Ըստ Ադրբեջանական ընդդիմադիր մամուլի տվյալների հոկտեմբերի 3-ին Ավղանական Մազարի Շարիֆ քաղաքից UR-82072 չվերթով Բաքու է ժամանել գրոհայինների խումբ։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը շարունակաբար հերքում ահաբեկիչների առկայությունը այդ երկրի զինվորականների շարքերում, սակայն Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարությունը պնդում են, որ դա հաստատող անհերքելի փաստեր ունեն։
Ավղան գրոհայինների ժամանման մասին տեղեկատվության հիման վրա ադրբեջանական մամուլը հետևություն է անում, որ այդ երկրի բանակը ի վիճակի չէ լուծելու իր առջև դրած խնդիրը և ստիպված է լրացուցիչ ուժեր ներգրավվել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները վախենում են, որ այս փաստը կօգտագործվի հայկական մամուլի կողմից, պաշտոնական Բաքվին որպես ահաբեկչության տարածողի ներկայացնելու համար։
Ադրբեջանական մամուլը վախենում է, որ ռազմական գործողությունների ձգձգման դեպքում ահաբեկչական այդ կառույցները կարմատավորվեն իրենց երկրում այն իսկապես վերածելով ահաբեկչական կենտրոնի։