Չորեքշաբթի, Դեկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին Տպավորություններ Հրադադարի Մոսկովյան Համաձայնությունից

10/10/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուրջ 11 ժամ տեւած մոսկովյան պայմանավորվածությունից հետո, որով հայտարարվեց, առայժմ շատ խախուտ, հրադադարը, արագ ու նախնական տպավորությամբ կարելի է արձանագրել հետեւյալները.

1) Հայկական կողմը ծանր կորուստների գնով ձախողեցրեց Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հարձակողական, Արցախն ու Հայաստանը ծնկի բերելու իր ծրագիրը։

2) Իլհամ Ալիեւը, որն անձամբ ասպարեզ էր կարդում դեմ առ դեմ կռվելու, հենց կռվի դաշտում փաստորեն պարտություն կրեց, հակառակ նաեւ այն փաստին, որ ինքը կռվում էր ոչ մենակ։

3) Միջազգային ասպարեզում հաստատվեց, որ Արցախը Նոր Վիեննա է, որի պատերի տակ 1529 եւ 1683 թթ.ին Եվրոպա ներխուժող թուրքական բանակը ետ շպրտվեց։ Հայաստանը դարձավ միջազգային կարեւոր գործոն ընդդեմ թուրքական աշխարհակալական նկրտումների՝ շնորհիվ իր բանակի ու ժողովրդի ցույց տված ամուր բռունցքի։

4) Մոսկվան վերահաստատեց միջազգային ազդեցիկ broker-ի իր դիրքը, ինչի մասին վկայում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գոհունակ ժպիտը հայտարարությունը ընթերցելիս։

5) Հրապարակված հայտարարության վերջին՝ 4-րդ կետով ընդգծվում է, որ բանակցային գործընթացի ձեւաչափը մնում է նույնը՝ Մինսկի խումբ եւ երեք երկրների՝ Ռուսաստան, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ համանախահագահություն։ Փաստորեն ձախողության մատնվեց Էրդողանի՝ բանակցային կազմից ներս խցկվելու անզուսպ ծրագիրը։ Իսկ, մյուս կողմից, ի ցույց դրվեց, որ եռանախագահ երկրները անհողդողդ են դադարեցնելու, ամրապնդելու եւ բանակցությունները շարունակելու գործում, որի դեմ չէր վարանում հոխորտալ Ալիեւը, որը փաստորեն, ուզում էր փակել բանակցությունների էջը ընդհանրապես։

ՎՏԱՆԳԱՎՈՐ

Եթե բանակցությունները բարեհաջող վերսկսվեն, ամենավտանգավորը կարող է լինել այն, որ Մոսկվան մեր հաշվին զիջումներ ապահովի Ադրբեջանի համար՝ վերջինին տարբաժանելու համար Թուրքիայից եւ իր ազդեցության ծիր վերադարձնելու Բաքվին։

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատմություն և քաղաքականություն»․ հաղորդում երկրորդ․ Սուրեն Սարգսյան

Հաջորդ գրառումը

Թուրքիա. «Ղարաբաղում հրադադարը վերջնականապես չի լուծի խնդիրը»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տպավորություն է, որ այլևս Բաքվում է որոշվում, թե Հայաստանը ում հետ ինչ հարաբերություններ, կարող է ունենալ. քաղաքագետ

09/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի պլանը նշանակում է՝ նախ փոխել խաղի կանոններն իշխանության ազդեցության ներքո, ապա այդ կանոններով ընտրել նոր Կաթողիկոս

09/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Որովհետև ժողովուրդը Վեհափառի ու Փաշինյանի միջև որոշել է՝ ով է դավաճանը. Միքայել Մինասյան

09/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Օրհներգի և դրոշի պարտադրման «առաջարկով» փորձ է արվում Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի. վերլուծություն

08/12/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիա. «Ղարաբաղում հրադադարը վերջնականապես չի լուծի խնդիրը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական