Ադրբեջանի բանակը լավն ա: Վերջին շրջանի զորավարժություններից ելնելով` կարելի է փաստել, որ Իսրայելական մասնագետների ջանքերը բավականին լուրջ արդյունքներ են տալիս:
Ադրբեջանական բանակը դարձել է գերմոբիլ: Նրանք կարողանում են լայնամասշտաբ գործողությունների մոբիլիզացվել մոտ 30-40 րոպեյվա ընթացքում: 30 տարի առաջ գուցե և օբյեկտիվ էր իրենց զինվորներին որպես ոչխար ներկայացնելը, բայց հիմա իրավիճակը ակնհայտորեն այդպիսին չէ:
Մինչդեռ մենք դեմոկրատիայի անվան տակ օտարերկրյա գործակալներին թույլ էինք տալիս կազմաքանդել մեր հասարակության հիմքերը, նրանք զրոյից մի նոր ազգություն էին ստեղծում: Ադրբեջանում բնակվող թալիշներն ու լեզգինները իրենց ադրբեջանցի են համարում: Այս գործում նույնպես շատ գործուն դեր է ունեցել Իսրայելը, մասնավորապես Բրենդա Շաֆֆերի նման կադրերը:
Համարվում է, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը տապալվեց, քանի որ, հարձակման նետված ուժերի ծավալը, իրենց զոհերի քանակն ու շփման գծի փոփոխությունը անհամաչափ են: Սակայն սա շատ կարճատես հայացք է: Այո, ավանդական պատերազմի կանոններով նրանք պարտվել են, սակայն հիբրիդային պատերազմի տեսանկյունից վերջիվերջո հաղթեցին:
Ապրիլյան պատերազմը որպես դրոշակ օգտագործող գործակալական ցանցն ի վերջո կապիտուլյացիայի ենթարկեց Հայաստանը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ գործակալները նույն Բրենդա Շաֆֆերի հետ փաստացի համագործակցել են ԱՄՆ-ում: Եթե ավանդական պատերազմում ԱՄՆ-ն Ճապոնիային կապիտուլյացիայի ենթարկեց երկու ատոմային ռումբ ուղարկելով` Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմում այդ ռմբերի դերը ստանձնեցին ահաբեկիչները, «Հայկական Ժամանակը» և հարակից ցանցերը:
Ատելության կուսակցությունը տապալեց պատերազմի կուսակցությանը: Ու ըստ ամենայնի մոտ ապագայում այդ հիբրիդային կապիտուլյացիան նրանք կփորձեն վերածել ավանդական կապիտուլյացիայի:
Մեր բազմաթիվ խնդիրներից կարևորագույնը արխայնությունն է: Հայրենասերները արխային էին, որ պետությունը կդիմանա, դրա համար պատշաճ գործողությունների չէին դիմում ահաբեկիչների դեմ, եկեղեցին արխային էր իր հոտի առումով և, ըստ այդմ, պատշաճ գործողությունների չէր դիմում աղանդավորների դեմ: Էդ արխայնությունը մեր գլխավոր թշնամին է: Նույնիսկ Ադեկվադի համակիրների շարքերում եմ ես նկատում այդ արխայնությունը:
Նրանք լսում ու սատարում են մեզ, սակայն ակնհայտորեն չեն գիտակցում իրավիճակի լրջությունը: Ժողովուրդ ջան, Թուրքիան ունի լավ նախագահ, որը այդ երկիրը դուրս է հանել ԱՄՆ-ի լծի տակից ու ավելի ինքնիշխան է, քան առնվազն վերջին 100 տարում: Ալիևները լավ աշխատանք են տարել իրենց երկրում, նրանք ունեն մարտունակ բանակ ու բնակչություն, որը պատերազմին շատ ավելի պատրաստ է, քան 30 տարի առաջ: Ինչ չէին կարում անեին 30 տարվա ընթացքում, վերջին մեկ ու կես տարում արեցին:
ԱՄՆ-ն մատը մատին չի խփի: Ռուսաստանը, մեղմ ասած, այնքան էլ մոտիվացված չէ փրկել մի ժողովրդի, որը նրանց մեղադրում է, օրինակ, Հոկտեմբերի 27-ի մեջ: Փրկեն որ ի՞նչ, որ մի հատ էլ թքենք դեմքների՞ն:
Ես, որ ասում եմ` մարդա մի հատ խրամատ ճարեք, փորեք, ամենայն լրջությամբ եմ ասում:
Երևանում այլևս անելիք չկա:
Շատ քիչ ժամանակ է մնացել, եթե չլրջանանք, մեր էջը փակված է լինելու:
28․10․2019