Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արևմտյան տնտեսական պատժամիջոցները կդանդաղեցնեն Ռուսաստանի տնտեսության զարգացումը. տնտեսագետ

24/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին ամիսներին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցրեց լայնամաշտաբ պատերազմի, որն, անշուշտ, իր մեծ ազդեցությունը կթողնի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Հայաստանը ևս այս ամենից անմասն չի մնա։

2014 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեծ հարված էր հասցրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին․ Ռուսաստանի տնտեսության անկումը կազմում էր 3 տոկոս, Հայաստանինը՝ 7,4 տոկոս, Բելառուսինը՝ 0,9 տոկոս, Ղազախստանինը՝ 2,5 տոկոս և Ղրղզստանինը՝ 8,6 տոկոս։ 2021 թվականը Ռուսաստանի տնտեսության համար դարձավ վերականգման տարի․ տնտեսական աճը կազմեց 4,4 տոկոս, որին նպաստեցին համաշխարհային շուկայում բնական գազի գնի աճը և դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ավելացումը։

Հատկանշական է, որ 2021 թվականին Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ վերականգվեց, իսկ Հայաստանինը՝ ոչ։ 

2021 թվականը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առումով ձեռքբերումների տարի էր․ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 847 մլն դոլար, որ նախորդ տարվա համեմատ աճել է 24,5 տոկոսով։ Միաժամանակ աճ է արձանագրել Ռուսաստանից ներկրումը, որը 2021 թվականին կազմել է 1,9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 19,2 տոկոսով։

Հայաստանի արտահանման մեջ դեպի Ռուսաստան արտահանումը կազմում է28 տոկոս, իսկ ներմուծումը՝ 33.3 տոկոս: Ռուսաստան արտահանվում են հիմնականում պատրաստի և վերջնական սպառման ապրանքներ (պահածոներ, գինի, կոնյակ, գյուղմթերք, զարդեր և այլն), որոնք ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանից ներկրում են էներգակիրներ, մետաղներ, շինանյութ և լայն սպառման ապրանքներ։

Արևմտյան տնտեսական պատժամիջոցները կդանդաղեցնեն Ռուսաստանի տնտեսության զարգացումը։ Ներդրումների կրճատումը և բացասական սպասումները կտրուկ կարժեզրկեն ռուսական ռուբլին, ինչի հետևանքով կթանկանան  ներկրվող ապրանքների գները, այդ թվում՝ հայկական ապրանքների գները կբարձրանան ռուսական շուկայում մարդկանց եկամուտների նվազման պայմաններում։ Այսինքն՝ ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանման կրճատման։

Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը հանդիսացել է արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղությունը։ Ամեն տարի Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեկնում են ՌԴ՝ աշխատելու նպատակով, ինչը թույլ է տալիս խոշոր դրամական փոխանցումներ ստանալ։ Մասնավորապես՝ 2021 թվականի ընթացքում ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 865 մլն դոլարի տրանֆերտներ, որը կազմում է ամբողջ տրանսֆերտների շուրջ 41 տոկոսը։ Առանց այդ գումարների (օգնության) Հայաստանում ապրող մարդկանց մի մասն ուղղակի չի կարող գոյատևել։

Բացի այդ, Ռուսաստանը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսատանից ներդրումների զուտ հոսքը կազմել է 52,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ մոտ կրկնակի ավելի է։ Ռուսական կապիտալով են գործում Հայաստանիբազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնց մի մասը հանդիսանում է ռուսական մայր ընկերության դուստր ֆիրման, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան»։ Արևմտյան երկրների կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ ուղղակի պատժամիջոցները կարող են արտացոլվել նաև Հայաստանում գործող դուստր ընկերությունների վրա։ Հայաստանի 10 ամենաշատ հարկ վճարող  ընկերություններից 5-ը գործում են ռուսական կապիտալով, դրանք ստեղծել են հազարավոր աշխատատեղեր և միլիարդավոր դրամներ են վճարում պետական բյուջե։ Ռուսական ընկերությունների գործունեության հնարավոր սահմանափակումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Այս պահին ռուսական ընկերությունների բաժետոմսերի գների կտրուկ անկումը անհնար է կասեցնել, և օտարերկրյա ներդրողները շտապում են ազատվել դրանցից։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Հայաստանում տնտեսական ռիսկերը բավականին բարձր են և դրանց դիմագրվելու համար  Հայաստանի Հանրապետության կառավարությունը համալիր մոտեցում պետք է ցուցաբերի՝ չսպասելով վնասների ի հայտ գալուն։ 

Արամ Աճեմյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսական բորսայական ինդեքսներից հետո ամենամեծ անկումը թուրքական ինդեքսն է գրանցել՝ -8.63%. տնտեսագետ

Հաջորդ գրառումը

ПРЕКРАСНЫЕ  СТРАНИЦЫ  АРМЯНСКОЙ  МУЗЫКИ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ПРЕКРАСНЫЕ  СТРАНИЦЫ  АРМЯНСКОЙ  МУЗЫКИ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական