Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուղոլորտ. զահլա չկա՞

08/09/2020
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան առօրյան անակնկալներով լի է, սկսած տնտեսականից ու քաղաքականից, մինչեւ անձնական ու համայնքային: Սպասումների տրված հանրությունն ակնկալում է, որ հերթական բացվող օրն իր հետ դրական լիցքեր պարունակող իրադարձություններ կբերի, մեր մարդկանց կյանքն ու կենցաղը կբարելավվի: Տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ իշխանությունների որոշ ձեռնարկումներն էլ որեւէ ձեւով իրենց ազդեցությունը չեն թողնում մեր մարդկանց առօրյայի վրա: Ընդհանրական ձեւակերպումներից խուսափելու նպատակով ասելիքս ներկայացնեմ կոնկրետ օրինակով:

Օրեր առաջ ՀՀ վարչապետը Սյունիքում էր, հանդիպեց գյուղական համայնքների բնակիչների հետ: Թվում էր գյուղոլորտին աջակցության ՀՀ կառավարության ձեռնարկումները պետք է որ բարերար միջավայր ստեղծած լինեին գյուղաբնակների ու գործադիր իշխանության միջեւ, մարդիկ գոհունակությամբ ու ընդգծված նշեին այդ մասին: Սակայն ստիպված ենք «ավաղ» բառն օգտագործել, քանզի հեռուստահաղորդումների տեսքով այցի լուսաբանման ընթացքում դրականի մասին գրեթե կամ ընդհանրապես չխոսվեց: Հատկապես տպավորվեց անասնապահների ու իշխանավորների զրույցը. յուրօրինակ էր գյուղաբնակների այն պահանջը, որով առաջարկվում էր մթերվող կաթի գինը հասցնել 250-300 դրամի, միսն էլ 2200-2400 դրամի, արգելելով արտերկրներից կաթի փոշու եւ խորը սառեցված մսատեսակների ներկրումը: Վարչապետն իհարկե փորձեց բացատրել, որ այդ պարագայում կտուժի քաղաքաբնակ սպառողը: Պարզապես չասվեց, որ վերջինս իր հերթին կբարձրացնի սեփական ծառայությունների ու սպասարկումների արժեքը եւ երկիրը կհայտնվի վտանգավոր մի շրջապտույտի մեջ:

Թե ինչու է նման մոտեցումով զրույց առաջանում, պարզից էլ պարզ է. մեր գյուղաբնակի պահած կովի տարեկան կաթնատվությունը հազիվ 2000 լիտր է, խոշոր եղջերավորի ու խոզի օրական քաշաճն էլ 150-200 գրամ, այլոց 1000 գրամ պլյուս-մինուսի պարագայում: Արդյունքներն այսչափ նվազագույն են, քանզի ան-ասունները խոսել-դժգոհել չեն կարող իրենց տերերի պահվածքից, որոնց ստեղծած անասնակերը հիմնականում չոր խոտն է, որը պարզվեցՙ այս տարվա երաշտի պատճառով էապես պակասել է. ելքն անասնապահությունից հրաժարվելն է, իր տխուր հետեւանքներով:

Հեղինակի այլ հոդվածներ՝ Վարչապետական աթոռն ու ՀՀ գյուղոլորտը, Սով ՀՀ-ում. խուճա՞պ… թե՞ իրատեսություն։

Ակամա հիշում ենք եվրոպացի ֆերմեր-կաթարտադրողների ակցիաներըՙ կաթը փողոցներում դատարկելու հետ կապված: Նրանք դժգոհում էին կաթի լիտրի դիմաց 20 եվրոցենտ գնից, երբ մեզանում մթերվողը նվազագույնը 25 եվրոցենտ է եւ ավելի: Պարզապես եվրոպացի անասնապահները կայանում ու հարստանում են, որովհետեւ լիարժեք կերակրման արդյունքում կովերի միջին կաթնատվությունը կազմում է 10 հազար լիտր: Մեր վաստակաշատ գիտնականներից Լեւոն Գարեգինի Վարդեւանյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տարիներ առաջ 250 էջերից բաղկացած մի ուսումնասիրություն-ձեռնարկ է կազմել «Գյուղատնտեսական կենդանիների կերակրման նորմաներ եւ կերաբաժիններ. կերերի սննդարարություն» հարցերի շուրջ: Օրինակ, 94-րդ էջում կարդում ենք. 600 կգ կենդանի զանգվածով լիահաս կթու կովերի կերակրման նորմաներ: Նշվում է կերաբաժնի 23 բաղադրիչ, որն էլ որակվում է որպես խտացված լիարժեք անասնակեր: Կաթնամթերք արտադրող առեւտրային կազմակերպություններից կաթնատու գլխաքանակ ունեցողները մասամբ օգտվում են այսօրինակ կերերից, որի արդյունքում կովերի միջին տարեկան կաթնատվությունը կազմում է 4-4,5 տոննա, ծղոտով կերակրվողի դիմաց կրկնակի արդյունք:

Այսօրինակ հարցերի մասին մեզանում չգիտես ինչու ընդունված չէ խոսել: Միայն երբեմնի գյուղնախարարության, հիմա արդեն ոլորտը ղեկավորող ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական հռչակվող փաստաթղթերից կարելի է տեղեկանալ, որ անասնակերերի արտադրության նպատակով ցանքատարածությունների ընդլայնումներ են սահմանվում: Գյուղաբնակներն այն առանց երկմտելու կոչում ենՙ անունը կա, ամանում չկա հայտնի արտահայտությամբ:

Անշուշտ լրագրային էջն այսօրինակ հարցերի շուրջ խոսելու տեղ չէ: Դրանք գյուղգործունեություն- գյուղքաղաքականություն ձեւաչափերով հարկ է քննարկել գործադիր մարմիններում, որոնց գործունեությունը թերեւս հուշում էՙ զահլա չկա:

Ինչ-որ բան ինչ-որ տեղ պահանջվող ձեւով չի արվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ-ում այս տարի մտադիր են գրիպի դեմ պատվաստել բնակչության 60%-ին

Հաջորդ գրառումը

ՌԴ-ում առաջին դասարանցիների 20%-ը տեսողական խնդիրներ ունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

15/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

15/07/2025
Հրապարակախոսություն

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

15/07/2025
Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ում առաջին դասարանցիների 20%-ը տեսողական խնդիրներ ունի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական