասխանում է, որ եթե իրեն լսեին, ապա բոլոր 9 անդամներին էլ կնշանակեր պետությունը: Հասկանում եք, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այսինքն, ըստ հարգարժան նախարարի, պետությունը դա նույն իշխանությունն է: Իսկ բուհերն էլ պետությունը չե՞ն, ըստ ձեր կուռ տրամաբանության: Ես իրոք չեմ հասկանում, իշխանությունն իրոք մտածում է դիմացինները հիմա՞ր են: Հիասթափեցնեմ ձեզ: Այդ «շուստրիությունը» պահեք իշխանական ժողովների համար: Այո, խորհրդի բոլոր անդամներին էլ պետք է նշանակի պետությունը, բայց ոչ իշխանությունը: Դուք փորձում եք բուհերը դարձնել օրվա իշխանության կցորդ, իսկ թվում էր թե պետք է հակառակ ճանապարհով գնայիք: Հիշեցնեմ ձեզ, պարոնայք իշխանավորներ, պետությունը՝ դա առաջին հերթին քաղաքացիներն են, մարդիկ, որ ամեն օր արժեք են ստեղծում: Հույս ունեի, որ պետության և իշխանության տարբերությունը պետք է պարզ լիներ Կառավարության համար: Իսկ թե չգիտեք ինչպես բուհերի խորհուրդներ ձևավորել, որ արդյունավետ լինի, անկեղծ խորհուրդ կտամ կարդալ Ուիլիամ Հասելթայնի “World Class” գիրքը, շատ կօգնի, հավատացեք:

Պատգամավորի հաջորդ հարցին, թե այս ամենով սահմանափակվում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը, նախարարը սկսեց յուրովի մեկնաբանել Սահմանադրությունը և ինքնավարությունը: Թողնենք մի կողմ այն հարցը, որ պետական պաշտոնյաները պետք է դադարեն յուրովի մեկնաբանել օրենքներն ու Սահմանադրությունը, և փորձեն այն կարել օրվա իշխանության օրակարգին: Ուղղակի հիշեցնեմ ինքնավարություն բառի հոմանիշները՝ ինքնիշխանություն, անկախություն:

Էդպես եք մեկնաբանել, որ մեր երկիրը այս օրին է հասել:

Ի միջի այլոց, իսկ ինչու եք այդ նույն օրինագծում, գիտական կազմակերպությունների խորհուրդը որոշել, որ լինի 8 հոգուց, որից միայն 3-ը կնշանակի Կառավարությունը: Ինչո՞ւ այդ նույն սկզբունքը չեք դրել բուհի դեպքում: Ուղղակի տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Որովհետև գիտական կազմակերպությունները ձեզ այդքան էլ հետաքրքիր չե՞ն: Որովհետև այս օրենքի նախագածի հեղինակների (այսինքն՝ իշխանության) հիմնական նպատակը մեկն է՝ կառավարելի բուհերի ղեկավարներ ու գրպանային բուհեր ունենալը: Չէ՞ որ առջևում ընտրություններ են լինելու, չէ որ դեռ բազմաթիվ ծանոթ-բարեկամներ ունեք, որ պաշտոններ չեն ստացել: Մոռացել եք, բոլորովին վերջերս ինչպե՞ս էիք ամեն արժան – անարժանի խցկում բուհերի խորհուրդներ: Մոռացել եք, ինչպե՞ս էիք փորձում ձեր նախարարներին կարգել նոր խորհուրդների նախագահներ:

Սա՞ է կրթության զարգացման ձեր տեսլականը: Ասեմ իմանաք, եթե փորձեք այս օրինագիծը այս տեսքով անցկացնել, հետևանքներն անխուսափելի ու անկանխատեսելի են լինելու: Հիշեք, նույնիսկ հասարակարգեր են փոխվում, բայց բուհերը կանգուն են մնում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բորել. ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ չի իրականացվել «Մինսկ-2»-ը

Հաջորդ գրառումը

«Մեր օրակարգն ուրիշ է». Վազգեն Մանուկյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

«Մեր օրակարգն ուրիշ է». Վազգեն Մանուկյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական