Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը Փաշինյանի որոգայթում-3

09/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, “Ակունք” վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուկյան իր էջում գրում է։

Փաշինյանը անկեղծ էր, երբ հայտարարեց, որ արցախյան բանակցային գործընթացը սկսում է զրոից։ Երբ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Արցախում հայտարարեց, որ Հայաստանը արցախյան հակամարտության կողմ է, ամբողջովին պարզ դարձավ, որ նա ընդհանրապես անտեղյակ է բանակցային փաթեթից, առավել ևս՝ դիվանագիտական եզրույթների նրբություններից։

…2014թվականին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր մի հայտարարության տեքստ, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ հայտարարությունում անպայման նշվի արցախյան հակամարտությունում Հայաստանի կողմ լինելու մասին ձևակերպումը, ինչին մեր պատվիրակությունը դեմ էր։ Ադրբեջանական կողմը միշտ պայքարել է, որ Հայաստանին տրվի նման կարգավիճակ, որպիսի հակամարտությունը դիտարկվի Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ, ինչն ամբողջությամբ փոխում է հակամարտության բնույթը։ Քննարկումը բավականին բուռն էր ընթանում և, եթե չլիներ ռուսական կողմի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչյովի միջամտությումը, հնարավոր էր այն ավարտվեր կողմերի միջև ձեռնամարտով։

Վստահ եմ, որ Նիկոլը միտումնավոր չարեց նման հայտարարություն։ Ուղղակի իրեն խորությամբ երբեք չի հետաքրքրել արցախյան փաթեթը, մեր դիվանագիտության հիմնական շեշտադրումները։ Եվ պատահական չէր, որ Ադրբեջանում ծափահարություններով ընդունվեց Հայաստանի նորօրյա վարչապետի նման մոտեցումը։ Բայց հետագայում պարզվեց, որ իր իշխանությունը ամրապնդելու համար կարող է նաև օգտագործել Արցախի հարցը։

Հիշենք Դուշամբեն… Արդեն վերելակում «կիրթ» Ալիևը զգաց, որ գործ ունի անփորձ և անտեղյակ մարդու հետ, ով իրենից է ուզում տեղեկանալ հակամարտության պատմությանը և այդ պահին իր օգնության կարիքն ունի։ Առջևում Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններն էին և, ընդառաջելով Փաշինյանի խնդրանքին, խոստացավ այդ ընթացքում թուլացնել լարվածությունը սահմանային գոտում։

Հիշու՞մ եք, թե ինչպես էին օգտագործում նախընտրական քարոզչության ընթացքում սահմանում լարվածության թուլացումը՝ այն ներկայացնելով որպես Նիկոլի ամենակարողության և հզորության ցուցանիշ։ Բայց Արցախի թրկունքում նենգ և վտանգավոր գործարք էր տեղի ունեցել. այդ «զինադադարի» ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը Նախիջևանի ուղղությամբ, նաև, որ Ալիևի համար շատ կարևոր էր, որպես փոխհատուցում հայկական կողմի առջև պայման դրվեց հրաժարվել ապրիլյան պատերազմից հետո մեր դիվանագիտության հիմնական դիվիդենտից՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում հակամարտության սահմանային գոտում Եռանախագահության կողմից տարածած հայտարարությամբ արձանագրված՝ վերահսկողական մեխանիզմների տեղակայումից։

Սա, իսկապես, թիկունքից հարված էր մեր դիվանագիտությանը։ Վիտալի Բալասանյանը համարժեք գնահատեց Արցախի հարցում Նիկոլի վտանգավոր կեցվածքը, ինչից հետո Վիտալին Արցախում դարձավ վարչապետի թիվ մեկ թշնամին։ Այսօր արցախյան փաթեթը հայտնվել է Նիկոլի որոգայթում և նա չի պատկերացնում, թե ինչպես վարվել այդ չափազանց կարևոր համազգային խնդրի հետ։

Առայժմ այն տեղափոխել է իր քաղաքական ստորագրության հիմնական տարածք՝ պոպուլիզմի դաշտ, ինչը հակացուցված է դիվանագիտությանը և իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Հիշու՞մ եք, պատասխանելով BBC Hardtalk-ում հայտնի լրագրող Սթիվեք Սաքուրիի՝ Արցախին վերաբերող հարցին, երբ Նիկոլը հերթական անգամ դիմեց պոպուլիզմի, Սաքուրին ուղղակի հեգնելով ծաղրեց, նշելով, որ չի կարելի որոշ շրջանակներին դուր գալու համար մի դեպքում հայտարարել՝ պետք է լինի այնպիսի լուծում, ինչը կբավարարի բոլոր կողմերին, մեկ այլ դեպքում՝ Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է և՝ վերջ։ Ի դեպ, այդ հարցազրույցը նախադեպը չունեցող ամոթ և խայտառակություն էր. Հայաստանի որևէ ղեկավարի երբևէ այդքան չէին նվաստացել միջազգային որևէ լրատվամիջացի հետ հարցազրույցի ժամանակ։

Հիմնական գործիքը, որից վարչապետը հեղաշրջումից հետո ամենօրյա ռեժիմով օգտվում է՝ մարտնչող պոպուլիզմն է։ Այս դաշտում վարչապետ Նիկոլը չի զիջում ընդդիմադիր Նիկոլին։ Միակ տարբերությունը՝ մի դեպքում ոչնչի դեմ կանգ չառնելով իշխանությանը տիրանալն էր, մյուս դեպքում՝ ամեն գնով իշխանությունը պահելը։ Նիկոլն Արցախի հարցում չունի հստակ ծրագիր։ Ծրագիր ունենալ՝ նշանակում է կրել պատասխանատվություն, տիրապետել թեմային և հստակ գործիքակազմով ու մշակած ճանապարհային քարտեզով իրականացնել այն, ինչն իսպառ բացակայում է։ Չնայած մինչ իշխանության զավթումը տարբեր առիթներով Արցախի հարցում ընդդիմադիր Նիկոլի կողմից որոշ հայտարարություններ արվել են. զորօրինակ, իր թերթում ժամանակին գրել է, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է մեր դիվանագիտությունը պահել գրավյալ տարածքները (նկատի ունի ազատագրված շրջանները, խմբ.Ռ.Հ), կամ, հայտնի թիմակցի կողմից արված հայտարարությունը, որ հեղափոխություն կոչված ֆարսը շատ ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրումը։

Ուզում եմ հավատալ, որ Արցախի նոր իշխանությունների և Նիկոլի միջև ներկայումս ձևավորված մեղրամիսային հարաբերություններից անկախ, Արցախի ռազմաքաղաքական էլիտան տեսնում է Հայաստանի վարչապետի ճչացող դելետանտիզմը և դրանից բխող վտանգավոր հնարավոր զարգացումները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նրանք համարձակություն կունենան հայրենիքի բանակում ծառայելուց խուսափած Հայաստանի Գերագույն Գլխավորին մանրամասն բացատրել, որ պատերազմի ժամանակ սպայակազմով լցված թշնամու ՈւԱԶ-ը ոչ թե մոլորվելու պատճառով էր հայտնվել մեր պաշտպանական դիրքերի մոտակայքում, այլ հետապնդում էր հստակ նպատակ։ Նաև օրինակներ վկայակոչելով բացատրել, որ մեր զինվորը զոհվում է ոչ թե հանուն ոչնչի, այլ, որ այդ ՈւԱԶ-ները չհայտնվեն Երևանում, առավել ևս՝ Կառավարական ամառանոցում…

Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի Օհանովի փողոցի ջրանցքում ականանետ է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Ասում են՝ իբր պարոն Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն. Սամվել Բաբայան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ասում են՝ իբր պարոն Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն. Սամվել Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական